Հելսինկիի փողոցներում բնակիչները գայլ են տեսել
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում գայլ են նկատել: Այդ մասին գրում է «Գազետա ռու»-ն
«Հելսինկիում առավոտյան գայլ է նկատվել: Ոստիկանության և հասարակության կարծիքով՝ գայլը Հելսինկիից տեղափոխվել է Էսպո: Վերջին անգամ տեսել են Լաայալահտիից՝ մոտավորապես ժամը 11.00-ին: Հայտնի չէ գայլը իրեն վտանգավոր է պահել կամ մոտեցել է մարդկանց, թե ոչ: Ոստիկանությունը դեռ թեժ գծով նոր տեղեկություններ է խնդրում քաղաքացիներից»,- հայտնում են իրավապահ մարմիններից:
Վայրի կենդանիները Ֆինլանդիայի մայրաքաղաքում հաճախակի հյուրեր են: Քաղաքում պարբերաբար աղվեսներ են նկատվում, իսկ 2019-ին՝ Հելսինկիի հենց կենտրոնում՝ «Ֆինլանդիա» համերգասրահի մոտակայքում, հայտնվեցին երկու սպիտակապոչ եղնիկներ, որոնց ոստիկանությունը ստիպված էր սպանել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին