Գերմանիան հայտնել է, որ ՆԱՏՕ-ն դեռ չի պատրաստվում ընդունել Ուկրաինային
ՆԱՏՕ-ն դեռ չի պատրաստվում Ուկրաինային ընդունել դաշինք, այդ ուղղությամբ քայլեր դեռ չեն նախատեսվում: Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս»-ը , այդ մասին ասել է ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը:
«Չի նախատեսվում քայլեր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ուղղությամբ,-չորեքշաբթի Բեռլինում լրագրողներին ասել է Դեմմերը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն բաց դռների քաղաքականություն է վարում նոր անդամներ ընդունելիս, և Ուկրաինան ՆԱՏՕ-ի երկարաժամկետ գործընկերն է, որը դաշինքը գնահատում է, բայց նոր քայլեր չեն նախատեսվում:
Ապրիլի 6-ի Ուկրաինայի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան ասել է, որ ներկայումս Ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով խորհուրդը (NSDC) որոշում է պատրաստվում՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ինտեգրման հիմնական միջոցառումների մասով:
Նրա խոսքով, այդ որոշման տարրերից մեկն լինելու է ՆԱՏՕ-ի չափանիշներին անցման ամբողջական ազգային համակարգի ձևավորում: