Սաուդյան կոալիցիայի կողմից կիրառվող կլաստերային ռումբերը մշտապես սպառնում են եմենցիներին
«Վերջին վեց տարիների ընթացքում Եմենի դեմ մղվող պատերազմում, սաուդյան կոալիցիան այդ երկրի տարածքն աղտոտել է բազմաթիվ կլաստերային ռումբերով ու ականներով»,-այս մասին գրում է Pars Today-ը։
Եմենի ականազերծման կենտրոնի հրամանատար, գնդապետ Ալի Սաֆրան երկուշաբթի օրը հայտարարել է, որ տարբեր տարածքներում ավիահարվածների հետևանքով քաղաքացիական զոհերի թիվը չի սահմանափակվում հարձակման պահով և հետևանքները շարունակում են մնալ երկար ժամանակ:
Նա հավելել է, որ Առողջապահության նախարարության տվյալներով, 2019թ. առաջին վեց ամիսներին, ռումբերի ու ականների պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 6 հազար խաղաղ բնակիչ:
«Մենք գտնվում ենք հակառակորդի թողած ռումբերի և ականների դաշտի մեջտեղում ենք: Կլաստերային ռումբերի պատճառով,տարածքների ազատագրումից հետո, շատ բնակիչներ չեն կարողանում վերադառնալ իրենց տուն»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում