Մեկ ամսվա ընթացքում վեցերորդ երկրաշարժն է գրանցվել Վրաստանի նույն վայրում
Ուրբաթ գիշերը 3.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հյուսիս-արևմուտքում՝ Ռաչա-Լեչխումի և Ստորին Սվանեթի շրջաններում: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:
Ըստ սեյսմոլոգների, ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 01:49 Օնի քաղաքից 2 կիլոմետր դեպի արևելք՝ Օնչեվի գյուղի մոտակայքում: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 12 կմ խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Ինչպես հաղորդվել է, նույն տեղում չորեքշաբթի օրը՝ ապրիլի 7-ին, տեղի է ունեցել 3,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ, իսկ մարտի 13-ին, մեկ ժամ տարբերությամբ, 4,2 և 3,8 բալ ուժգնությամբ ցնցումներ են տեղի ունեցել համապատասխանաբար 5 կմ և 8 կմ խորության վրա: Մարտի 15-ին նույնպես 3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել 5 կմ խորության վրա, իսկ մարտի 23-ին` 3,1 մագնիտուդով 4 կմ խորության վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