Քաղաքական 13:18 08/04/2021 Տարածաշրջան

Քաղաքագետ. Կավարտվի ռուս-թուրքական մեղրամիսը, որից մենք կկարողանա՞նք օգտվել, թե՞ ոչ, մեզանից է կախված

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է աշխարհքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներին.

«Մարդիկ չեն հասկանում ինչ է կատարվում, խճճվել են աշխարքաղաքական ինտրիգների մեջ, ինֆորմացիան հատվածական կերպով են ընկալում ու չեն կարողանում դրանց մեջ տրամաբանական կապը տեսնել: Արդյունքում, համարյա բոլորը մանիպուլյացիաների ազդեցության տակ են ու մանիպուլյացիա անողների քանակը մեծ է՝ մի հատվածն անտեղյակության պատճառով, մյուս հատվածները զինվորագրվել են տարբեր կենտրոնների մոտ:

Նույնը պատմության դասագրքերում է, տարեթվեր ու անհասկանալի իրադարձություններ, արդյունքում արդեն իսկ դասագրքերում մենք չունենք մեր հաջողությունների ու դժբախտությունների պատճառհետևանքային կապի բացատրությունը: Նույն կերպ էլ ներկան ենք ընկալում, այսինքն չեն ընկալում:

Իրականում հին աշխարքաղաքական սխեմաներն են կրկնվում, ուղղակի ժամանակակից տեխնոլոգիաների կատարմամբ:

Ինչ ունենք հիմա:

Հահամաշխարհային հեգեմոն՝ Միացյալ Նահանգները, որը իրականացնում է այսպես կոչված Վուլֆովիչի դեկտրինը, որը գրվել է դեռևս 1992-ին։ Հատված »Վուլֆովիչի դոկտրին» անվանումը ստացած փաստաթղթից. »Մեր հիմնական նպատակն է թույլ չտալ, որ ո´չ ետխորհրդային տարածքում, ո´չ էլ աշխարհի որևէ այլ անկյունում այնպիսի մրցակից առաջ գա, որը կարողանա ԱՄՆ-ի համար այնպիսի սպառնալիք հանդիսանալ, որպիսին մի ժամանակ Սովետական Միությունն էր: Դա պաշտպանության ռազմավարության հիմնական դրույթն է: Մենք պետք է աշխատենք թույլ չտալ, որ այնպիսի ախոյան ծնվի, որն իր ռեսուրսներով  ընդունակ լինի գլոբալ վերահսկողություն ստանձնել միջազգային հարաբերություններում»:

Այսինքն, ցանկացած երկիր, որը կկարողանա այնքան ծլել, ծաղկել ու զարգանալ, որը կասկածի տակ դնի ԱՄՆ-ի հեգեմոնիան՝ թեկուզ ապագայում, այդ երկրի հարցերը պետք է լուծվի նախորոք ու կարևոր չի, թե այդ երկիրը լավն է, թե վատն է, դեմոկրատական է, թե՝ ոչ: Բացարձակապես կարևոր չէ:

Այս մոտեցումը Միացյալ Նահանգները չեն հորինել, դա աշխարհի կարգն է, ժամանակին կար Հռոմեական աշխարհը՝ Pax Romana:  Pax Romana-ում պետք է խաղաղություն տիրեր, իսկ մնացած տարածքներում, որտեղ  ապրում են «բարբարոսները», պետք է կամ նվաճվեն, կամ էլ ոչնչացվեն:

Նույնը խալիֆաթի ժամանակ էր, կա Դար Ալ-Իսլամ՝ իսլամի տարածք, և Դար Ալ-Հարբ՝ պատերազմի տարածք: Այն երկրները, որոնք չեն ենթարկվում Իսլամին, պետք է նվաճվեն, կամ՝ ոչնչացվեն: Նմանատիկ մոտեցում կար Բրիտանական կայսրությունում, հիմա նույնը է կրկնվում՝ կա  Pax Americana-ն՝ Ամերիկայի գերակայության տարածքը (ժամանակակից PAX Romania-ն, կամ Դար Ալ-Իսլամը) և կան վայրենիները՝ որոնք պետք է կամ նվաճվեն, կամ՝ ոչնչացվեն: Դա ժամանակակից Դար Ալ-Հարբն է՝ պատերազմի տարածքը։ Հայաստանն այսօր Պատերազմի տարածքում է գտնվում ու այդ տարածքներում պետք է լինեն պատերազմներ, քաոս, անկայունություն։

Ինչպես տեսնում ենք, աշխարհում ոչ մի նոր բան չի կատարվում: Այսօր գլխավոր բարաբրոսներն՝ «ավտորիտար երկրները», համարվում են Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք կամ պետք է մասնատվեն ու նվաճվեն, կամ՝ ոչնչացվեն: Նրանց շուրջը պետք է պատերազմի կրակները բոցավառվեն։ Հակառակ դեպքում, զարգանալով, նրանք կասկածի տակ են դնում PAX Americana-ի ապագան։

Մեր տարածաշրջանում, նաև Ացախի երկրորդ պատերազմի ժամանակ տեղի ունեցող զարգացումները հասկանալու համար, պետք է այս մոդելը ընկալել, անգամ հասկանալ էլ պետք չէ, պետք է ուղղակի կարողանալ լսել, մասնավորապես, նորից կարդալ Բոլթոնի ուղերձները, երբ այցելել էր տարածաշրջան:

Ռուսաստանը և Չինաստանը շրջափակվում են, դա և կոմունիկացիաներին է վերաբերվում (այստեղից հասկանալի է դառնում Ռուսաստանի քայլերը բացել տարածաշրջանի կոմունիկացիաները), և և չորս բոլորը պատերազմական օջախների հրահրումը:
Հիմա գանք գլխավոր »առեղծվածին»՝ ռուս-թուրքական մեղրամիսի պատճառներին, սակայն մինչ այդ պետք է հասկանալ, թե ինչ էր կատարվել Հայաստանում 2018-ին։ 2018-ին Հայաստանը, ինչպես դրանից առաջ Վրաստանն ու Ուկրաինան, նվաճվել էր «հեղափոխության» միջոցով։

Հիշենք ԵԼՔ դաշինքն ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարությունը, դա իշխանության գալու համար ծրագրային հայտարարություն էր՝ ՄԱՆ-ին հավատարմության երդում էր։ Դա չէր նշանակում, որ մենք իրականում դուրս էինք գալու ԵԱՏՄ-ից, դա նշանակում էր, որ Արցախի շուրջ ստեղծված բալանսն այլևս խախտվում է։

Այսպիսով, Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի արանքում տարածք էր նվաճվել, որը դուրս էր եկել Ռուսաստանի վերահսկողությունից։ Դա նշանակում էր աշխարքաղաքական անկայության տարածում արդեն մեր տարածաշրջանում, ինչը, բնականաբար, ենթադրում էր Արցախի նոր պատերազմ։

Հիմա գանք ռուս-թուրքական մեղրամիսին։ Թուրքիան վարում է անկախ քաղաքականություն, մասնավորապես ռուսական Ս-400 գնումը նշանակում է, որ այն գործարկվելու է ՆԱՏՕ-ից Թուրքիայի օդային տարածքի պաշտպանությանը, իսկ Ռուսաստանից Թուրքիան կպաշտպանվի արդեն ՆԱՏՕ-ի հակաօդային համակարգերով։ Քանի կա Էրդողանը, Ռուսատանը կարող է Թուրքիայի հետ պայմանավորվել, ինչը և եղավ Արցախի երկրորդ պատերազմից հետո։

Թուրքիան ու Ադրբեջանը կարողացան օգտվել այդ իրավիճակից ու պոկել Արցախի մեծ հատվածը։ Որքան կշարունակվի Էրդողանի քաղաքական գիծը, Ռուսաստանն ու Թուրքիան կկարողանան գալ պայմանավորվածության, իսկ երբ Թուրքիան նորից հայտնվի Միացյալ Նահանգների ազդեցության տակ (ինչի հավանականությունը մոտակա տարիներին մեծ է), այն ժամանակ տարածաշրջանում նոր իրավիճակ կստեղծի՝ կավարտվի ռուս-թուրքական մեղրամիսը, որից մենք կկարողանանք օգտվել, թե ոչ, արդեն մեզանից է կախված»։
 

Ֆեյսբուքի համար մեծ տեքստ ստացվեց, սակայն իրավիճակը բացատրելու համար մաքսիմալ համառոտ են գրել։ Կարծում եմ կարևոր է սա...

Опубликовано Stepan Danielyan Четверг, 8 апреля 2021 г.

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:29
Ղազարյան. Ուրիշի հաջողություններով հպարտացող սուտասանի ազդեցությունից Ձեզ բոլորիդ հեռու պահելու համար ասեմ
Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14կմ երկարություն ունեցող և 1 մլրդ 180 մլն դրամ ճանապարհի հիմնանորոգման գործընթացը սկսել է 2014 թվականին
Աղբյուր` Panorama.am
20:00
Մարտիրոս Սարյանը՝ հայկական հուշարձանների պաշտպան
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում
Աղբյուր` Panorama.am
19:53
Ինչպե՞ս պաշտպանվել սեզոնային ալերգիաներից
Սկսվել է սեզոնային ալերգիայի շրջանը: Ալերգոլոգ-իմունոլոգ,  հաղորդավար Ալեքսեյ Բեսմերտնին «ՌԻԱ նովոստի»-ին ասել է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:46
Նավթի անբարեխիղճ արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում 117 մլրդ դոլարի բնապահպանական վնաս է հասցվել
Միացյալ Նահանգների հարավային շրջաններում թերթաքարային նավթի արդյունահանման պատճառով տեղի է ունեցել էկոլոգիական աղետ: Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
19:42
Սովորություններ, որոնք անքնություն են առաջացնում. Ալեքսանդր Մյասնիկով
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում ասել է, որ առավել հաճախ մարդու սխալ...
Աղբյուր` Panorama.am
19:36
Հայաստանի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակում
Ապրիլի 18-ին, ժամը 20:00-22:00 «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ը Երևանի  Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի ...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ինչո՞ւ են լոռեցիները դեմ նոր հանքավայրի բացմանը
Հայաստանում մետաղական հանքերի թվով առաջատար մարզերից է Լոռին։ Չնայած դրան, մարզի ընդերքի  նկատմամբ ՝  միջազգային...
Աղբյուր` Panorama.am
19:24
Twitter-ի աշխատանքները խաթարվել են
Twitter սոցիալական ցանցը հայտնել է հաղորդագրություններ ներբեռնելու հետ կապված խնդիրների մասին: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:...
Աղբյուր` Panorama.am
19:01
Ժիրինովսկու եկամուտն ամենամեծն է Պետդումայի խմբակցությունների ղեկավարների շրջանում
ՌԴ Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին 2020 թվականին վաստակել է 39 միլիոն ռուբլի: Սա ամենամեծ ցուցանիշն է Դումայի...
Աղբյուր` Panorama.am
18:53
Մյանմայում ցուցարարների և անվտանգության ուժերի բախումների արդյունքում զոհվել է 728 մարդ
Փետրվարի սկզբից Մյանմայում ցուցարարների և անվտանգության ուժերի բախումների արդյունքում զոհերի թիվը հասել է 728-ի: Մյանմայի քաղբանտարկյալներին...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ֆրանսիայում AstraZeneca պատվաստանյութի պատճառով ութ մարդ մահացել է թրոմբոզից
Ֆրանսիայում թրոմբոզից ութ մարդ է մահացել ՝ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումից հետո: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:35
Կրկեսի միջազգային օրը նշվում է ապրիլի երրորդ շաբաթ օրը
Ամեն տարի, ապրիլի երրորդ շաբաթ օրը, կրկեսային համաշխարհային համայնքը և այս զարմանալի արվեստի սիրահարները նշում են անսովոր ուրախ տոն ՝ կրկեսի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ասադ. Սիրիացիները կհասնեն երկրի ողջ տարածքում ինքնիշխանության վերականգնմանը
Այսօր սիրիացիները նշում են անկախության 75-ամյակը՝ ֆրանսիական և բրիտանական գաղութարար զորքերի տարհանման օրը՝ ծաղկեպսակներ դնելով զոհված հերոսների...
Աղբյուր` Panorama.am
18:26
ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինացի դիվանագետից պահանջել է 72 ժամվա ընթացքում լքել երկիրը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլի Պոկոտիլոյին գերատեսչություն կանչելը:...
Աղբյուր` Panorama.am
18:14
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն օրական ավելանում է 1,219-ով
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 1,219-ով: Ինը մարդ է մահացել, գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:06
«Արմենիա» ավիաընկերությունը Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի երթուղիներով չվերթեր կիրականացնի
«Արմենիա» ավիաընկերությունը ապրիլի 17-ից Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի երթուղիներով չվերթեր մեկնարկեց, որոնք...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սահմանային իրավիճակը վերահսկվում է. ՊՆ
Ապրիլի 16-ին և 17-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ:...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կրասնոդարի մերձակայքում ուղղաթիռի կործանման հետևանքով մեկ զոհ կա
Կրասնոդարի մերձակայքում ուղղաթիռ է կործանվել: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը: Վթարի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
17:48
Լեոնիդ Կրավչուկը հայտնել է ՌԴ-ի հետ Ուկրաինայի փոխզիջման գնալու պայմանը
«Հիմնական պայմանը, որով Կիևը պատրաստ է փոխզիջման գնալ Մոսկվայի հետ, Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների օկուպացիային վերջ տալն...
Աղբյուր` Panorama.am
17:36
17.04.2021. Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ռուբեն Գևորգյան. Մենք իրավիճակի թելադրանքով կամ հանգամանքների բերումով ստեղծվող կուսակցություն չենք
Այսօր ստեղծվեց «Ազգ, բանակ հայրենիք» կուսակցությունը։ Կուսակցության նախագահ ընտրվեց Ռուբեն Գևորգյանը։ Իր ելույթում Ռ. Գևորգյանը...
Աղբյուր` Panorama.am
17:19
ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը Արմեն Սարգսյանը չի ստորագրելու, բայց չի էլ դիմելու ՍԴ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը...
Աղբյուր` Panorama.am
16:59
Մենք օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք բռնակալական կառավարման մոդելի, ըստ Ծերուկի գնահատականի. Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Վերջին տարիներին Հայաստանի քաղաքական դիսկուրսի հիմնական թեման արդար հասարակության ստեղծումն է...
Աղբյուր` Panorama.am
16:46
Իրանը հրապարակել է Նաթանզի միջուկային կայանում դիվերսիա կատարած անձի անունը
Իրանի իշխանությունները շաբաթ օրը հայտնել են, որ պարզել են Նաթանզի միջուկային կայանում դիվերսիա կազմակերպած մարդու ինքնությունը: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:39
ՄԱԿ-ը չի արձագանքել Արցախում ականազերծման հարցում օգնության դիմումին. Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարարը եշտել է, որ մինչ այժմ տեղում աշխատում են միայն ռուս սակրավորները: ​
Աղբյուր` Panorama.am
16:28
Թափառող շները 4 տարեկան երեխա են հոշոտել
Թափառող շները Բաշկիրիայի Սաֆարովո գյուղում չորս տարեկան երեխայի են հոշոտել: Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տղան խաղալիս է եղել...
Աղբյուր` Panorama.am
16:16
Աշխարհամատրան կիրակի՝ ապրիլի 18-ին
Կոչվում է նաև Կանաչ կիրակի, որն ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ տոնի ժողովրդական անվանումն է, կապված բնության, գարնանային զարթոնքի հետ:
Աղբյուր` Panorama.am
16:02
Հուղարկավորության օրը ֆիլմ է հրապարակվել Էդինբուրգի դուքս Ֆիլիպի մասին
Բրիտանական թագավորական ընտանիքը թագուհու ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հուղարկավորության օրը ի հիշատակ հանգուցյալի, տեսանյութ է հրապարակել:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}