Իրավունք 18:14 06/04/2021

Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը վերացվեց

Դատարանը որոշեց Յուրի Խաչատուրովի նկատմամբ Քր. Օրենսգրքի 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդումը դադարեցնել հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Այս մասին հայտարարեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանը՝ հրապարակելով դատարանի որոշումը քրեական հետապնդումը 300․1 հոդվածով դադարեցնելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդության վերաբերյալ որոշման ներածական ու եզրափակիչ մասերը։

Դատարանը որոշեց վերացնել Յուրի Խաչատուրովի նկատմամբ՝ խափանման միջոց գրավը։ Դեպոզիտ հաշվին վճարված 5 մլն դրամի գումարը վերադարձնել Արմեն Բադալյանին։

Դատարանը որոշեց, Խաչատուրովի անշարժ ու շարժական գույքի, ֆինանսական ու դրամական միջոցների, արժեթղթերի, ակտիվների վրա դրված  կալանքը վերացնել։

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանից, Արմեն Գևորգյանից, Յուրի Խաչատուրովից, Սեյրան Օհանյանից գրավոր ներողություն խնդրել պարտավորեցնելու վերաբերյալ միջնորդությունը։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը Սահմանդրությանը հակասող ու անվավեր ճանաչեց Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։

ՍԴ որոշումից հետո ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այդ գործով երկու անգամ նիստ է հրավիրել։ Դատարանը ապրիլի 2-ի նիստում քննարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով  քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու վերաբերյալ։

Պաշտպանները նաև միջնորդել են փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, պահանջել, որ նրանից գրավոր ներողություն խնդրեն։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը անցած տարի հունիսին վերաքննիչ դատարանի որոշմամբ 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց կալանքից։

Ապրիլի 2-ի նիստում մեղադրող կողմը առարկեց պաշտպանների միջնորդությանը։ Դատարանն այդ օրը հեռացավ խորհրդակցական սենյակ։

Հիշեցնենք, որ ՍԴ որոշման համաձայն 300.1 հոդվածը հակասում է Սահմանդրության 78 և 79 հոդվածներին։

Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը՝ որոշակիության սկզբունքը:

