Իսրայելի նախագահը ընտրություններից հետո առաջինը Նեթանյահուին է հանձնարարել կառավարություն կազմել
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը այսօր հայտարարել է, որ որոշում է կայացրել հրեական պետության վարչապետին և «Լիքուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուին հանձնարարել նոր կառավարություն կազմել՝ մարտի 23-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո: Օրենքը դրա համար տալիս է 28 օր՝ ժամկետը երկու շաբաթով երկարացնելու հնարավորությամբ: Այս մասին գրում է Tass-ը։
«Ես որոշում կայացրի ՝ հիմնվելով [Քնեսեթի անդամների] առաջարկությունների վրա, որոնք ցույց են տալիս, որ պատգամավոր Բենյամին Նեթանյահուն մի փոքր ավելի մեծ շանս ունի կառավարություն կազմելու: Հետևաբար, ես որոշեցի հանձնարարել նրան դա անել», - ասել է Ռիվլինը։
Երկուշաբթի օրը, Ռիվլինը բանակցություններ է վարել 13 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնք մարտի 23-ին կայացած 24-րդ Քնեսեթ են մտել՝ վարչապետի թեկնածու ընտրելու համար:
«Քնեսեթի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցելուց հետո ի հայտ եկավ հետևյալ պատկերը. 52 պատգամավոր խնդրեց ինձ Նեթանյահուին վստահել կառավարություն կազմելը, 45 պատգամավոր խնդրեց ինձ կառավարության կազմը վստահել [ընդդիմության առաջնորդ «Եշ Ատիդ» կուսակցության ղեկավար] Յաիր Լապիդի, 7 պատգամավորներ խնդրեցին ինձ վստահել կաբինետի ստեղծումը [Յամինա կուսակցության առաջնորդ] Նաֆթալի Բենեթին, 16 այլ պատգամավորներ ոչ մի առաջարկություն չէին տվել», - ասել է Ռիվլինը, բացատրելով իր ընտրությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