Իրավունք 09:00 08/04/2021 Հայաստան

Ոստիկանության նման ապօրինի գործողություններն ինքնանպատակ չեն, այլ հրահանգավորված են. Գոհար Մելոյան

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր, գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը տարածել է հայտարարություն երեկ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, երբ բողոքի ակցիա իրականացնող կանանց ոստիկանները բռնի ուժով բերման էին ենթարկել։ 

«Սույն թվականի ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը և Ավետման տոնին, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման կանայք նախաձեռնել էին ակցիա, որին միացել էին մեր մի շարք այլ հայրենակիցներ:

Արդյունքում Հանրապետության հրապարակում կանանց նկատմամբ, որոնց շարքերում էին նաև Արցախյան երրորդ պատերազմում մեր նահատակված հերոսների հարազատներ, ոստիկանության կողմից կիրառվեց բիրտ և առերևույթ անհամաչափ ուժ, ինչի տեսարաններն իրապես զարհուրելի և բարոյազուրկ էին։

Հերթական անգամ ահազանգում ենք՝ «Ոստիկանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել այն գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար։

Այսինքն՝ որպեսզի ոստիկանությունը կարողանա կիրառել ֆիզիկական ուժ, անհրաժեշտ է հետևյալ հանգամանքների միաժամանակյա առկայություն՝

1. իրավախախտում հանդիսացող գործողությունների կատարում,
2. նախազգուշացում այդ գործողությունները կատարող ֆիզիկական անձանց՝ դրանք կանխելու նպատակով ֆիզիկական ուժ գործադրելու մասին,
3. ենթադրյալ իրավախախտում կատարած անձանց ժամանակի տրամադրում ոստիկանության օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ոստիկանությունը հերթական անգամ առերևույթ անհամաչափ ուժ կիրառելուց առաջ որևէ կերպ չզգուշացրեց դրա մասին և հավաքի մասնակիցներին չտրամադրեց բավարար ժամանակ ոստիկանության «օրինական պահանջները» կատարելու համար:

Պարզ չէր, թե ինչ վտանգավոր իրավախախտում էին գործել հայ կանայք, ովքեր Մայրության և գեղեցկության օրը որոշել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնել իշխող ուժի հակապետական գործունեության դեմ։

Ակնհայտ է, որ ոստիկանության նման ապօրինի գործողություններն ինքնանպատակ չեն, այլ հրահանգավորված են՝ միտում ունենալով բիրտ ուժի սպառնալիքով և կիրառմամբ կանխել  քաղաքացիների մասնակցությունը հետագա բողոքի ակցիաներին։

Ցավալիորեն, արձանագրում ենք.

1. ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում բավարար երաշխիքներ նշված իրավիճակներում ոստիկանության կողմից բռնության ենթարկված և/կամ բերման ենթարկված անձանց իրավունքների ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ պաշտպանության համար, ինչը գործող իշխանություններին հնարավորություն է տալիս ապօրինի ֆիզիկական ուժ կիրառել իր հակապետական գործունեության դեմ բողոքող անձանց նկատմամբ։

2. Մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը թե՛ իրավապահ մարմինների, թե՛ իշխող ուժի կողմից կրում են պարբերական բնույթ:

3. Իրավապահ մարմինները դարձել են քաղաքական ուժի սպասավոր՝ ի հեճուկս Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իրենց առաքելության:

4. Կանանց իրավունքների պաշտպանության նախկին ակտիվիստ ջատագովներ, հասարակական գործիչներ, ներկայումս արդեն՝ պաշտոնատար անձինք կամ իշխող ուժի արբանյակներ, լուռ են, ինչպես ձուկը ջրում, ո՛չ լսում են, ո՛չ տեսնում, ո՛չ էլ խոսում»,- նշված է հայտարարության մեջ։ 

Սույն թվականի ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը և Ավետման տոնին, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման կանայք...

Posted by International Center on Development of Parliamentarism on Wednesday, 7 April 2021

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:39
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ. Տիգրան Աբրահամյան
«Մենք դեռ ամբողջությամբ չգիտենք, թե ո՞վ, ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով մեզ այս կետին հասցրեց և պատասխանատվության ի՞նչ բաժին ունի»։
Աղբյուր` Panorama.am
23:33
Զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Վայոց Ձոր մարզ աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելել է համայնքներից մեկի գերեզմանատուն՝ ծաղիկներ դնելու պատերազմում զոհվածների...
Աղբյուր` Panorama.am
21:47
Անհնար է լուծել Հայկական հարցն առանց հայերի մասնակցության. Միքայել Մինասյան
«Ակնհայտ է, որ արտաքին քաղաքական դաշտում սնանկացած Նիկոլյան ռեժիմին ոչինչ չի մնացել բացի 5000-ամյա պատմություն ունեցող էթնոսի էքզիստենցիալ հարցերի առևտրից»։
Աղբյուր` Panorama.am
21:10
«Հայաստանի 7 հրաշալիքները» ծրագիրը` նվիրված մեծ հայագետ Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին
Ծրագրի շնորհանդեսը կկայանա ապրիլի 18-ին, ժամը` 14:00-ին, Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
Աղբյուր` Panorama.am
20:29
Ղազարյան. Ուրիշի հաջողություններով հպարտացող սուտասանի ազդեցությունից Ձեզ բոլորիդ հեռու պահելու համար ասեմ
Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14կմ երկարություն ունեցող և 1 մլրդ 180 մլն դրամ ճանապարհի հիմնանորոգման գործընթացը սկսել է 2014 թվականին
Աղբյուր` Panorama.am
20:00
Մարտիրոս Սարյանը՝ հայկական հուշարձանների պաշտպան
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում
Աղբյուր` Panorama.am
19:53
Ինչպե՞ս պաշտպանվել սեզոնային ալերգիաներից
Սկսվել է սեզոնային ալերգիայի շրջանը: Ալերգոլոգ-իմունոլոգ,  հաղորդավար Ալեքսեյ Բեսմերտնին «ՌԻԱ նովոստի»-ին ասել է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:46
Նավթի անբարեխիղճ արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում 117 մլրդ դոլարի բնապահպանական վնաս է հասցվել
Միացյալ Նահանգների հարավային շրջաններում թերթաքարային նավթի արդյունահանման պատճառով տեղի է ունեցել էկոլոգիական աղետ: Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
19:42
Սովորություններ, որոնք անքնություն են առաջացնում. Ալեքսանդր Մյասնիկով
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում ասել է, որ առավել հաճախ մարդու սխալ...
Աղբյուր` Panorama.am
19:36
Հայաստանի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակում
Ապրիլի 18-ին, ժամը 20:00-22:00 «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ը Երևանի  Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի ...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ինչո՞ւ են լոռեցիները դեմ նոր հանքավայրի բացմանը
Հայաստանում մետաղական հանքերի թվով առաջատար մարզերից է Լոռին։ Չնայած դրան, մարզի ընդերքի  նկատմամբ ՝  միջազգային...
Աղբյուր` Panorama.am
19:24
Twitter-ի աշխատանքները խաթարվել են
Twitter սոցիալական ցանցը հայտնել է հաղորդագրություններ ներբեռնելու հետ կապված խնդիրների մասին: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:...
Աղբյուր` Panorama.am
19:01
Ժիրինովսկու եկամուտն ամենամեծն է Պետդումայի խմբակցությունների ղեկավարների շրջանում
ՌԴ Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին 2020 թվականին վաստակել է 39 միլիոն ռուբլի: Սա ամենամեծ ցուցանիշն է Դումայի...
Աղբյուր` Panorama.am
18:53
Մյանմայում ցուցարարների և անվտանգության ուժերի բախումների արդյունքում զոհվել է 728 մարդ
Փետրվարի սկզբից Մյանմայում ցուցարարների և անվտանգության ուժերի բախումների արդյունքում զոհերի թիվը հասել է 728-ի: Մյանմայի քաղբանտարկյալներին...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ֆրանսիայում AstraZeneca պատվաստանյութի պատճառով ութ մարդ մահացել է թրոմբոզից
Ֆրանսիայում թրոմբոզից ութ մարդ է մահացել ՝ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումից հետո: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:35
Կրկեսի միջազգային օրը նշվում է ապրիլի երրորդ շաբաթ օրը
Ամեն տարի, ապրիլի երրորդ շաբաթ օրը, կրկեսային համաշխարհային համայնքը և այս զարմանալի արվեստի սիրահարները նշում են անսովոր ուրախ տոն ՝ կրկեսի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ասադ. Սիրիացիները կհասնեն երկրի ողջ տարածքում ինքնիշխանության վերականգնմանը
Այսօր սիրիացիները նշում են անկախության 75-ամյակը՝ ֆրանսիական և բրիտանական գաղութարար զորքերի տարհանման օրը՝ ծաղկեպսակներ դնելով զոհված հերոսների...
Աղբյուր` Panorama.am
18:26
ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինացի դիվանագետից պահանջել է 72 ժամվա ընթացքում լքել երկիրը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլի Պոկոտիլոյին գերատեսչություն կանչելը:...
Աղբյուր` Panorama.am
18:14
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն օրական ավելանում է 1,219-ով
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 1,219-ով: Ինը մարդ է մահացել, գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:06
«Արմենիա» ավիաընկերությունը Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի երթուղիներով չվերթեր կիրականացնի
«Արմենիա» ավիաընկերությունը ապրիլի 17-ից Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի երթուղիներով չվերթեր մեկնարկեց, որոնք...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սահմանային իրավիճակը վերահսկվում է. ՊՆ
Ապրիլի 16-ին և 17-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ:...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կրասնոդարի մերձակայքում ուղղաթիռի կործանման հետևանքով մեկ զոհ կա
Կրասնոդարի մերձակայքում ուղղաթիռ է կործանվել: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը: Վթարի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
17:48
Լեոնիդ Կրավչուկը հայտնել է ՌԴ-ի հետ Ուկրաինայի փոխզիջման գնալու պայմանը
«Հիմնական պայմանը, որով Կիևը պատրաստ է փոխզիջման գնալ Մոսկվայի հետ, Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների օկուպացիային վերջ տալն...
Աղբյուր` Panorama.am
17:36
17.04.2021. Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ռուբեն Գևորգյան. Մենք իրավիճակի թելադրանքով կամ հանգամանքների բերումով ստեղծվող կուսակցություն չենք
Այսօր ստեղծվեց «Ազգ, բանակ հայրենիք» կուսակցությունը։ Կուսակցության նախագահ ընտրվեց Ռուբեն Գևորգյանը։ Իր ելույթում Ռ. Գևորգյանը...
Աղբյուր` Panorama.am
17:19
ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը Արմեն Սարգսյանը չի ստորագրելու, բայց չի էլ դիմելու ՍԴ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը...
Աղբյուր` Panorama.am
16:59
Մենք օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք բռնակալական կառավարման մոդելի, ըստ Ծերուկի գնահատականի. Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Վերջին տարիներին Հայաստանի քաղաքական դիսկուրսի հիմնական թեման արդար հասարակության ստեղծումն է...
Աղբյուր` Panorama.am
16:46
Իրանը հրապարակել է Նաթանզի միջուկային կայանում դիվերսիա կատարած անձի անունը
Իրանի իշխանությունները շաբաթ օրը հայտնել են, որ պարզել են Նաթանզի միջուկային կայանում դիվերսիա կազմակերպած մարդու ինքնությունը: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}