Փոքր ժամանակ երկու բանից էի զզվում՝ ճանճերից և միլիցեքից․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն անդրադառնալով «ՎԵՏՕ» շարժման կին անդամների այսօրվա բողոքի ակցիային և ոստիկանության գործողություններին, գրում է․
«Հայրս՝ Ռաֆայել Իշխանյանը ծնվելով Երևանում, իր պատանեկությունն ու երիտասարդությունը, մինչև բանակ զորակոչվելն ու պատերազմին մասնակցելը, անկացրել է 1920-30-ականների Երևանում։ Նրա մտերիմ ընկերներից է եղել հին Երևանի ահուսարսափ Չորնի Աբիգը։ Հայրս ինձ պատմել է իր և ընկերների արկածների , այդ թվում միլիցիայի հետ ունեցած, մեղմ ասած, ոչ բարեկամական հարաբերությունների մասին։
Ինչու՞ հիշեցի այս ամենը։ Տեսնելով այսօրվա «հայրենի» ոստիկանության «հերոսական» պահվածքը խաղաղ ցուցարար կանանց հանդեպ, այն էլ ավանդական հայկական կանանց և մայրերի օրը, հիշեցի հորս խոսքը․
-Փոքր ժամանակ երկու բանից էի զզվում՝ ճանճերից և միլիցեքից»։
Հիշեցնենք, որ այսօր «ՎԵՏՕ» շարժման կին անդամները Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով շարժվեցին Կառավարություն, որտեղ պատրաստվում էին թուրքական ֆեսը դնել այս իշխանության անդամների գլխին։ Սակայն Կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին «ՎԵՏՕ» շարժման կին ակտիվիստներին։
Հարակից հրապարակումներ`
- Մարմնական ծանր վնասվածքներ չունենք, բայց կապտուկներ կան․ ակցիայի մասնակից
- «Մեզ ճանապարհներից, սրճարաններից սկսեցին միանալ կանայք. նրանք ունեն չփակված վերքեր, վիշտ և հասկանում են, որ այդ վիշտն ու սուգը կարող է հավերժ տևել»
- Առանց ամորձիների ոստիկանները կանանց բերման են ենթարկել ձու նետելու համար. Սամսոնյան
- Ոստիկաններն իրենց պահեցին բարոյալքված ծառաների պես. Մելիք-Շահնազարյան
- Բերման է ենթարկվել Ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կինը
- Մալաթիայի բաժնից ազատ են արձակվել «ՎԵՏՕ» նախաձեռնության 2 անդամներ
- Ոստիկանների կոպիտ «ապրիլյոթյան անակնկալը» կին ակտիվիստներին և լրագրողներին
- «ՎԵՏՕ»-ի կանայք փորձեցին մտնել կառավարության շենք. նրանց բերման են ենթարկում