Քաղաքական 14:13 10/04/2021 Հայաստան

Արա Սաղաթելյան. Մենք բարիկադների մի կողմում ենք բոլոր նրանց հետ, ովքեր փորձում են երկիրն ազատել էս արհավիրքից

«Հրապարակ»-ը գրում է.

«ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, Միքայել Մինասյանի թիմակից ու, ըստ տեղեկության, առաջիկա հավանական ընտրություններում Մինասյանի ձևավորած հավանական թիմի նախընտրական ցուցակը գլխավորող Արա Սաղաթելյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ Մինասյանն ու իր թիմն աջակցեն Ռոբերտ Քոչարյանին: Եվ սա այն դեպքում, երբ տարիներ շարունակ խոսվում էր, որ Մինասյանն աշխատում էր Քոչարյանի դեմ, ներքաղաքական խնդիրներ ունեին և, մեղմ ասած, համախոհներ չէին:

«Ինձ հասկանալի է, թե որտեղից էին այդ զրույցները: Եթե Դուք ուշադիր լինեք, ինքներդ էլ կարող եք դատել՝ որպես քաղաքական թեմաներով գրող լրագրող, ապա քաղաքական տարբեր բուրգերի պարագայում ինչքան բուրգի գագաթից իջնում են հարաբերությունները, այնքան մասնակիցներն ավելի հակադրվում են: Մեր թիմը երբեք չի աշխատել Ռոբերտ Քոչարյանի թիմի դեմ, ճիշտ հակառակը` մեր թիմը միշտ եղել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ներդաշնակ այս չարիքի դեմ պայքարում:

Ուզում եմ նաև անդրադառնալ նրան, որ Միքայել Մինասյանը շատ հստակ նշել է, որ անկախ իր նախկինում անցած ճանապարհից՝ եղել են ընկերներ, թե հակառակորդներ, եղել են նեղացած, թե վիրավորված, մենք ենք եղել նեղացած, թե վիրավորված, մենք բոլորի հետ ենք, ով Նիկոլի դեմ է: Փաստացի մենք գիծ ենք քաշում և ասում՝ մենք բոլորի հետ ենք, ով դեմ է այս արհավիրքը բերող, այս նռնակով կապիկին»,- ասաց Արա Սաղաթելյանը:

«Հրապարակ»- Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար, դեմ է Նիկոլ Փաշինյանին: Կարո՞ղ ենք սրանից ենթադրել, որ Միքայել Մինասյանը և իր թիմը չի բացառվում, որ կաջակցեն Քոչարյանին:

Արա Սաղաթելյան- Աջակցելու ենք բոլորին, ով պայքարում է Նիկոլի դեմ, իսկ հնարավոր նախընտրական գործընթացների մասով քննարկում չենք ունեցել։

«Հրապարակ»- Իսկ ֆորմալ առումով դաշինք Քոչարյանի հետ հնարավոր համարո՞ւմ եք:

Արա Սաղաթելյան- Ես այս պահին որևէ դաշինքի կամ մեր մասնակցության մասին՝ քաղաքական պրոցեսների, թե կուսակցական պրոցեսների մասով, տեղեկություն հայտնել չեմ կարող: Մեր` դասական իմաստով մասնակցության, այսինքն՝ մեր ցուցակով մասնակցելու և քվեարկվելու մասով այս պահին ոչինչ չկա, չկա անգամ քննարկում: Այս պահին մեր պատկերացրած մասնակցությունը մեր ուժերի չափով բոլոր ընդդիմադիրներին օգնելն է:

«Հրապարակ»- Դուք մտերիմ հարաբերություններ ունեք, օրինակ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ, որը «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն է հիմնել, նաև՝ այլ քաղաքական դերակատարների հետ: Հնարավո՞ր է համագործակցություն նաև նրանց հետ, կամ՝ ինչո՞ւ չփորձեցիք նրանց միջոցով մտնել քաղաքականություն:

Արա Սաղաթելյան- Առաջինը պետք է փաստենք, որ ես շատ կոնկրետ թիմի անդամ եմ և շատ վաղուց: Այսինքն՝ Միքայել Մինասյանի հետ մենք մանկության ընկերներ ենք, և, բացի այդ, իմ ակտիվ գործունեությունը կարող եք տեսնել 2008 թվականից, Միքայել Մինասյանի կողմից: Այո, իմ ընկերներն են ե՛ւ Վահեն, ե՛ւ Արթուրը, ես միշտ իրենց կողքին եմ այնքանով, որքանով նրանք որպես գործիչ այս իշխանությունը զավթած խմբակի դեմ են գործում: Բայց կհամագործակցենք մենք որևէ մեկի հետ, թե չենք համագործակցի, կգնանք բլոկով, թե պարզապես կօգնենք, դա հայտնի կլինի, երբ որ հայտարարեն՝ կլինե՞ն ընտրություններ, թե՞ ոչ: Հիմա փաստացի դուք տեսնում եք, որ մենք բարիկադների մի կողմում ենք բոլոր նրանց հետ, ովքեր փորձում են երկիրն ազատել էս արհավիրքից:

«Հրապարակ»- Չե՞ք կարծում, որ ընդդիմադիր դաշտն այսպես բազմաբևեռ դարձնելով՝ կարող եք մեկդ մյուսին խանգարել և փոշիացնել միմյանց ձայները:

Արա Սաղաթելյան- Կարծում եմ՝ ոչ, որովհետև յուրաքանչյուրը՝ Ձեր հիշատակած կուսակցություններից ամեն մեկն ունի իր ծրագիրը, իր գործիքակազմն ու իր թիրախային լսարանը:

«Հրապարակ»- Իսկ ո՞նց պետք է ընտրողը կողմնորոշվի՝ իր ձայնը տա ձե՞զ, Վանեցյանի՞ն, Քոչարյանի՞ն, թե՞ մեկ ուրիշ ուժի:

Արա Սաղաթելյան- Ընտրարշավով, եթե մենք մասնակցենք ընտրարշավի: Դուք հիշում եք, կա մարդկանց բավականին մեծ զանգված, մենք դրան ասում ենք չկողմնորոշված, բայց դուք իրականում հասկանում եք, որ նրանք մարդիկ են՝ մոտ 40 տոկոս, որոնք չեն հայտնել իրենց դիրքորոշումը: Դա շատ մեծ զանգված է: Ըստ Նիկոլի համար պատրաստված սոցիոլոգիական հարցումների՝ ինքն ունի տեսական ինչ-որ 30 տոկոս, որին ես չեմ հավատում: Ես կարծում եմ՝ ընտրազանգվածը և մարդկանց գիտակից զանգվածը, որոնք հասկանում են, որ առանց սրանցից ազատվելու էս երկիրը երբեք չի լինելու սուբյեկտ, և էս իշխանությունը երբեք չի ունենալու լեգիտիմություն, այդ մարդիկ շատ են: Եվ բոլորը կգտնեն իրենց տեղը:

«Հրապարակ»- Ի՞նչ եք կարծում, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանն արդյոք ունի՞ Հայաստանում բավարար վարկանիշ, և նրա անունը ձեզ կօգնի՞, թե՞ կվնասի այս ընտրապայքարում՝ հաշվի առնելով, որ նրա կերպարը ոչ միանշանակ է ընկալվում հասարակության մոտ, ոմանք քննադատում են նրան:

Արա Սաղաթելյան- Իսկ գիտե՞ք այդ քննադատությունն ինչի արդյունք է՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա նմանների կողմից տարիներ շարունակ տարածված ստի ու կեղծիքի։ Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպաններից է եղել, որն իր պաշտոնավարման ընթացքում շատ կարևոր գործեր է արել Հայաստանի ու մեր ժողովրդի, պատմության համար։ Դրանց որոշ մասին կարող եք ծանոթանալ բաց աղբյուրներից։ Իսկ նրան վերագրվող հիմարություններն ավանդաբար ուղղորդվել են շատ կոնկրետ շրջանակի կողմից։

