Իրավունք 15:44 08/04/2021 Հայաստան

Անի Սամսոնյան. Ոստիկանապետը պետք է քննության առարկա դարձնի ոստիկանության գործողությունները

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցեր մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանն ահազանգում է՝ ՎԵՏՕ շարժման մասնակիցների նկատմամբ առերևույթ արձանագրում է ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։

«Սույն թվականի ապրիլի 7-ին «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման մասնակիցների կողմից Կառավառության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ համացանցում հրապարակվել են մի շարք տեսանյութեր, որտեղ առերևույթ արձանագրում ենք ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։

Դրանք իրականացվել են ոչ միայն շարժման կին մասնակիցների նկատմամբ, այլև այն լրագրողների, որոնք այդ ընթացքում կատարել են իրենց աշխատանքային մասնագիտական պարտականությունները։

Այսպես, «Yerevan.Today» լրատվական վերլուծական կայքում տեղադրված տեսանյությում երևում է, թե ինչպես է ոստիկանի կողմից կիրառվում անհամաչափ ուժ լրագրողի նկատմամբ:

«Tert.am» լրատվական վերլուծական կայքում տեղադրված տեսանյությում արձանագրված է, որ ոստիկանների կողմից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվում քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը: Նույն կայքի մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են կրկին բռնի և անհամաչափ ուժ կիրառում ակցիայի կազմակերպիչներ՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման կին մասնակիցների նկատմամբ:

«News.am» լրատվական վերլուծական կայքում տեղադրված տեսանյությում արձանագրված է, թե ինչպես են ոստիկանների կողմից կրկին ոչ անհամաչափ ուժի գործադրմամբ բերման ենթարկվում ակցիայի մասնակիցները։

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց կարող է գործադրել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:

Փաստում ենք այն, որ ոստիկանությանը վերապահվում է ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոց կիրառել, սակայն այն պետք է լինի հետապնդվող նպատակին և կոնկրետ տվյալ իրավիճակին համաչափ:

Ելնելով վերոգրյալից դիմել եմ ՀՀ ոստիկանապետին քննության առարկա դարձնելու հետևալը․

1. Արդյոք 07.04.2021 թվականին իրականացված ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից
կատարված գործողությունները եղել են համաչափ տվյալ իրավիճակին և վերջիններս թույլ չեն տվել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածովվերապահված լիազորությունների չարաշահում:

2. Այդյոք վերջիններիս կողմից կատարված գործողություններն իրենց մեջ չեն պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, այն է. «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով»:

3. Այդյոք վերջիններիս կողմից կատարված գործողություններն իրենց մեջ չեն պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, այն է՝ «Օրինական հավաքներ անցկացնելուն խոչնդոտելը»:

4. Արդյոք բերման ենթարկված անձանց ներկայացվել են գործողության հիմքերը և այդ կարգավիճակում նրանց իրավունքները»,-ասված է Սամսոնյանի հայտարարության մեջ, որը տարածել է կուսակցության մամուլի ծառայությունը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:47
Անհնար է լուծել Հայկական հարցն առանց հայերի մասնակցության. Միքայել Մինասյան
«Ակնհայտ է, որ արտաքին քաղաքական դաշտում սնանկացած Նիկոլյան ռեժիմին ոչինչ չի մնացել բացի 5000-ամյա պատմություն ունեցող էթնոսի էքզիստենցիալ հարցերի առևտրից»։
Աղբյուր` Panorama.am
21:10
«Հայաստանի 7 հրաշալիքները» ծրագիրը` նվիրված մեծ հայագետ Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին
Ծրագրի շնորհանդեսը կկայանա ապրիլի 18-ին, ժամը` 14:00-ին, Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
Աղբյուր` Panorama.am
20:29
Ղազարյան. Ուրիշի հաջողություններով հպարտացող սուտասանի ազդեցությունից Ձեզ բոլորիդ հեռու պահելու համար ասեմ
Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14կմ երկարություն ունեցող և 1 մլրդ 180 մլն դրամ ճանապարհի հիմնանորոգման գործընթացը սկսել է 2014 թվականին
Աղբյուր` Panorama.am
20:00
Մարտիրոս Սարյանը՝ հայկական հուշարձանների պաշտպան
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում
Աղբյուր` Panorama.am
19:53
Ինչպե՞ս պաշտպանվել սեզոնային ալերգիաներից
Սկսվել է սեզոնային ալերգիայի շրջանը: Ալերգոլոգ-իմունոլոգ,  հաղորդավար Ալեքսեյ Բեսմերտնին «ՌԻԱ նովոստի»-ին ասել է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:46
Նավթի անբարեխիղճ արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում 117 մլրդ դոլարի բնապահպանական վնաս է հասցվել
Միացյալ Նահանգների հարավային շրջաններում թերթաքարային նավթի արդյունահանման պատճառով տեղի է ունեցել էկոլոգիական աղետ: Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
19:42
Սովորություններ, որոնք անքնություն են առաջացնում. Ալեքսանդր Մյասնիկով
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում ասել է, որ առավել հաճախ մարդու սխալ...
Աղբյուր` Panorama.am
19:36
Հայաստանի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակում
Ապրիլի 18-ին, ժամը 20:00-22:00 «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ը Երևանի  Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի ...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ինչո՞ւ են լոռեցիները դեմ նոր հանքավայրի բացմանը
Հայաստանում մետաղական հանքերի թվով առաջատար մարզերից է Լոռին։ Չնայած դրան, մարզի ընդերքի  նկատմամբ ՝  միջազգային...
Աղբյուր` Panorama.am
19:24
Twitter-ի աշխատանքները խաթարվել են
Twitter սոցիալական ցանցը հայտնել է հաղորդագրություններ ներբեռնելու հետ կապված խնդիրների մասին: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:...
Աղբյուր` Panorama.am
19:01
Ժիրինովսկու եկամուտն ամենամեծն է Պետդումայի խմբակցությունների ղեկավարների շրջանում
ՌԴ Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին 2020 թվականին վաստակել է 39 միլիոն ռուբլի: Սա ամենամեծ ցուցանիշն է Դումայի...
Աղբյուր` Panorama.am
18:53
Մյանմայում ցուցարարների և անվտանգության ուժերի բախումների արդյունքում զոհվել է 728 մարդ
Փետրվարի սկզբից Մյանմայում ցուցարարների և անվտանգության ուժերի բախումների արդյունքում զոհերի թիվը հասել է 728-ի: Մյանմայի քաղբանտարկյալներին...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ֆրանսիայում AstraZeneca պատվաստանյութի պատճառով ութ մարդ մահացել է թրոմբոզից
Ֆրանսիայում թրոմբոզից ութ մարդ է մահացել ՝ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումից հետո: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:35
Կրկեսի միջազգային օրը նշվում է ապրիլի երրորդ շաբաթ օրը
Ամեն տարի, ապրիլի երրորդ շաբաթ օրը, կրկեսային համաշխարհային համայնքը և այս զարմանալի արվեստի սիրահարները նշում են անսովոր ուրախ տոն ՝ կրկեսի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ասադ. Սիրիացիները կհասնեն երկրի ողջ տարածքում ինքնիշխանության վերականգնմանը
Այսօր սիրիացիները նշում են անկախության 75-ամյակը՝ ֆրանսիական և բրիտանական գաղութարար զորքերի տարհանման օրը՝ ծաղկեպսակներ դնելով զոհված հերոսների...
Աղբյուր` Panorama.am
18:26
ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինացի դիվանագետից պահանջել է 72 ժամվա ընթացքում լքել երկիրը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլի Պոկոտիլոյին գերատեսչություն կանչելը:...
Աղբյուր` Panorama.am
18:14
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն օրական ավելանում է 1,219-ով
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 1,219-ով: Ինը մարդ է մահացել, գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:06
«Արմենիա» ավիաընկերությունը Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի երթուղիներով չվերթեր կիրականացնի
«Արմենիա» ավիաընկերությունը ապրիլի 17-ից Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի երթուղիներով չվերթեր մեկնարկեց, որոնք...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սահմանային իրավիճակը վերահսկվում է. ՊՆ
Ապրիլի 16-ին և 17-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ:...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կրասնոդարի մերձակայքում ուղղաթիռի կործանման հետևանքով մեկ զոհ կա
Կրասնոդարի մերձակայքում ուղղաթիռ է կործանվել: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը: Վթարի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
17:48
Լեոնիդ Կրավչուկը հայտնել է ՌԴ-ի հետ Ուկրաինայի փոխզիջման գնալու պայմանը
«Հիմնական պայմանը, որով Կիևը պատրաստ է փոխզիջման գնալ Մոսկվայի հետ, Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների օկուպացիային վերջ տալն...
Աղբյուր` Panorama.am
17:36
17.04.2021. Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ռուբեն Գևորգյան. Մենք իրավիճակի թելադրանքով կամ հանգամանքների բերումով ստեղծվող կուսակցություն չենք
Այսօր ստեղծվեց «Ազգ, բանակ հայրենիք» կուսակցությունը։ Կուսակցության նախագահ ընտրվեց Ռուբեն Գևորգյանը։ Իր ելույթում Ռ. Գևորգյանը...
Աղբյուր` Panorama.am
17:19
ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը Արմեն Սարգսյանը չի ստորագրելու, բայց չի էլ դիմելու ՍԴ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը...
Աղբյուր` Panorama.am
16:59
Մենք օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք բռնակալական կառավարման մոդելի, ըստ Ծերուկի գնահատականի. Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Վերջին տարիներին Հայաստանի քաղաքական դիսկուրսի հիմնական թեման արդար հասարակության ստեղծումն է...
Աղբյուր` Panorama.am
16:46
Իրանը հրապարակել է Նաթանզի միջուկային կայանում դիվերսիա կատարած անձի անունը
Իրանի իշխանությունները շաբաթ օրը հայտնել են, որ պարզել են Նաթանզի միջուկային կայանում դիվերսիա կազմակերպած մարդու ինքնությունը: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:39
ՄԱԿ-ը չի արձագանքել Արցախում ականազերծման հարցում օգնության դիմումին. Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարարը եշտել է, որ մինչ այժմ տեղում աշխատում են միայն ռուս սակրավորները: ​
Աղբյուր` Panorama.am
16:28
Թափառող շները 4 տարեկան երեխա են հոշոտել
Թափառող շները Բաշկիրիայի Սաֆարովո գյուղում չորս տարեկան երեխայի են հոշոտել: Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տղան խաղալիս է եղել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}