Հասարակություն 20:00 10/04/2021 Հայաստան

Կրկնազատիկը՝ ապրիլի 11-ին

Ապրիլի 11-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի Կրկնազատիկը, որը ը երբեմն կոչվում է «Նոր կիրակի»։

 «Նոր և չքնաղ է այդ տոնի խորհուրդը: Նոր է, որովհետև սկիզբն է նոր արարածների: Նոր է կոչվում և գարունը, քանզի հաջորդելով ձմռանը՝ սկսում է արարածների նորոգությունը, և մեռած կերպարանքով ծառերը վերստին ծլարձակում են: Բնությունն ամեն տարի նորոգվում է չորս եղանակներով. գարնանը ծնվում է, ամռանն աճում և հասնում կատարելության, աշնանը ծերանում և ձմռանը մահանում՝ հաջորդ գարնանը վերստին նորոգվելու համար:

Դրանով նկարագրվում է մեր հարության խորհուրդը: Եթե գարնանը բնությունը նորոգվում է հնությունից, ապա Եկեղեցին առանց հնանալու է նորոգվում, քանզի Եկեղեցին չի հնանում ու ծերանում, այլ Քրիստոսով կատարյալ է մնում»,-տոնի խորհուրդի մասին կարդում ենք Արարատյան Հայրապետական թեմի կայքում։

Նշվում է նաև,  նոր ասելով նոր կյանքն ի նկատի ունի, քանզի Քրիստոսով ամեն ինչ վերստին նորոգվեց, հինն անցավ և ամեն ինչ նոր եղավ (տես Բ Կորնթ. 5:17): Նոր եղավ նաև Եկեղեցու խորհուրդը, որը հավիտյան ծածկված էր Աստծո մոտ, և այժմ հայտնվեց Իր սրբերին, և Եկեղեցու միջոցով երկնային իշխանություններին ու պետություններին (տես Կողոս. 1:26, Եփես. 3:9-10): Նոր է և Եկեղեցու պատիվը, որի մասին առաքյալն ասում է, որ ուրախ է այն չարչարանքների ու նեղությունների համար, որ կրում է իր մարմնով (Կողոս. 1:24):

Նոր է նաև Եկեղեցու պաշտոնը, քանզի ճշմարիտ երկրպագությունն այն է, երբ Հորը երկրպագում են հոգով ու ճշմարտությամբ, քանզի Հայրն այդպիսի երկրպագություն է փնտրում (տես Հովհ. 4:23): Նոր է և Եկեղեցու հոգևոր և վերստին ծնունդը, որը մարգարեն նախապես տեսնելով ասաց. «Ո՞վ է լսել, ո՞վ է տեսել այսպիսի բան, որ երկիրը մեկ օրում ծննդաբերի, և միանգամից մի ամբողջ ազգ ծնվի. քանզի Սիոնը երկունքի ցավով բռնվեց և ծնեց իր մանուկներին» (Եսայի 66:8):

Նոր է և Եկեղեցու սուրբ Սեղանի խորհուրդը և փառքը, քանզի այլևս չի ներկվում նոխազների արյամբ, այլ ամբողջովին ներկված է Աստծո Օծյալ Որդու կենարար Արյամբ: Նոր է և Եկեղեցու «պետության» կարգը՝ ըստ այս խոսքի. «Ձեզնից կվերցվի Աստծու արքայությունը և կտրվի այն ազգին, որ պտղաբեր կդարձնի այն» (Մատթ. 21:43): Նոր է նաև Եկեղեցու «քրիստոնյա» անունը, ինչն Աստված նախ մարգարեին խոստացավ. «Իմ ծառաներին նոր անուն պիտի տրվի, որը պիտի օրհնաբանվի երկրի վրա» (Եսայի 65:15):

Նոր է Եկեղեցու հավատացյալների ու ժառանգների հույսը, ինչի մասին ասում է առաքյալը. «Ուստի, ծառա չես, այլ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծո» (Գաղատ. 4:7): Նոր է նաև Եկեղեցու արքայության ավետիսը. «Նրա հետ հարություն տվեց մեզ և Նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով» (Եփես. 2:6), ինչի մասին նաև Տերն է ասում. «Եթե մեկն Ինձ ծառայի, Իմ ետևից կգա. և ուր Ես եմ, այնտեղ կլինի և Իմ ծառան» (Հովհ. 12:26): Նոր է նաև Եկեղեցու՝ մեռելների հարության խորհուրդը. «Արդ՝ մի խորհուրդ եմ հայտնում ձեզ. բոլորս էլ պիտի ննջենք, բայց ոչ թե իսկապես բոլորս. պիտի նորոգվենք հանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի, և մեռելները հարություն պիտի առնեն առանց ապականության, և մենք պիտի նորոգվենք» (Ա Կորնթ. 15:51):

Արդ՝ տեսնում ենք, թե Քրիստոս ինչպիսի առատությամբ մեզ այսքան բարիքներ շնորհեց, ինչ մասին առաքյալն ասում է, թե ամեն ինչ նոր եղավ: Եվ այս բոլոր բարիքների պատճառն ու աղբյուրն այս օրն է, այդ պատճառով էլ այն Նոր է կոչվում:

Այս օրը Նոր կիրակի է կոչվում նաև խորհրդապես: Թեպետ առաջին միաշաբաթին՝ Հարության Կիրակիին նորոգվեց մեր բնությունը՝ հանձին Փեսայի, սակայն ոչ հանձին Հարսի՝ Եկեղեցու, քանզի Եկեղեցու իշխանները տակավին հնության մեջ էին. ոմանք երկմտում էին, ոմանք էլ չէին հավատում: Այդպիսիներին այս միաշաբաթում Տերը նորոգեց ու հաստատեց հավատի մեջ և նրանց միջոցով՝ Եկեղեցին: Նորոգեց, որպեսզի նոր գինին նոր տիկերի մեջ հեղի, քանզի չի կարելի նոր գինին լցնել հին տիկերի մեջ (տե՛ս Մատթ. Թ 17):

Այս կիրակին ունի հետևյալ հատկությունները: Նախ՝ ինչպես կիրակին բոլոր օրերի սկիզբն է ու վախճանը, այնպես էլ այս կիրակին վախճանն է ժամանակի և սկիզբը՝ մշտնջենավոր հավիտենականության: Երկրորդ՝ աներեկո է, քանզի երեկոն սրան չի այցելելու: Երրորդ՝ չունի գիշեր, միշտ ցերեկ է, և սրան այլ օրեր չեն հաջորդելու: Չորրորդ՝ անշարժ է ժամերի, րոպեների ու վայրկյանների համար, այսինքն՝ անժամանակ է:

Կրկնազատիկ

Այս օրը նաև Կրկնազատիկ է կոչվում երեք պատճառներով: Դրանք են՝ ազատությունը, հարությունը և փրկությունը: Նախ քննենք ազատության հարցը: Զատիկն ազատություն է նշանակում, և այս օրը կրկնակի ազատության օր է, հետևյալ պատճառով. թեպետ և Քրիստոս մեզ ազատեց մեր մեղքերից՝ Իր առաջին գալստյամբ, սակայն մեր մարմինը դեռ գտնվում է կրքերի ազդեցության ներքո, այսինքն՝ քաղցի, ծարավի, երկյուղի, տրտմության և այլն, ինչպես ասում է առաքյալը. «Մենք իսկ, որ Հոգու առաջին պտուղն ունենք, մենք ևս մեր մեջ հեծեծում ենք՝ սպասելով որդեգրությանը՝ մեր մարմնի փրկությանը» (Հռոմ. 8:23): Իսկ երբ Աստված ամեն ինչ նոր է անում և բոլոր կարիքներից մեզ ազատում, այն ժամ դա կոչվում է Կրկնազատիկ:

Երկրորդ՝ Կրկնազատիկ է կոչվում մեր կրկնակի հարության պատճառով: Առաջին կիրակի օրը Քրիստոս մեզ հարություն տվեց Իր Հոգով ու զորությամբ, ինչպես ասում է առաքյալը. «Նրա հետ հարություն տվեց մեզ և Նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով» (Եփես. 2:6): Իսկ երկրորդ կիրակի օրը մեզ հարություն է տալու ըստ մարմնի, և մեռելներից հարություն առնելով՝ պիտի անմահանանք: Այդ պատճառով էլ այս օրը կոչվում է Կրկնազատիկ, և մեր կրկնակի հարության օրվա պատկերն է:

Երրորդ՝ Կրկնազատիկ է կոչվում մեր փրկության պատճառով: Տերն առաջին կիրակի օրը երևաց աշակերտներին և նրանց հաստատեց հարության հավատի մեջ, իսկ երկրորդ կիրակի օրը երևաց, որպեսզի փրկի Թովմասին թերահավատությունից ու հաստատի հավատի մեջ՝ ասելով. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս Իմ ձեռքերը. և բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ Իմ կողի մեջ. անհավատ մի՛ եղիր, այլ հավատացյալ»:

Եվ Թովմասը Նրան պատասխանեց. «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ» (Հովհ. 20:27-28): Եվ դա օրինակն է երկու տեսակ հավատացյալների: Աշակերտների մի մասն այն հավատացյալներն էին, ովքեր լսելով և հավատի աչքով տեսնելով՝ հաստատվեցին ի Քրիստոս, իսկ Թովմասն օրինակն է երկրորդ տեսակի հավատացյալների, ովքեր Երկրորդ գալստյան ժամանակ սքանչելիքներից և երկյուղից հարկադրված պիտի հավատան՝ ըստ այս խոսքի. «Որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների. և ամեն լեզու խոստովանի, թե Հիսուս Քրիստոս Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծո» (Փիլիպ. 2:10-11), ինչպես և այսօր Թովմասը, շոշափելով Տիրոջը, Նրան Աստված դավանեց:

Դարձյալ՝ Նոր կիրակի և Կրկնազատիկ է կոչվում, քանզի նորովի ենք տոնում մեր հոգու փրկության նավակատիքը՝ հոգևոր ուրախությամբ և տոնախմբությամբ, և ոչ ինչպես հինը, քանզի հնում նավակատիքը միայն մարմնավոր ուրախության համար էր:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:16
Քննարկում՝ «Նիկովիդ-18. ախտորոշում և բուժում»
Մասնակցում են քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաններ, ռազմական փորձագետներ։
Աղբյուր` Panorama.am
13:05
ՀՅԴ Բյուրո. Այսօր արդեն վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը
ՀՅ Դաշնակցության Բյուրոն աշխարհի տարբեր երկրներում զորաշարժի է ենթարկել Դաշնակցության բոլոր կարելիությունները
Աղբյուր` Panorama.am
13:02
ՀՀ տարածք բաշիբոզուկների վերջին «սողացող ներխուժման» հիմնական նպատակներից. Վարդան Ոսկանյան
«Ընդ որում, խոսքը վերաբերում է, թե՛ Մ2 միջպետական մայրուղու Սիսիան-Գորիս և թե՛ Մ11 ճանապարհի Վարդենիս-Արցախի բռնազավթված սահման հատվածներին»։
Աղբյուր` Panorama.am
13:01
Գիշերը Ադրբեջանը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել
ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է.  «Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի...
Աղբյուր` Panorama.am
12:49
16.05.2021. Կորոնավիրուսի 131 նոր դեպք է գրանցվել, 11 մարդ մահացել է
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5383 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
12:48
Հուսամ՝ կարիք չկա բացատրելու, թե սա ինչ զորավարժություն է, և հասցեատերն ով է. Կարեն Հովհաննիսյան
Ադրբեջանում և Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում այսօրվանից մեկնարկում է խոշորամասշտաբ զորավարժություններ։
Աղբյուր` Panorama.am
12:47
16.05.2021. «Հենակետ». Արցախյան մեկ շաբաթը
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
12:46
Ադրբեջանի հանցավոր արարքները կոպիտ կերպով խախտում են Կութ գյուղի բնակիչների իրավունքները, երեխաների շահերը. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Կութ գյուղում: Պաշտպանը...
Աղբյուր` Panorama.am
23:11
Ինչ տեղի է ունենում Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում, կարող է ընդլայնվել ու ընդգրկել այլ մարզեր, այլ տեղամասեր. Աբրահամյան
«Այս ծանր իրադրության պայմաններում Հայաստանի իշխանությունը հետ է քաշվել՝ նախաձեռնողականությունը զիջելով Ադրբեջանին, իսկ Հայաստանի ճակատագիրը՝ արտաքին խաղացողների»։
Աղբյուր` Panorama.am
21:39
Սյունիքում ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանական խմբի հետ բանակցությունները կշարունակվեն վաղը
ՀՀ ՊՆ-ն տարածել է հայտարարությունը՝ նշելով, որ հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացրել է իր հստակ պահանջը։
Աղբյուր` Panorama.am
21:24
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ. Ուրախ ենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակը գլխավորում է Արթուր Վանեցյանը
«Ողջունում ենք քաղաքական դաշտում ևս մեկ ուժեղ դաշինքի ձևավորումը, մեր գործընկերոջն ու իր թիմին մաղթում ենք ուժ ու կորով՝ ի շահ անվտանգ, հզոր Հայաստանի»։
Աղբյուր` Panorama.am
20:32
Միմյանց նկատմամբ սերը և միմյանց արժանապատվության ու իրավունքների նկատմամբ հարգանքն է, որ կարող է ապահովել համերաշխություն ընտանիքում. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորում է բոլորին Ընտանիքի միջազգային օրվա առիթով:
Աղբյուր` Panorama.am
20:31
Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին Բաքուն համարում է խնդրի քաղաքականացման փորձ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ՀՀ-ի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) դիմելու քայլը Բաքուն...
Աղբյուր` Panorama.am
20:11
Փոխհրաձգություն Իրան-Ադրբեջան սահմանին
Ադրբեջանցի երկու սահմանապահ է սպանվել
Աղբյուր` Panorama.am
20:00
Կամերային նվագախումբը հանդես կգա դիրիժոր Միքայել Ավետիսյանի ղեկավարությամբ
«Հոբոյի հմայքը» խորագրով երեկոյի ընթացքում նվագախմբի և դիրիժորի հետ հանդես կգա հոբոյահար Ջանֆրանկո Բորտոլատոն (Իտալիա):
Աղբյուր` Panorama.am
19:53
Չինաստանն առաջին անգամ հաջողությամբ հետաքննություն է անցկացրել Մարսի վրա
Չինական «Tianwen 1» տիեզերանավը շաբաթ օրը հաջող փափուկ վայրէջք է կատարել Մարսի մակերեսին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
19:45
Երկրորդ Ծաղկազարդը՝ մայիսի 16-ին
Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը:
Աղբյուր` Panorama.am
19:34
«Եկել եք ժողովրդին կըտորելո՞ւ»․ Ուռուտի բնակչությունը հանք չի ուզում
ՀՀ Լոռու մարզի Ուռուտ բնակավայրում չկայացան «ՋԻՆ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԻԴ» ՍՊԸ-ի կողմից  Ստեփանավանի հանքային շրջանի Ուռուտի հանքային...
Աղբյուր` Panorama.am
19:28
ԱՀԿ. Երեխաների շրջանում ճարպակալության մակարդակը համավարակի ընթացքում աճել է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել մանկական գիրությանը, քանի որ հսկայական թվով մարդիկ կարող...
Աղբյուր` Panorama.am
19:17
Վթարային ջրանջատում Երանի Էրեբունի, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում մայիսի 15/16-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:14
Վահրամ Բաղդասարյան. Մենք մինչև ընտրությունները չենք սպասելու, պետք է կատարվեն ինչ-որ քայլեր
Ընդհանրապես պետք չէ դիտարկել ընդդիմադիր իշխանություն, սա արդեն մեր հայրենիքի անվտանգության և փրկության հարցն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին,...
Աղբյուր` Panorama.am
19:04
Պաբլո Պիկասոյի կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 103 միլիոն դոլարով
Փորձագետները, նախքան աճուրդը սկսելը, իսպանացի նկարչի այս կտավը գնահատել էին 55 միլիոն դոլար:
Աղբյուր` Panorama.am
19:01
Սյունիքում ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանական խմբի հետ բանակցում է նաև Մուրադովը
Սյունիքի Խնձորեսկ վարչական շրջանի տարածքում նախապես պլանավորած ժամը 15։00-ի փոխարեն ժամը 17։00-ից մեկնարկել են բանացություններն ադրբեջանական ԶՈւ...
Աղբյուր` Panorama.am
18:59
Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Ի շարունակություն վերջին օրերին տեղի ունեցած քննարկումների` մայիսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
18:55
Գոհար Գորգիսյան. Մի քողի պատմություն
«Երբեք չգիտեի, որ ապրածս դաժան տարիներին երանի եմ տալու»։
Աղբյուր` Panorama.am
18:45
Գարիքսը, Բոնոն և The Edge-ը ձայնագրել են Եվրո-2021-ի հիմնը
Համացանցում հայտնվել է Մարտին Գարիքսի «We Are The People» երգի տեսահոլովակը, որը կդառնա Եվրոպայի առաջիկա ֆուտբոլի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:38
«Բարսելոնան» պատրաստ է Մեսսիին զոհաբերել Հոլանդին ձեռք բերելու համար
Կատալոնական «Բարսելոնան» նախատեսում է անել հնարավորը Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու համար,...
Աղբյուր` Panorama.am
18:35
«Դավա՛յ ստուց, դու՛րս կորի, չնկարե՛ս». Էջմիածնի՝ Նիկոլին ծառայող ԵԿՄ-ականները հարձակվել են լրագրողի վրա. Yerkir.am
Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Էջմիածնում: Այս մասին գրում է Yerkir.am-ը: «Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը՝ նկատելով, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին
16:29 13/05/2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}