Քաղաքական 15:53 06/04/2021 Հայաստան

Իշխանություններին վտարել՝ մինչև արտահերթ

«Նոր ինձ մի մեծահասակ մարդ մոտեցավ, հարցրեց՝ էս ինչ արեցիք էս երկրի հետ, ասաց, որ այս շենքերը, որ տեսնում ենք, բոլորը կոմունիստների ժամանակ են կառուցվել, մարդիկ աշխատում էին, ապրում»,- այսօր Սևանում անցկացվող «Հայրենիքի փրկության շարժան» հանրահավաքի ընթացքում ասաց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ երկու տարի առաջ այդ մարդուն կպատասխաներ, որ իսկապես շատ թերություն կա երկրի ներսում, իսկապես «զոռբաներն» են առաջ գնացել երկրում, բայց Հայաստանը նաև հաղթանակներ է ունեցել։

«Աշխարհի 5000 ժողովուրդ ուզում են անկախ պետություն ունենալ, իսկ գոյություն ունի միայն 200 անկախ պետություն, որոնցից մեկը մենք ենք։ Մենք կառուցեցինք մի բանակ, որ ամենամարտունակն է Անդրկովկասում, մենք կարողացանք հետ վերցնել մեր հայրենիքի այն մասը, որ կոչվում է Արցախ։ Եվ հրապտությամբ դա կասեի։ Իսկ այս 44 օրից հետո ես պատասխան չունեմ»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով, այն, ինչ կատարվել է 44 օրվա ընթացքում, պատերազմ չէր. հայ ժողովուրդը պատերազմ տեսել է 1992-94 թվականներին, երբեմն պարտվել ու նահանջել է, ապա հաղթել ու առաջ է գնացել, կորցրել է ու վերցրել։

«Ամբողջ ժողովուրդը մասնակից էր այդ գործընթացներին, գիտեր՝ զորքը որտեղ է կանգնած, երբեմն հանրահավաքներ էինք անում, պարտադրում էինք իշխանություններին՝ այս կամ այն որոշումն ընդունել, փոխում էինք պաշտպանության նախարարին։ Բայց այս 44 օրը պատերազմ չէր, սպանդանոց էր։ Փակված էին բոլոր լրատվամիջոցները, ոչ մի ինֆորմացիա չուներ ժողովուրդը, և իրենք իրար հետևից 1000-ավոր երիտասարդների գցում էին կրակի տակ։ Ու մենք մտածում էինք, թե հաղթում ենք։ Հազարներով գնացին ու կոտորվեցին, և ինչ, դա մենք ներելո՞ւ ենք»,- հարց հնչեցրեց նա։

Ըստ Վազգեն Մանուկյանի, սա ոչ թե վատ իշխանություն է, որը պետք է փոխել ընտրությունների միջոցով, այլ մարդկանց սիրտը պետք է ատելությամբ լցվի դրա նկատմամբ. «Իրենք մեր հայրենիքը ոչնչացրին և շարունակում են ոչնչացնել։ Եվ միակ ճանապարհն է ժողովրդով միասին սրանց քշելը»։

Նա հայտնեց, որ չի ընդունում ընտրություններ անցկացնելը, քանի որ ընտրությունները լինում են  վատ իշխանություններին փորձվածներով փոխարինելու համար, իսկ առաջիկա անցկացվելիք ընտրությունները, ըստ Վազգեն Մանուկյանի, ընտրություն չեն։

«Մենք ապագա սերունդներին պետք է ապացուցենք՝ այն մարդիկ ենք, որ չեն ներում դավաճանություն, չեն ներում իրենց հետ կատարված նենգությունը։ Դա պետք է կատարի մեր ամբողջ ժողովուրդը, դրանից հետո մենք կզգանք, որ վերականգնում ենք մեր արժանապատվությունը։ Որովհետև մեր կորցրածը միայն մարդիկ ու տարածքները չեն. մենք ամբողջ աշխարհում նվաստացած վիճակում ենք, արհամարհանքով են վերաբերում հայ անունին»,- շեշտեց Վազգեն Մանուկյանը։

Ըստ նրա, ոչ թե ընտրություններով, այլ զոռով պետք է «քշել» այս իշխանություններին, ու որքան զոռով դա արվի, այդքան կհարգեն հայերին։

«Հիմա էլ ասում են՝ ճանապարհներ են բացվել։ Այսինքն՝ դուք ի՞նչ, պատերազմում դիտմամբ պարտվեցիք, 1000-ավոր զոհեր տվեցիք, որ ճանապարհ բացե՞ք։ Այդպես է ստացվում, որ պատերազմը գնացին, պարտվեցինք, որ ճանապարհներ բացվեն։  Ու այդ ճանապարհներից 2-3 զոռբա նորից հարստանալու են, ամբողջ գյուղատնտեսությունը ոչնչանալու է, նորից Հայաստանը քոչելու է։ Եթե դուք մտածում եք, որ սրանից հետո ոչինչ, վերջացավ, ու լավ եք ապրելու, չէ, լավ չեք ապրելու, շատ վատ եք ապրելու»,- կարծիք հայտնեց նա։

Ներկայացնելով շարժման քայլերի հերթականությունը՝ Վազգեն Մանուկյանն ասաց, որ առաջին քայլը ներկա իշխանություններին դուրս շպրտելն է։

«Դա պետք է անենք ամբողջ ժողովրդով։ Մենք գտնում ենք, որ ներկա իշխանությունը պետք է վռնդվի դուրս, ապա պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որի ընթացքում կհանդարտվի երկիրը, մենք կտեսնենք՝ ինչ ճանապարհով ենք գնալու, կվերականգնվեն որոշ բաներ և հետո արդեն ընտրություն կլինի, ժողովուրդը կորոշի՝ ում հետևից է գնում։ Ներկա ընտրությունները բացի գլխացավանքից, բացի վնասակարությունից ոչ մի բան Հայաստանին չեն բերելու»,- եզրափակեց խոսքը Վազգեն Մանուկյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան
12:39 29/03/2024

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}