ՍԴ տվյալ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով դիմել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Ի դեպ, վերջինի նկատմամբ ՍԴ դիմելուց հետո հետապնդումներ սկսվեցին։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:20
20.09.2021. Անհետ կորած զինծառայողների որոնումներն արդյունք չեն տվել
Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1667 աճյուն։
Աղբյուր` Panorama.am
17:14
Գվինեայում բախվել են «RusAla»-ի մասնաճյուղի երկու բեռնատար գնացքները
Գվինեայում «RusAla»-ի Rusal CBK մասնաճյուղի բոքսիտին տեղափոխող երկու բեռնատար գնացքներ բախվել են իրար, ինչի հետևանքով մեկ մարդ...
Աղբյուր` Panorama.am
17:03
Սեպտեմբերի 22-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արտակ Զաքարյան. Արցախի մեծ մասը մենք չէինք կորցնի, եթե չլինեին Նիկոլի, Իլհամի և Ռեջեփի համատեղ ջանքերը
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Ռեջեփ-Իլհամ-Նիկոլ= 0 արդյունք Առանց Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
16:48
Pfizer-ը հայտարարել է՝ COVID-19-ի դեմ իր պատվաստանյութն արդյունավետ է 5-ից 11 տարեկան երեխաների շրջանում
Pfizer-ն այսօր հայտարարել է, որ իր COVID-19 պատվաստանյութն արդյունավետ է 5-ից 11 տարեկան երեխաների շրջանում, և որ շուտով ԱՄՆ-ից թույլտվություն...
Աղբյուր` Panorama.am
16:41
Թուրքիան և Ադրբեջանը աֆղան ահաբեկիչներին Արցախ տեղափոխելու գործընթացում են․ IRC
Զեկույցները ցույց են տալիս, որ Թուրքիան և Ադրբեջանը հնարավոր է աֆղան ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածաշրջան տեղափոխելու...
Աղբյուր` Panorama.am
16:35
Վրաստանում գրանցվել է վերջին մեկուկես ամսվա պատվաստումների ամենացածր ցուցանիշը
Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 7 720 մարդ: Սա հուլիսի 26-ից ի վեր, երբ երկրում սկսվեց համընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
16:24
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով
Հայաստանի տարածքում սեպտեմբերի 22-23-ը՝ հիմնականում կեսօրից հետո, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:07
Հայաստան-Լեհաստան. Կանանց հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է
Սեպտեմբերի 21-ին` 19:30-ին` Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ՖԻՖԱ-ի կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
16:00
Պեսկովը հաստատել է Էրդողանի՝ Ռուսաստան այցի նախապատրաստումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կժամանի Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:52
Հվ․Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենը (Նորվեգիա) և գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան ավարտել...
Աղբյուր` Panorama.am
15:45
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը: Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ առաջիկայում...
Աղբյուր` Panorama.am
15:37
Սոֆյա Հովսեփյան. Եռամսյա հավաքին տարել են էս գոտիներից և տվել պահեստազորայիններին
ԱԺ նախկին պատգամավոր, հասարակակն գործիչ Սոֆյա Հովսեփյանը գրում է. «Չէ, էս մեկն արդեն լռելու չէ, էս մեկն արդեն անփութություն չէ , էս...
Աղբյուր` Panorama.am
15:30
Թբիլիսիի հայկական թատրոնը Բաթումիում 2 ներկայացում կխաղա
Թբիլիսիի հայկական պետական դրամական թատրոնը Բաթումիի հանդիսատեսին կներկայացնի Մեղադրական եզրակացություն և Հին վրացական վոդևիլներ...
Աղբյուր` Panorama.am
15:17
Նոր մանրամասներ Նիդերլանդներում ՀԲԸՄ անդամ 2 հայ կանանց սպանությունից
Ինչպես հայտնել էինք սեպտեմբերի 17-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքում դանակահարության պատճառով սպանվել էին «Հայկական բարեգործական ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
15:05
Մահացել է վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանը
Մահացել է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ, կինոյի և թատրոնի հանրահայտ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանը։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
14:56
Վստահ եմ՝ բանակցությունների միջոցով կհասնենք նրան, որ Գորիս-Կապան ճանապարհը կաշխատի նորմալ ձևով. Վահան Քերոբյան
«Մենք բոլորս անհանգստացած ենք այն վիճակով, որ այսօր կա, բայց նաև վստահ ենք, որ այդ խնդիրը շատ մոտ ապագայում կլուծվի»,-...
Աղբյուր` Panorama.am
14:50
Պատրիարք Կիրիլը ծաղիկներ է դրել Վոլգոգրադի «Փառքի պանթեոն» հուշահամալիրում
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ծաղիկներ է դրել Վոլգոգրադի Մամաև Կուրգանի «Փառքի պանթեոն» հուշահամալիրի անմար կրակի...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ֆրանսիան դեմ է Ավստրալիայի հետ ԵՄ ազատ առևտրի բանակցություններին
Դժվար թե Եվրամիությունը կարողանա շարունակել Ավստրալիայի հետ ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունները, քանի որ վստահությունը խաթարվել է՝...
Աղբյուր` Panorama.am
14:25
Լեհաստանում Ղազախստանի հայցով հայտարարվել է ռուսաստանցու ձերբակալության մասին
Վարշավայում ձերբակալել են «Wex» կրիպտոարժութային բորսայի նախկին ղեկավար Դմիտրի Վասիլևին։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»...
Աղբյուր` Panorama.am
14:16
ԱՀԿ ղեկավարը ժամանել է Քաբուլ՝ «Թալիբան»-ի հետ բանակցությունների
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն այսօր ժամանել է Քաբուլ: Այս մասին, Tass-ի...
Աղբյուր` Panorama.am
14:07
Գեղամ Նազարյան. Հենց մենք պետք է լինենք այդ արարողության առաջին մասնակիցները
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հասարակական գործիչ Գեղամ Նազարյանը, ում որդին՝ Աբգարը զոհվել է Արցախի պատերազմում, անմահացած...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ես կարծում եմ՝ պետք է խոսել, պետք է բանակցել ամեն դեպքում. Մհեր Գրիգորյան
«Եռակողմ հարթակում քննարկվում են այն հարցերը, որոնց մասին ես բազմիցս խոսել եմ. դրանք վերաբերում են ենթակառուցվածքային հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
13:50
Վարդան Ոսկանյան. Իրանական զորավարժությունների գոտու ընտրությունն ակնհայտորեն պարունակում է մի քանի բացահայտ ուղերձ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանին Իրանի մեկնարկած զոփրավարժություններին, գրում է. «Ադրբեջան կոչվող...
Աղբյուր` Panorama.am
13:42
Միհրանյան. Եթե դուր պարտվող ես ու ինքդ ես խնդրում, որ քեզ հետ խոսեն, դրվում են ամենախիստ պայմանները
«Պետք է հաղթահարվի այն, ինչն այսօր ամենաողբերգականն է՝ վախը։ Ժողովուրդը և բարոյալքված է, և հուսալքված։ Եթե չհաղթահարվեն, ոչինչ հնարավոր չի...
Աղբյուր` Panorama.am
13:35
Հայաստանը կարտադրի «Sputnik Light» պատվաստանյութը. Մհեր Գրիգորյան
«Հայաստանը կարտադրի մեկ բաղադրիչով ռուսական «Sputnik Light» պատվաստանյութը»,- այդ մասին «Հայ-ռուսական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գեղամ Մանուկյան. 2005-ին Էրդողանն էր նամակով խնդրանք փոխանցում Հայաստանին, հիմա արդեն Փաշինյանն է գաղտնի մուրում Էրդողանից
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը հաջորդած Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
13:19
Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում
Արձանագրությունների 100 տոկոսի հաշվարկից հետո Չեչնիայի Հանրապետության ղեկավարի ընտրություններում հաղթում է Ռամզան Կադիրովը («Միասնական...
Աղբյուր` Panorama.am
13:13
ՀՀ-ում Իրանի դեսպան. Հույս ունենք՝ Գորիսի այլընտրանքային ճանապարհը հնարավորինս շուտ կկառուցվի
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հույս է հայտնել , որ Գորիսի այլընտրանքային ճանապարհը կկառուցվի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}