Մոտ ապագայում ժողովրդավարության անվան տակ ոստիկանության նման պահվածքը կարող է դառնալ նորմ․ Սահրատ Պետրոսյան
Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Այսօր հրապարակում ոստիկանները քաշքշել են կանանց։ Ոմանք քննադատում են այդ արարքը, ոմանք ասում են քանի, որ կազմակերպիչն իրենց կարծիքով աչքի չի ընկել “համամարդկային” արժեքներով ուրեմն լա՛վ են արել, մեկը հիշում է, որ եսիմ որ թվականին, մեկ այլ, այս պահին ընդդիմություն հանդիսացող իշխանության ժամանակ նորից շատ վատ են վարվել մեր կանանց հետ։
Լավ հե՞տո, ասենք միշտ նախկինում վատ է եղել, ուրեմն հիմա է՞լ պետք է լինի վատ։ Եթե ոստիկանության կազմում նախկինում (Վանո Սիրադեղյանի ժամանակ) եղել են մարդասպան բանդաներ, ուրեմն հիմա է՞լ պետք է լինեն։
Մենք ե՞րբ ու ո՞նց ենք դուրս գալու այս փակ ցիկլից...
Ու սա ամենեւին այսօրվա իմ ընտանիքի անդամների կամ նախկինում իմ նկատմամբ տեղի ունեցած վայրագության մասին չէ։ Այլ հանրային երկակի ստանդարտների ու “արգանդապաշտ”, իմա՝ նիկոլապաշտ, քաղհասարակության եւ "էլիտաների" երեսպաշտության մասին է։
Իմ կարծիքով հենց այս պահվածքի պատճառով էլ ունենք ավելի քան 5’000 զոհ, 10’000 վիրավոր ու հաշմանդամ, 75%-ով փոքր Արցախ… Դեռ ավելին, մոտ ապագայում ժողովրդավարության անվան տակ ոստիկանության նման պահվածքը կարող է դառնալ նորմ ու հետո սովորական բան։
Դե եկեք պահանջենք 100% համամասնական ԱԺ ու մի երկու հատ կոսմետիկ փոփոխություն. թուլանանք ու հաճույք ստանանք...»։
Հիշեցնենք, որ այսօր «ՎԵՏՕ» շարժման կին անդամները Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով շարժվեցին Կառավարություն, որտեղ պատրաստվում էին թուրքական ֆեսը դնել այս իշխանության անդամների գլխին։ Սակայն Կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին «ՎԵՏՕ» շարժման կին ակտիվիստներին։
Հարակից հրապարակումներ`
- Փոքր ժամանակ երկու բանից էի զզվում՝ ճանճերից և միլիցեքից․ Ավետիք Իշխանյան
- Մարմնական ծանր վնասվածքներ չունենք, բայց կապտուկներ կան․ ակցիայի մասնակից
- «Մեզ ճանապարհներից, սրճարաններից սկսեցին միանալ կանայք. նրանք ունեն չփակված վերքեր, վիշտ և հասկանում են, որ այդ վիշտն ու սուգը կարող է հավերժ տևել»
- Բռնության ենթարկված և բերման ենթարկված կանանց թվում եղել են պատերազմում զոհվածների դուստրեր, կանայք և մայրեր. «Ճշմարտություն սերունդների համար»
- Մալաթիայի բաժնից ազատ են արձակվել «ՎԵՏՕ» նախաձեռնության 2 անդամներ
- «ՎԵՏՕ»-ի կանայք փորձեցին մտնել կառավարության շենք. նրանց բերման են ենթարկում
- Մենք այսօր պատրաստվում ենք թուրքական ֆեսը դնել այս իշխանություների գլխին ու վռնդել նրանց. Աննա Հակոբյան