Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:00 Աշխարհում
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը ռազմական ավիաբազայից գաղտնի բեռ է հասցրել Իսրայել

Տարածաշրջանային լարվածության աճի ֆոնին ԱՄՆ ՌՕՈւ C-17A Globemaster III ծանր ռազմական տրանսպորտային ինքնաթիռը ժամանել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայան: Այդ մասին վկայում են Flightradar պորտալի տվյալները: Հայտնի է, որ ինքնաթիռը հինգշաբթի, մայիսի 13-ի գիշերը թռիչք է կատարել Գերմանիայում գտնվող ամերիկյան Ramstein ավիաբազայից և վայրէջք կատարել Իսրայելի օդանավակայանում վաղ առավոտյան: Ինքնաթիռում ինչ-որ գաղտնի բեռ է եղել:

Աղբյուր՝ lenta.ru

17:49 Հայաստան
«Ճամփորդական նոթեր. արվեստի դեսպանները». ցուցահանդես

Մայիսի 18–ին, ժամը 19։00–ին «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի» շենքում կկայանա  ցուցահանդեսի բացում։ Ժամը 20։00–ից պատկերասրահում կհնչեն եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ` երաժիշտ Արտաշես Գրիգորյանի կատարմամբ (ֆլեյտա)։ Այս տարի հիմնադրամը միացել է «Թանգարանային գիշեր» միջոցառմանը և բաց կլինի մինչև ժամը 22։00–ը։

Աղբյուր՝ «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամ» 

17:47 Աշխարհում
Սոչիի Մզիմտա գետում ռաֆթինգի ժամանակ զբոսաշրջիկ է մահացել

Հետաքննության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 7-ին: Երեք հանգստացողներ առևտրային պայմանագրեր են կնքել անհատ ձեռնարկատիրոջ հետ Էստո-Սադոկ գյուղի տարածքում Մզիմտա գետով լողալու համար: Մեղադրյալը որպես հրահանգիչ նույնպես մասնակցել է ռաֆթինգին:

Աղբյուր՝ ria.ru

17:23 Աշխարհում
Հայտնի է տասնամյակի երաժշտական արտիստի անունը

Կանադացի ռեփեր Դրեյքը Billboard-ի կողմից ճանաչվել է տասնամյակի երաժշտական արտիստ: 2010 թ.-ին ռեփերի դեբյուտից ի վեր՝ նրա բոլոր երգերն ու ալբոմները բարձր տեղեր են գրավել Billboard-ի վարկանշային աղյուսակներում: Մայիսի 23-ին 2021 Billboard Music Awards մրցանակաբաշխության ժամանակ ռեփերը կստանա «Տասնամյակի արտիստ» մրցանակը:

Աղբյուր՝ billboard.com

17:09 Աշխարհում
Հատապտուղ, որը նվազեցնում է քաղցկեղի և ինսուլտի հավանականությունը

Այս մասին հայտնել է դիետոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինցբուրգը: Ելակը պարունակում է անգիոգենեզը զսպող գործոններ որոնք արգելափակում են նոր անոթների գոյացումը: Այս հատկության շնորհիվ հատապտուղն ունի հակաուռուցքային ազդեցություն և կարող է օգտակար լինել ստամոքսի և աղիքների քաղցկեղը կանխելու համար: Ելակը նաև շատ փափուկ ու կոշտ սննդային մանրաթել է պարունակում, ինչը օգնում է նվազեցնել սրտի կաթվածի և ինսուլտի հավանականությունը:

Աղբյուր՝ ria.ru

16:53 Աշխարհում
Եվրոպայի առաջնությունը կանվանափոխվի FIBA Youth European Challengers 2021

Կայացել է ՖԻԲԱ-Եվրոպայի Գործկոմի նիստը: Առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված` որոշում է կայացվել առաջնություններին մասնակցությունը դարձնել կամավոր սկզբունքով։ Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն) և մինչև 20 տարեկանների (B դիվիզիոն) հավաքականները: Եվրոպայի մինչեւ 16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2021 թվականի հուլիսի 13-ից 18-ը, իսկ մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի հանդիպումները՝ օգոստոսի 9-ից 14-ը:

Աղբյուր՝ ՀԱՕԿ

16:40 Աշխարհում
«Աերոֆլոտը» չեղյալ է հայտարարում դեպի Թել Ավիվ չվերթները Մոսկվայից և հակառակ ուղղությամբ

«Աերոֆլոտը» ուրբաթ օրը չեղյալ է հայտարարում Մոսկվայից Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ թռիչքներըч Իսրայելա-աաղեստին հակամարտության սրման ֆոնին Բեն Գուրիոն օդանավակայանի շահագործման սահմանափակումների պատճառով:

Աղբյուր՝ ria.ru

16:32 Աշխարհում
Երկու զբոսաշրջիկների արգելվել է այցելել Չինական մեծ պարիսպ

Երկու մարդու արգելվել է այցելել Չինական Մեծ պատ՝ հնագույն կառույցի չշահագործվող տարածք ներխուժելուց հետո, երեքշաբթի հայտարարել է պատի Մութիանյու հատվածի օպերատորը: Երկու տղամարդն էլ Սենեգալից են եղել, որոնք անտեսել են արգելող «չանցնել» ցուցանակը և անցել՝ պատի վերանորոգման մեջ գտնվող հատվածի մյուս կողմը:

Աղբյուր՝ cnn.com

16:15 Աշխարհում
Հրդեհ է բռնկվել Փարիզի մերձակայքում գտնվող քիմիական գործարանի տարածքում

Փարիզից հյուսիս-արևմուտք գտնվող Բեզոն համայնքում՝ Սեն գետի ափին, տեղակայված Protec Industrie քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել: Ձեռնարկության գործունեությունը կապված է մետաղների պահպանման և վերամշակման հետ, դրա տարածքում կան մարդկանց համար վտանգավոր նյութեր: Կոմունայի քաղաքապետ Նիկոլա Բարնիեի խոսքով, կա ջրի և հողի աղտոտման սպառնալիք: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Աղբյուր՝ iz.ru

15:45 Հայաստան
Մարզիկներին և մարզիչներին անվանական թոշակի հատկացման որոշման մեջ կատարվել է լրացում

«ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացման և թոշակի վճարման չափորոշիչներն ու չափերը հաստատելու մասին» N 1096-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 3-րդ կետից հետո լրացված նոր՝ 3.1 կետի համաձայն՝ «3.1. Նշանակված անվանական թոշակի չափը չի ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները»: Այսպիսով, որոշմամբ նախատեսված թոշակի չափը մնում է անփոփոխ: Որոշումը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն

15:25 Աշխարհում
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղափոխվեց Պորտո

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Չելսի» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա Պորտուգալիայում, որին մասնակցելու իրավունք ունեն յուրաքանչյուր ակումբի 6000-ական երկրպագուներ: Մայիսի 29-ի խաղը Թուրքիայից տեղափոխվել է Պորտուգալիայի Պորտո քաղաք՝ կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով:

Աղբյուր՝ bbc.com

15:06 Աշխարհում
Պատրիարք Կիրիլը այլընտրանք է առաջարկել հղիության արհեստական ընդհատմանը

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել կանանց, ովքեր չեն ցանկանում այս կամ այն պատճառով ծննդաբերել, աբորտներ չանել, այլ իրենց երեխաներին տալ Եկեղեցուն, որը կկարողանա է նրանց դաստիարակել և կրթել:

Աղբյուր՝ ria.ru

14:41 Աշխարհում
UFC գերաստղ Քոնոր Մաքգրեգորը գլխավորում է Forbes-ի 2021 թ.-ի ամենահարուստ մարզիկների ցուցակը

Խառը մարտարվեստի վարպետ Քոնոր Մաքգրեգորը իր կարիերայի ընթացքում առաջին անգամ գլխավորել է Forbes-ի Թոփ 10-ը՝ անցած 12 ամիսների ընթացքում վաստակելով 180 միլիոն դոլար:  Նրա կարողության մեծ մասը կազմվել է Proper No․ Twelve վիսկիի 150 միլիոն դոլար կազմած վաճառքից:

Աղբյուր՝ cnn.com

14:21 Աշխարհում
ՌԴ Նախարարների կաբինետն առաջարկել է արգելել կետերի ու դելֆինների որսը

Ռուսաստանի կառավարությունն առաջարկում է արգելել կետերի ու դելֆինների որսը ափամերձ և արդյունաբերական ձկնորսության շրջանակներում, այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Միխայիլ Միշուստինը: Նախկինում խստացվել էին այդ կենդանիներին որսալու կանոնների պահանջները՝ զվարճանքի կամ կրթական միջոցառումների մասնակցության համար:

