Քաղաքական 14:13 10/04/2021 Հայաստան

Արա Սաղաթելյան. Մենք բարիկադների մի կողմում ենք բոլոր նրանց հետ, ովքեր փորձում են երկիրն ազատել էս արհավիրքից

«Հրապարակ»-ը գրում է.

«ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, Միքայել Մինասյանի թիմակից ու, ըստ տեղեկության, առաջիկա հավանական ընտրություններում Մինասյանի ձևավորած հավանական թիմի նախընտրական ցուցակը գլխավորող Արա Սաղաթելյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ Մինասյանն ու իր թիմն աջակցեն Ռոբերտ Քոչարյանին: Եվ սա այն դեպքում, երբ տարիներ շարունակ խոսվում էր, որ Մինասյանն աշխատում էր Քոչարյանի դեմ, ներքաղաքական խնդիրներ ունեին և, մեղմ ասած, համախոհներ չէին:

«Ինձ հասկանալի է, թե որտեղից էին այդ զրույցները: Եթե Դուք ուշադիր լինեք, ինքներդ էլ կարող եք դատել՝ որպես քաղաքական թեմաներով գրող լրագրող, ապա քաղաքական տարբեր բուրգերի պարագայում ինչքան բուրգի գագաթից իջնում են հարաբերությունները, այնքան մասնակիցներն ավելի հակադրվում են: Մեր թիմը երբեք չի աշխատել Ռոբերտ Քոչարյանի թիմի դեմ, ճիշտ հակառակը` մեր թիմը միշտ եղել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ներդաշնակ այս չարիքի դեմ պայքարում:

Ուզում եմ նաև անդրադառնալ նրան, որ Միքայել Մինասյանը շատ հստակ նշել է, որ անկախ իր նախկինում անցած ճանապարհից՝ եղել են ընկերներ, թե հակառակորդներ, եղել են նեղացած, թե վիրավորված, մենք ենք եղել նեղացած, թե վիրավորված, մենք բոլորի հետ ենք, ով Նիկոլի դեմ է: Փաստացի մենք գիծ ենք քաշում և ասում՝ մենք բոլորի հետ ենք, ով դեմ է այս արհավիրքը բերող, այս նռնակով կապիկին»,- ասաց Արա Սաղաթելյանը:

«Հրապարակ»- Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար, դեմ է Նիկոլ Փաշինյանին: Կարո՞ղ ենք սրանից ենթադրել, որ Միքայել Մինասյանը և իր թիմը չի բացառվում, որ կաջակցեն Քոչարյանին:

Արա Սաղաթելյան- Աջակցելու ենք բոլորին, ով պայքարում է Նիկոլի դեմ, իսկ հնարավոր նախընտրական գործընթացների մասով քննարկում չենք ունեցել։

«Հրապարակ»- Իսկ ֆորմալ առումով դաշինք Քոչարյանի հետ հնարավոր համարո՞ւմ եք:

Արա Սաղաթելյան- Ես այս պահին որևէ դաշինքի կամ մեր մասնակցության մասին՝ քաղաքական պրոցեսների, թե կուսակցական պրոցեսների մասով, տեղեկություն հայտնել չեմ կարող: Մեր` դասական իմաստով մասնակցության, այսինքն՝ մեր ցուցակով մասնակցելու և քվեարկվելու մասով այս պահին ոչինչ չկա, չկա անգամ քննարկում: Այս պահին մեր պատկերացրած մասնակցությունը մեր ուժերի չափով բոլոր ընդդիմադիրներին օգնելն է:

«Հրապարակ»- Դուք մտերիմ հարաբերություններ ունեք, օրինակ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ, որը «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն է հիմնել, նաև՝ այլ քաղաքական դերակատարների հետ: Հնարավո՞ր է համագործակցություն նաև նրանց հետ, կամ՝ ինչո՞ւ չփորձեցիք նրանց միջոցով մտնել քաղաքականություն:

Արա Սաղաթելյան- Առաջինը պետք է փաստենք, որ ես շատ կոնկրետ թիմի անդամ եմ և շատ վաղուց: Այսինքն՝ Միքայել Մինասյանի հետ մենք մանկության ընկերներ ենք, և, բացի այդ, իմ ակտիվ գործունեությունը կարող եք տեսնել 2008 թվականից, Միքայել Մինասյանի կողմից: Այո, իմ ընկերներն են ե՛ւ Վահեն, ե՛ւ Արթուրը, ես միշտ իրենց կողքին եմ այնքանով, որքանով նրանք որպես գործիչ այս իշխանությունը զավթած խմբակի դեմ են գործում: Բայց կհամագործակցենք մենք որևէ մեկի հետ, թե չենք համագործակցի, կգնանք բլոկով, թե պարզապես կօգնենք, դա հայտնի կլինի, երբ որ հայտարարեն՝ կլինե՞ն ընտրություններ, թե՞ ոչ: Հիմա փաստացի դուք տեսնում եք, որ մենք բարիկադների մի կողմում ենք բոլոր նրանց հետ, ովքեր փորձում են երկիրն ազատել էս արհավիրքից:

«Հրապարակ»- Չե՞ք կարծում, որ ընդդիմադիր դաշտն այսպես բազմաբևեռ դարձնելով՝ կարող եք մեկդ մյուսին խանգարել և փոշիացնել միմյանց ձայները:

Արա Սաղաթելյան- Կարծում եմ՝ ոչ, որովհետև յուրաքանչյուրը՝ Ձեր հիշատակած կուսակցություններից ամեն մեկն ունի իր ծրագիրը, իր գործիքակազմն ու իր թիրախային լսարանը:

«Հրապարակ»- Իսկ ո՞նց պետք է ընտրողը կողմնորոշվի՝ իր ձայնը տա ձե՞զ, Վանեցյանի՞ն, Քոչարյանի՞ն, թե՞ մեկ ուրիշ ուժի:

Արա Սաղաթելյան- Ընտրարշավով, եթե մենք մասնակցենք ընտրարշավի: Դուք հիշում եք, կա մարդկանց բավականին մեծ զանգված, մենք դրան ասում ենք չկողմնորոշված, բայց դուք իրականում հասկանում եք, որ նրանք մարդիկ են՝ մոտ 40 տոկոս, որոնք չեն հայտնել իրենց դիրքորոշումը: Դա շատ մեծ զանգված է: Ըստ Նիկոլի համար պատրաստված սոցիոլոգիական հարցումների՝ ինքն ունի տեսական ինչ-որ 30 տոկոս, որին ես չեմ հավատում: Ես կարծում եմ՝ ընտրազանգվածը և մարդկանց գիտակից զանգվածը, որոնք հասկանում են, որ առանց սրանցից ազատվելու էս երկիրը երբեք չի լինելու սուբյեկտ, և էս իշխանությունը երբեք չի ունենալու լեգիտիմություն, այդ մարդիկ շատ են: Եվ բոլորը կգտնեն իրենց տեղը:

«Հրապարակ»- Ի՞նչ եք կարծում, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանն արդյոք ունի՞ Հայաստանում բավարար վարկանիշ, և նրա անունը ձեզ կօգնի՞, թե՞ կվնասի այս ընտրապայքարում՝ հաշվի առնելով, որ նրա կերպարը ոչ միանշանակ է ընկալվում հասարակության մոտ, ոմանք քննադատում են նրան:

Արա Սաղաթելյան- Իսկ գիտե՞ք այդ քննադատությունն ինչի արդյունք է՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա նմանների կողմից տարիներ շարունակ տարածված ստի ու կեղծիքի։ Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպաններից է եղել, որն իր պաշտոնավարման ընթացքում շատ կարևոր գործեր է արել Հայաստանի ու մեր ժողովրդի, պատմության համար։ Դրանց որոշ մասին կարող եք ծանոթանալ բաց աղբյուրներից։ Իսկ նրան վերագրվող հիմարություններն ավանդաբար ուղղորդվել են շատ կոնկրետ շրջանակի կողմից։

Միքայել Մինասյանն իմ ընկերն է, և ես դրանով հպարտ եմ: Ես կարծում եմ, որ Միքայել Մինասյանի՝ ակտիվ քաղաքականության մեջ ներգրավված լինելը միայն օգտակար է, որովհետև տեսել եք, որ նա ջանք ու եռանդ չի խնայում կեղծիքները բացահայտելու, նիկոլական սուտը բացահայտելու և հասարակությանը հասկանալի լինելու, հասկանալի կերպով բացատրելու կատարվողի հետևանքները:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}