«Այսօր ընդունվում են հակաժողովրդական օրենքներ, բայց ներկայացվում են ժողովրդին հաճո ձևակերպումներով»
«Այսօր ընդունվում են հակաժողովրդական օրենքներ, բայց ներկայացվում են ժողովրդին հաճո ձևակերպումներով»,- «Զարթոնք» ազգային քրիստոնեական նախաձեռնության ասուլիս-քննարկման ժամանակ հայտարարեց Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ ներկայիս իշխանությունների օրոք ձևավորված իրավաքաղաքական մշակույթը հնարավորություն չի տալիս ավելի լավ աշխատելու:
Դանիելյանի խոսքով, եթե դատարանի անկախությունը ոտնահարող օրենք է ընդունվում, կամ ՍԴ-ի փոփոխությունները պայմանավորում են ներդրումների հետ, ապա այն չի նպաստում ոլորտի արդյունավետությանը:
Իրավագիտության դոկտորը, վերլուծելով իշխանությունների սխալները, շեշտեց, որ մեծագույն սխալ է եղել Հայաստանի միացումը կրոնական մի ալյանսի, որն ուղղված է եղել մեր դաշնակիցների՝ Չինաստանի և Իրանի դեմ, ինչի արդյունքները տեսանելի եղավ պատերազմի ժամանակ:
Անդրադառնալով ռազմագերիների հարցին՝ Գևորգ Դանիելյանը նշեց. «Այդ հարցի լուծման եղանակը շատ պարզ է. պետք է բոլոր տեսակի բանակցությունները դադարեն, մանավանդ տարածքային հարցերի շուրջ, և ասել՝ հարգելիներս, կլուծվի ռազմագերիների հարցը, կանցնենք հաջորդ փուլին»:
Ըստ բանախոսի, նույնիսկ, եթե ադրբեջանցիները ռազմագերիներին համարում են «ահաբեկիչներ», ապա կարող են համաներում կիրառել և ազատ արձակել, որը կախված է քաղաքականությունից:
Հարակից հրապարակումներ`
- «Կանայք, որոնք իրենց որդիներին տալիս են բանակին, շատ ավելի են մտահոգված հայրենիքի համար»
- Մեր ջանքերն ուղղված են լինելու ազգային ինքնության ճգնաժամի հաղթահարմանը. Արա Զոհրաբյան