Միքայել Մինասյանն իմ ընկերն է, և ես դրանով հպարտ եմ: Ես կարծում եմ, որ Միքայել Մինասյանի՝ ակտիվ քաղաքականության մեջ ներգրավված լինելը միայն օգտակար է, որովհետև տեսել եք, որ նա ջանք ու եռանդ չի խնայում կեղծիքները բացահայտելու, նիկոլական սուտը բացահայտելու և հասարակությանը հասկանալի լինելու, հասկանալի կերպով բացատրելու կատարվողի հետևանքները:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
Արցախի ՄԻՊ. Հայության տարանջատման և ներքին թշնամանքի հրահրման անընդունելի փորձեր են լինում
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանում նախընտրական քարոզչության...
Աղբյուր` Panorama.am
21:18
Այսօրվա իրավիճակը երեկ ընդունած սխալ որոշման արդյունքն է․ Իշխան Սաղաթելյան
Վաղուց արդեն ելույթ ունենալուց չեմ հուզվում, բայց Սևանում հուզվում եմ։ Այս մասին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
20:51
Ամբողջ պետական ապարատն աշխատում է մեկ բանի համար՝ Նիկոլը ստանա պատկեր, որ ունի աջակիցներ․ Վահե Հակոբյան
Այս ապաշնորհ իշխանությունը քաղցկեղի պես երեք տարի առաջ ներխուժեց մեր օրգանիզմ և մետաստազներով տարածվեց՝ թունավորելով մեր երկիրը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ապարանի ջրամբարից դուրս է բերվել քաղաքացու դի
Հունիսի 17-ին, ժամը 15։46-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Ապարանի ջրամբարը։...
Աղբյուր` Panorama.am
20:30
Մենք մերժում ենք ճգնաժամը, ատելությունը, ծնկաչոք կյանքը. Ռոբերտ Քոչարյան
«Մենք գալիս ենք իշխանության և խոսում ենք ապագա անելիքների մասին, իսկ այս իշխանությունը պատրաստվում է հեռանալ, խոսում է անցյալի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Այրվել է «Moskvich» մակնիշի ավտոմեքենա, վարորդը հոսպիտալացվել է
Հունիսի 17-ին, ժամը 17:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավթի ՃՈ անցակետի մոտակայքում ավտոմեքենա է...
Աղբյուր` Panorama.am
20:03
Սերժ Սարգսյան. ՀՀԿ-ն մի ցանկություն ունի՝ ստեղծել քննիչ հանձնաժողով
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական հանդիպման ընթացքում խոսել է նոր հանձնաժողով...
Աղբյուր` Panorama.am
19:56
Ասում ենք ի՞նչ է լինելու գերիների հարցը, մեր սահմանների հարցը․ Ռուբեն Հակոբյան
«Ասում ենք ի՞նչ է լինելու գերիների հարցը, մեր սահմանների հարցը։ Պատասխանս մեկն է՝ դրա համար նախ պետք է ունենալ բանակցող։ Բանակցող, որը...
Աղբյուր` Panorama.am
19:51
Արթուր Վանեցյան. Ուսապարկերի ժամանակաշրջանն արդեն պատմություն է
«Ուսապարկերի խորհրդարանը Հայաստանի պատմության վատագույն խորհրդարաններից մեկն է»,- Շիրակի մարզում քաղաքացիների հետ հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի քրդամետ կուսակցության նախագահն այցելել է միակ հայկական Վաքըֆլը գյուղ
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Փերվին Բուլդանի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
19:38
Թուրքիայի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություններն ամբողջովին հակասում են միջազգային իրավունքի նորմերին․ ԱԳՆ
 ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել էր Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցն Արցախի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Եղեգնաձորում ծեծել են «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին՝ ոստիկանների հետ միասին. hraparak.am
Երեկ Եղեգնաձորում Փաշինյանի հանարահավաքից առաջ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Շահեն Վարդանյանին ոստիկանությունը բերման է ենթարկել,...
Աղբյուր` Panorama.am
19:14
«Հայաստան» դաշինքը Հայաստան-սփյուռք-Արցախ միասնության խորհրդանիշն է․ Արտակ Վարդանյան
Վերածնունդ, որը կերտելու ենք բոլորս միասին հունիսի 20-ին։ Այս մասին Սևան քաղաքի հրապարակում ընթացող «Հայաստան» դաշինքի հանրահավաքի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Վաղը մեծ քննություններից վերջինն է՝ մաթեմատիկան. ԳԹԿ
Վաղը մեծ քննություններից վերջինն է՝ մաթեմատիկան: Այս մասին տեղեկացնում է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։ « Քննական կենտրոնները...
Աղբյուր` Panorama.am
18:55
Վերջին շաբաթվա ընթացքում սահմանային լարվածությունը թուլացել է․ Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը կապված են դրա միջազգային իրավական գրանցման բացակայության հետ։ Այս մասին ճեպազրույցի...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Սպուտնիկ V»-ի 15 000 չափաբաժին ՌԴ-ից ներկրվել է Արցախ
Արցախի Հանրապետությունում շարունակվում է իրականացվել կորոնավիրուսային հիվանդության  (COVID-19) դեմ կանխարգելիչ պատվաստումների գործընթացը:...
Աղբյուր` Panorama.am
18:40
Հարկ է վերանայել 12-ամյա կրթությունը և դպրոցների դասակարգման անարդարացի համակարգը․ Գևորգ Դանիելյան
Սպասում եմ այն օրվան, երբ գելյոտինի կենթարկվեն բոլոր ապազգային կրթական ծրագրերը և օրենքները, կրթությունը և գիտությունը, վերջապես, կընկալվեն իբրև...
Աղբյուր` Panorama.am
18:33
Գերմանիա-Հայաստան հանդիպումը կկայանա Շտուտգարտում
Հայտնի է դարձել Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի՝ սեպտեմբերի 5-ին նախատեսված Գերմանիա-Հայաստան հանդիպման անցկացման վայրը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
18:27
Հունիսի 20-ից հետո ձեզ հետ միասին և ձեր օգնությամբ սկսվի Ազգային Բանակի վերածնունդը․ Արտակ Զաքարյան
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Պարոնայք սպաներ, ենթասպաներ, Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիդերլանդների խորհրդարանի նոր բանաձևը պահանջում է անմիջապես ազատ արձակել հայ գերիներին
Երեկ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած ծավալուն քննարկումների արդյունքում, այսօր կայացած...
Աղբյուր` Panorama.am
18:15
Կոչ եմ անում ընտրել կյանքը, չընտրել վիժվածք, հողատուին, երանի՜ ծնված չլինեիր նիկոլոս դավաճան պյոս. Միքայել Մինասյան
«Իմ խորհուրդն ու խնդրանքն է ընկերներիս, բոլոր մարդկանց, որոնց համար կարծիքս կարևոր է. անպայման մասնակցեք ընտրություններին, վեարկեք այն ուժի օգտին, որը երբևէ չի համագործակցի դավաճան վիժվածքի հետ»:
Աղբյուր` Panorama.am
18:10
Այսօր Հ1-ը կարծես «Ազատություն» ռադիոկայանը լինի, տարբերություն չկա. Ռոբերտ Քոչարյան
«Այսօր Հ1-ը կարծես «Ազատություն» ռադիոկայանը լինի, տարբերություն չկա: Մեր ժամանակ մի քիչ ամոթ կար, մենք ասում էինք՝ մի քիչ...
Աղբյուր` Panorama.am
18:05
Ադրբեջանցի զինվորականը խեղդվել է Ալ լճերում
Հունիսի 17-ին Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանում Ալ լճերում լողալիս խեղդվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, կապիտան Իլհամ...
Աղբյուր` Panorama.am
17:58
17.06.2021. Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 աճյուն
Մարտունու շրջանի Ադրբեջանի կողմից  բռնազավթված տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ոստիկանությունում հիշել են. Ապաքաղաքական կառույց է
Ոստիկանությունը տարածել է պարզաբանում՝ անդրադառնալով քաշաթաղցիներին՝ ընտրական ցուցակներում չընդգրկելու վերաբերյալ ահազանգին։...
Աղբյուր` Panorama.am
17:47
Ինչքան ուզեն մեզ խանգարել, չի ստացվի. Տիգրան Արզաքանցյան
«Մեր թիմը շարունակում է գնալ առաջ»:
Աղբյուր` Panorama.am
17:41
Նաիրա Զոհրաբյան. Հայաստանում ոստիկանություն կա՞
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի աջակիցները Արագածոտնում խոչընդոտում...
Աղբյուր` Panorama.am
17:34
«Ժառանգության» կոչը. Ձայն չտալ մեր պետականությունը խարխլած վարչախմբին ու նրանց մախաթը թելող ուժերին
«Ժառանգություն» կուսակցությունը մեծ անհանգստությամբ արձանագրում է՝ 2021թ հունիսի 20-ին մեր երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:26
Մեկ անձի պատճառով հայ ժողովուրդն ունեցել է պարտություն և խաչ է քաշել 90-ականների ձեռքբերումների վրա. Ռոբերտ Քոչարյան
«Անձերի շնորհիվ 90-ականների սկզբին մենք դարձել ենք հաղթող ժողովուրդ, երկիր և նոր էջ էինք բացել մեր պատմության մեջ, քանի որ դարեր շարոնակ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}