Աղբյուր՝ tass.ru

14:00 Աշխարհում
Տարվա մեջ մահվան առաջին դեպքերն են գրանցվել Էվերեստի վրա

Արշավախմբի կազմակերպիչները հինգշաբթի հայտնել են, որ մեկ շվեյցարացի և մեկ ամերիկացի ալպինիստ մահացել են Էվերեստում՝ դառնալով սեզոնի առաջին զոհերը աշխարհի ամենաբարձր լեռան վրա:

Աղբյուր՝ apnews.com

13:43 Աշխարհում
Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ դեռ որոշում չեն կայացրել ԱՄՆ զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ

Կորեայի Հանրապետության ռազմաօդային ուժերը շտաբը հայտարարել է, որ քննարկվում է հունիսի 10-ից 25-ը ԱՄՆ-ի գլխավորությամբ Red Flag Alaska ամենամյա բազմազգ զորավարժություններին մասնակցելու հնարավորությունը: Վերջին անգամ Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերն այս զորավարժություններին մասնակցել են 2018 թվականին:

Աղբյուր՝ tass.ru

13:29 Հայաստան
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է տեղական բաց մրցույթ

Մ-2 և Մ-4 միջպետական ճանապարհներին 9 վթարավտանգ հատվածների ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման համար՝ հայտատուները դիմում-փաթեթները պետք է ներկայացնեն մինչև հունիսի 11-ը՝ ժամը 16.00, Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, 1-ին հարկ հասցեով։

Աղբյուր՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ 

13:03 Աշխարհում
Կազանի դպրոցում հարձակում գործած անձը ձերբակալվելուց հետո փորձել է ինքնասպան լինել

Ձերբակալությունից անմիջապես հետո 19-ամյա Իլնազ Գալյավիեւը փորձել է ինքնասպան լինել: Մեղադրյալի ցուցմունքներից հետեւում է, որ ոստիկանությանը հանձնելուց հետո նա ծառայողական մեքենայում ինքնասպանության փորձ է կատարել, սակայն իրավապահը նրան խանգարել է, որից հետո բերման ենթարկել ոստիկանության բաժին: Հարցաքննության ժամանակ նա հայտարարել է, որ դպրոցում պատրաստվում էր սպանել 20 մարդու:

Աղբյուր՝ lenta.ru

12:23 Աշխարհում
Չինաստանի շրջանում արգելվել է ծննդյան տոնակատարությունները՝ խնայողություն կատարելու համար

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Ֆունին շրջանը արգելել է ծննդյան տոնախմբությունները և այլ տոնակատարություններ՝ կենտրոնական կառավարության կողմից ավելի տնտեսող լինելու կոչերից հետո: Սահմանվել է նաև հարսանիքների և հուղարկավորությունների նոր կանոններ, այդ թվում՝ 200 յուանից (31 դոլար) ավելի դրամական նվերների արգելք: Կանոնները տարածվում են միայն Կոմունիստական կուսակցության բոլոր անդամների, քաղծառայողների և գյուղական իշխանությունների ղեկավարների վրա:

Աղբյուր՝ bbc.com

11:51 Աշխարհում
Ոստիկանությունը արագընթաց մայրուղում կանգնեցրել է Tesla-ն, որի ղեկին վարորդ չի եղել

Կալիֆոռնիայում ոստիկանությունը կանգնեցրել է Tesla Model 3 էլեկտրական մեքենան, որը մայրուղու երկայնքով շարժվում էր ավտոպիլոտ ռեժիմով: Էլեկտրական մեքենայի տիրոջը գտել են Tesla-ի հետևի նստատեղում: Իրավապահները որոշել են ձերբակալել 25-ամյա Պարամ Շարմային:

Աղբյուր՝ autonews.ru

11:40 Աշխարհում
Կայսերական զարդերը Քրիսթիս աճուրդում վաճառվել են են 3 միլիոն դոլարով

Կայսերական զարդերի վաճառքը, ներառյալ Նապոլեոնի որդեգիր դստերը պատկանող շափյուղաները և ադամանդները, չորեքշաբթի օրը Ժնևում՝ Քրիսթիս աճուրդում վաճառվեցին մոտ 3 միլիոն դոլարով: Քանի որ հազվագյուտ իրերի վաճառքը անմիջական կապ ուներ Ֆրանսիայի կայսեր հետ, այն մեծ պահանջարկ գտավ: Նապոլեոնի դստեր՝ Ստեֆանի դը Բոհարնայի հավաքածուից վաճառվեցին ինը իրեր:

Աղբյուր՝ reuters.com

11:20 Աշխարհում
Պրեմյեր լիգայի 36-րդ տուրում «Արսենալը» հաղթեց «Չելսիին»

Խփված միակ գոլի հեղինակը դարձավ Իմիլ Սմիթ-Ռոուն: Հաջորդ տուրում «Արսենալը» մայիսի 19-ին կխաղա «Քրիսթալ Փելասի» հետ, իսկ «Չելսին» մայիսի 18-ին կհյուրընկալի «Լեսթերին»:

Աղբյուր՝ tass.ru

10:54 Աշխարհում
«Colonial Pipeline»-ը չորեքշաբթի կվերագործարկի գազատարը

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմը հայտարարել է, որ կիբերհարձակման ենթարկված «Colonial Pipeline»-ը, որը Միացյալ Նահանգների խոշորագույն գազատարն է, կվերսկսի աշխատանքը տեղական ժամանակով արդեն չորեքշաբթի օրը:

Աղբյուր՝ ria.ru

10:44 Աշխարհում
Ցուցադրության են հանվել աքսորյալ Նապոլեոնի վերնաշապիկը և անգլերեն նամակը

Վերնաշապիկը, որը Նապոլեոնը հագել է Սուրբ Հեղինեի կղզում աքսորման ժամանակ, և նամակը, որը նա գրել է այնտեղ՝ իր անգլերենը լավացնելու համար, ցուցադրվել էին Բելգիայի թանգարաններից մեկում՝ այս տարվա վերջին Մեծ Բրիտանիայում կայանալիք աճուրդից առաջ: Ցուցադրվել են նաև նրա մետաքսե շարֆը և կենտեղջյուրի ատամից պատրաստված ձեռնափայտը: Բրյուսելի մերձակայքում գտնվող Վաթերլոյի ճակատամարտի հուշահամալիրում տեղի ունեցած ցուցահանդեսը՝ մայիսի 5-ին Նապոլեոնի մահվան 200-ամյակի ոգեկոչման մաս է:

Աղբյուր՝ reuters.com

10:32 Աշխարհում
«Էլեն Դեջեներեսի շոուն» կփակվի 2022 թվականին

«Էլեն Դեջեներեսի շոուն» (The Ellen DeGeneres Show), որը եթեր է հեռարձակվում 2003-ի սեպտեմբերից, եզրափակվելու է 2022-ին՝ 19-րդ եթերաշրջանից հետո: Կոմեդիայի, հարցազրույցների և մարդկանց հետաքրքրող պատմությունների ամենօրյա խառնուրդը դարձել էր ամերիկյան հեռուստատեսության կարևոր մասը, չնայած վերջին տարիներին շոուիվարկանիշը նվազել է:

Աղբյուր՝ bbc.com

10:03 Աշխարհում
Իսրայելի բանակը Գազայի հատվածում հարվածել է 600 ռազմական թիրախի

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և Իսլամական ջիհադի շուրջ 600 ռազմական թիրախներ հարձակման են ենթարկվել իսրայելական զորքերի կողմից: Այդ մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության պանակի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը:

Աղբյուր՝ ria.ru

18:00 Աշխարհում
Պատվաստումից հետո կորոնավիրուսով վարակ կարող է առաջանալ, եթե

անձը պատվաստվել է արդեն վարակված ժամանակ: Այս մասին ասել է վիրուսաբան Ալեքսանդր Բուտենկոն: Հնարավոր է նաև հիվանդանալ COVID-19-ով այն ժամանակահատվածում, երբ պատվաստանյութից հետո իմունիտետ դեռ չի ձեւավորվել: Բուտենկոն բացատրել է, որ որոշ մարդկանց օրգանիզմում պատվաստանյութերը ազդեցություն չեն ունենում և չեն ստեղծում հակամարմիններ,  որն անհատական առանձնահատկություն է և այնքան էլ տարածված չէ:

Աղբյուր՝ lenta.ru

17:46 Աշխարհում
2021թ. բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում

Այն տեղի կունենա հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը: Այս մասին հայտնում է բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA):

Աղբյուր՝ ՀԱՕԿ 

17:33 Աշխարհում
Վրաստանը աջակցություն է հայտնել Իսրայելին

Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին մեկնաբանել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում շարունակվող զինված առճակատումը ՝ դատապարտելով «քաղաքացիական բնակչության դեմ ուղղված բռնություններն ու հրթիռային հարձակումները»: Մեկնաբանելով Թել Ավիվին սատարող հայտարարությունները՝ Իսրայելի դեսպանությունը շնորհակալություն է հայտնել «Վրաստանի բոլոր ընկերներին սրտանց աջակցության և համերաշխության համար»:

Աղբյուր՝ eadaily.com

17:15 Աշխարհում
Մայքլ Ջորդանը հրապարակել է վերջին տեքստային հաղորդագրությունները, որոնք նա փոխանակել է Քոբի Բրայանթի հետ

Հաղորդագրություններում, որոնք Ջորդանը խոստովանում է, որ չի կարող իրեն ստիպել ջնջել, Բրայանթը գովաբանել է Ջորդանի Cincoro Tequila- ն, որի շիշը գործարկման ժամանակ ուղարկվել էր Բրայանթին: «Այս տեկիլան հիանալի է»,- գրել է Լոս Անջելեսի նախկին «Լեյքերը»:

Աղբյուր՝ cnn.com

16:48 Աշխարհում
Ավստրիայի դատախազությունը կասկածում էր երկրի կանցլերին կեղծ ցուցմունք տալու մեջ

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կասկածվում է՝ նախկին փոխկանցլեր Հայնց-Քրիստիան Շտրախեի հետ կապված միջադեպի առնչությամբ սուտ վկայության մեջ: 2019 թվականի մայիսի վերջից Ավստրիայի դատախազությունը փորձում է բացահայտել՝ նախկին փոխկանցլերի մասնակցությամբ, մեծ աղմուկ հանած տեսանյութի հեղինակներին և պատվիրատուներին: Տեսանյութի հրապարակումը առաջացրել էր քաղաքական սկանդալ և հանգեցրել կառավարության փլուզմանը:

Աղբյուր՝ radiosputnik.ria.ru

16:11 Աշխարհում
Կրակոց է տեղի ունեցել Սոֆիայի մետրոյում, մեկ մարդ զոհվել է, մեկը վիրավորվել

Դեպքը տեղի է ունեցել «Սոֆիայի օդանավակայան» կայարանում: Վագոններից մեկում տղամարդը կրակել է մի կնոջ վրա, ապա ինքնասպան եղել: Կնոջ վիճակը գնահատվում է ծանր:

Աղբյուր՝ ria.ru

15:51 Աշխարհում
Քեմերոն Նորին բաց է թողնում Նովակ Ջոկովիչին հանդիպելու հնարավորությունը

Բրիտանացի երկրորդ համար Քեմերոն Նորին Իտալիայի բաց առաջնության երկրորդ տուրում պարտվել է իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ Ֆոկինային: Նորին, ով աշխարհում 49-րդն էր՝ Դավիդովիչ Ֆոկինայից մեկ հորիզոնականով ցածր, պարտվեց 6-2, 6-3 հաշվով: 25-ամյա Նորին այս տարի լավ մարզավիճակում էր՝ հաղթելով 29 հանդիպումներից 19-ում, սակայն Հռոմում նա չափազանց շատ սխալներ թույլ տվեց: Դավիդովիչ Ֆոկինան 3-րդ տուրում կխաղա սերբ Ջոկովիչի հետ:

Աղբյուր՝ bbc.com

15:32 Աշխարհում
Ժան-Միշել Բասկիայի «Այս դեպքում» կտավն աճուրդում վաճառվել է 93 միլիոն դոլարով

Նեոէքսպրեսիոնիզմի ամերիկացի ներկայացուցիչ Ժան-Միշել Բասկիայի «Այս դեպքում» ստեղծագործությունը վաճառվել է Քրիստիսի աճուրդում: Հաղթելու շանսեր ունեցող վաճառքի չափն առաջարկվել էր հեռախոսով՝ կազմելով 81 միլիոն դոլար, սակայն բոլոր անհրաժեշտ վճարումները ներառյալ վաճառքի ամբողջական գումարը կազմել է 93.105 միլիոն դոլար:

Աղբյուր՝ tass.ru

15:05 Աշխարհում
Բրիտանիան ցանկանում է արգելել անառողջ սննդի գովազդը՝ համավարակից հետո բնակչության վերականգնման համար

Բրիտանիայում արագ սննդի և այլ անառողջ ուտելիքների գովազդները կարող են արգելվել հեռուստատեսությամբ երեկոյան 21-ից հետո և ամբողջությամբ՝ համացանցում: Երկրի կառավարությունը նաև պարտավորեցնելու է ռեստորաններին և պանդոկներին, որոնցում աշխատում է ավելի քան 250 աշխատակից, նշել սննդամթերքի կալորիականությունը: 2022-ի ապրիլից սուպերմարկետները կարգելեն «երկուսը մեկի գնով» ակցիան՝ մեծ քանակությամբ ճարպեր, աղ և շաքար պարունակող սննդի և զովացուցիչ ըմպելիքների համար:

Աղբյուր՝ bloomberg.com

14:48 Աշխարհում
Պորտուգալիայում ուժեղ ձյուն է տեղացել

Օդի ջերմաստիճանը սեզոնային միջինից իջել է 12 °-ով: Բարձրադիր վայրերում ձյան զգալի կուտակումներ են գրանցվել ամբողջ հանրապետությունում: Ձմեռային եղանակ է հայտարարվել Սերրա դա Էստրելայում: Ձյուն է տեղացել նաեւ Ժերեշի շրջանում: Վիլա Պուկա դե Ագուարի քաղաքապետարանը հորդորել է մարդկանց մնալ տանը՝ ձյան մեծ քանակի պատճառով:

Աղբյուր՝ korrespondent.net

14:11 Աշխարհում
Իլոն Մասկի ընկերուհին հոսպիտալացվել է տագնապային խանգարման պատճառով

Իլոն Մասկի ընկերուհին՝ Քլեր Բուչերը, որը հայտնի է նաև Գրայմս կեղծանունով, հոսպիտալացվել է տագնապի նոպայի հետևանքով՝ Saturday Night Live (SNL) ամերիկյան հիթային հեռուստաշոուում զույգի առաջին դեբյուտից հետո: Շոուին Մասկը և Գրայմսը հանդես եկան որպես Mario համակարգչային խաղի հերոսներ: Միլիարդատերը մարմնավորում էր Vario հերոսին (գլխավոր հերոսի հակառակորդը), իսկ երգիչուհին խաղում էր Princess Peach-ին (գլխավոր հերոսի սիրելիին): Աստղը չի բացատրել, թե կոնկրետ ինչն է նոպայի պատճառ դարձել:

Աղբյուր՝ foxnews.com

13:50 Աշխարհում
Մահացել է աշխարհի ամենատարեց դերասան Նորման Լլոյդը

Ամերիկացի դերասան Նորման Լլոյդը մահացել է երեքշաբթի օրը 106 տարեկան հասակում, Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում գտնվող իր տանը: Լլոյդի կարիերան սկսվել է անցյալ դարի 30-ականներին Նյու Յորքում: Իր կյանքի ընթացքում դերասանը նկարահանվել է ավելի քան 60 կինոնկարներում և հեռուստաներկայացումներում, այդ թվում՝ Ալֆրեդ Հիչքոկի «Դիվերսանտ» և «Կախարդվածը» ֆիլմերում:

Աղբյուր՝ tass.ru

13:27 Աշխարհում
«Բարսելոնան» հետաքրքրված է «Յուվենտուսի» լեգենդով

«Բարսելոնան» կապ է հաստատել Իտալիայի վետերան դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հետ՝ ամռանն իրենց միանալու հարցով: 43-ամյա ֆուտբոլիստը հայտավորված է «Յուվենտուս»-ում, բայց երեքշաբթի օրը հայտարարեց, որ կհեռանա, երբ պայմանագիրն ավարտվի այս ամռանը: Սա նշանակում է, որ նա կլինի ազատ գործակալ, որն էլ «Բարսելոնան» փնտրում էր շուկայում առաջիկա տրանսֆերային պատուհանի համար:

Աղբյուր՝ espn.com

13:00 Աշխարհում
IOS-ի նոր տարբերակը դանդաղեցրել է iPhone սմարթֆոնների աշխատանքը

IOS 14.5.1 տարբերակը տեղադրելուց հետո iPhone-ի աշխատանքի արդյունավետությունը նվազել է: Սխալը կուղղվի ապագա թարմացման մեջ, հայտնում է Mydrivers պորտալը՝ հղում անելով «խնձորի» ընկերության ներկայացուցիչներին:

Աղբյուր՝ ria.ru

12:54 Աշխարհում
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը կրկին առաջադրել է իր թեկնածությունը նախագահի պաշտոնում

Մահմուդ Ահմադինեժադը չորեքշաբթի գրանցվել է՝ հունիսին կայանալիք ընտրություններին կրկին առաջադրվելու համար, ինչը դիտարկվում է որպես երկրի հոգևոր կառավարիչների լեգիտիմության փորձություն: Գրանցումը կավարտվի շաբաթ օրը, որից հետո 12-հոգանոց տեսչական մարմինը՝ Պահապան խորհուրդը, ստուգելու է մասնակիցներին քաղաքական և իսլամական որակավորումները: Խորհրդի վեց անդամներին նշանակում է հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին:

Աղբյուր՝ reuters.com

12:30 Աշխարհում
Կարպատներում վտանգի երրորդ մակարդակ է հայտարարվել ձնահյուսերի սպառնալիքի պատճառով

Կարպատներում հալոցքի պատճառով բարձրադիր հատվածներում ձնահյուսերի առաջացման մեծ վտանգ կա:  Ըստ օդերևութաբանների կանխատեսումների, հալոցքի հետ կապված ձնահյուսի զգալի վտանգ է սպասվում՝ Կարպատների արևելյան մասի բարձրադիր գոտիներում գտնվող Անդրկարպատյան և Իվանո-Ֆրանկովսկի մարզերում:

Աղբյուր՝ korrespondent.net

12:20 Աշխարհում
Հնդկաստանում COVID-19-ի ամենօրյա մահերի թիվն աճել են ռեկորդային 4205 մահով

Չորեքշաբթի օրը Հնդկաստանը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցեց COVID-19-ից մահացությունների ռեկորդային աճ, զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 250 000-ը: Ըստ Առողջապահության նախարարության, կորոնավիրուսների ամենօրյա դեպքերն աճել են 348,421-ով: Հնդկաստանում վարակի հաստատման ընդհանուր դեպքերը գերազանցում են 23 միլիոնը:

Աղբյուր՝ reuters.com

11:57 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1409 նոր դեպք, ապաքինվել է 1256 հիվանդ

Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 27 հիվանդ: Վրաստանում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 325 665 դեպք, որից վերականգնվել է 304 935 մարդ, մահացել է 4 363 մարդ:

Աղբյուր՝ apsny.ge

11:40 Աշխարհում
«Մանչեսթեր Սիթին» դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Լեսթերին»

«Մանչեսթեր Սիթին» նվաճեց Պրեմիեր լիգայի երրորդ տիտղոսը վերջին չորս տարվա ընթացքում այն բանից հետո, երբ աղյուսակում ամենամոտ մրցակից «Մանչեսթեր Յունայթեդը» զիջեց «Լեսթեր Սիթիին»: Պեպ Գվարդիոլայի սաներն այժմ 10 միավորով գերազանցում են երկրորդ տեղում գտնվող «Յունայթեդին», որին մնացել է ընդամենը երեք խաղ:

Աղբյուր՝ bbc.com

11:20 Աշխարհում
Այսօր բուժքույրերի միջազգային օրն է

Ամեն տարի մայիսի 12-ին նշվում է Բուժքույրերի միջազգային օրը: Պրոֆեսիոնալ բուժքույրական տոնը նշվում է հայտնի անգլիացի կանանցից մեկի՝ Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրը, ով Ղրիմի պատերազմի ժամանակ (1853-1856) ստեղծեց գթության քույրերի աշխարհում առաջին ծառայությունը: Թեև իրականում տոնն արդեն ավելի քան հարյուր հիսուն տարեկան է, միայն 1974 թվականի հունվարին պաշտոնական որոշում կայացվեց մայիսի 12-ին նշել այս օրը:

Աղբյուր՝ calend.ru

10:59 Աշխարհում
Ֆլորիդայում արտակարգ դրություն է հայտարարվել Colonial Pipeline-ի վրա կիբերհարձակումից հետո

