Արցախի Իվանյան համայնքում այսօր հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանքներ կլինեն
Այսօր կեսօրին, «The Halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը, Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կիրականացնի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք:
Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից ու մանրամսնում, որ ԱԻ պետական ծառայության սակրավորները, ռուս գործընկերների հետ մեկտեղ, հետախուզական աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտ և Ասկերան քաղաքների մերձակա անտառային տարածքներում:
Հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը, որպես կանոն՝ կոչնչացվի տեղում:
«Պայթյունների ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք չանհանգստանալ:
Պարզաբանումների և այլ տեղեկատվություն ստանալու համար, կարող եք զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն:
.911,101,112
.047 94 09 11»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