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն դե Սանտիսը նահանգում արտակարգ դրություն Է հայտարարել՝ վառելիքի հնարավոր սակավության պատճառով՝ Colonial Pipeline ամերիկյան ընկերության խողովակաշարի վրա հակերային հարձակումից հետո: Արտակարգ դրությունը մտցվել է 30 օրով և կարող է երկարաձգվել:

Աղբյուր՝ ria.ru

10:34 Աշխարհում
Չինացի պրոֆեսորը կոչ է անում մեկ միլիոն յուան պարգևատրել ծնելիության մակարդակը բարձրացնելու համար

Պրոֆեսորը կառավարությանը հորդորել է յուրաքանչյուր նորածին երեխայի համար 1 միլիոն յուան (156,000 ԱՄՆ դոլար) առաջարկել ծնողներին` ի պաշտպանություն երկրի ծնելիության նվազող մակարդակին, ինչը սոցիալական ցանցերում քննարկումների առիթ է դարձել՝ երեխաների դաստիարակության թանկացման մասին: Պեկինի համալսարանի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր Լիանգ Ցզյանժանը ասել է, որ ծնելիության մակարդակը ներկայիս 1.3-ից 2.1-ի մակարդակի բարձրացումը կարժենա Չինաստանի ՀՆԱ-ի 10%-ը:

Աղբյուր՝ reuters.com

10:12 Աշխարհում
Իսրայելի Լոդ քաղաքում արտակարգ դրություն է մտցվել

Բացի այդ, որոշում է կայացվել «Հրեաստանից և Սամարիայից անհապաղ Լոդ տեղափոխել Իսրայելի սահմանապահ ոստիկանության գումարտակները»:

Աղբյուր՝ tass.ru

10:01 Աշխարհում
Իտալական արքայական տիարան շվեյցարական աճուրդում գնահատվել է 1,6 միլիոն դոլար

Իտալիայի թագավորական ընտանիքի կողմից սերնդեսերունդ փոխանցված ադամանդով և մարգարտով զարդարված պսակը երեքշաբթի օրը վաճառվել է Ժնևում կայացած Սոթբիսի աճուրդում 1,5 միլիոն շվեյցարական ֆրանկով (1,66 միլիոն դոլար): 19-րդ դարի երկրորդ կեսին թվագրվող տիարան եղել է Մարիա Վիտտորիա դալ Պոցցոյի նվերը՝ 1867 թվականին Իսպանիայի ապագա թագավոր Ամադեո I-ի հետ ամուսնության ժամանակ:

Աղբյուր՝ reuters.com

17:23 Հայաստան
Պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս

Երևանի Քեռու փողոցի տներից մեկում բացահայտվել է ապօրինի խաղատուն:

Աղբյուր՝ police.am

16:55 Աշխարհում
Թաթարստանում մայիսի 12-ը սգո օր է հայտարարվել դպրոցում կրակոցների պատճառով

Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգությունից հետո Թաթարստանում չորեքշաբթի օրը ՝ մայիսի 12-ին, սգո օր է հայտարարվել:

Աղբյուր՝ ria.ru

16:45 Աշխարհում
Ռումինիան կօգտագործի «Դրակուլայի ամրոցը» որպես պատվաստումների «մարաթոնի» վայր

Քաղաքացիները կարող են պատվաստվել Բրան ամրոցում առանց հերթագրման, նրանք կստանան Բրան ամրոցում պատվաստման դիպլոմ, ինչպես նաև անվճար էքսկուրսիա ամրոցում:

Աղբյուր՝ foxnews.com

16:32 Աշխարհում
Դի Կապրիոն հրապարակել է Սկորսեզեի նոր ֆիլմի առաջին կադրը

Դերասան Լեոնարդո դի Կապրիոն Instagram-ում տեղադրել է Մարտին Սկորսեզեի նոր «Ծաղկի լուսնի սպանողներ» ֆիլմից մի կադր: Սկորսեզեի ֆիլմում արտիստը հանդես է գալիս գլխավոր դերում: Պրեմիերայի ամսաթիվը դեռ անհայտ է. կինոնկարը պետք է թողարկվեր 2021 թվականին, սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով հետաձվել է:

Աղբյուր՝ gazeta.ru

16:14 Աշխարհում
Հռոմի Պապը ստեղծում է աշխարհիկ նախարարություն՝ խթանելու հավատքի ուսուցիչների քանակը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը այսօր պաշտոնապես ստեղծեց նոր աշխարհիկ ծառայություն՝ խրախուսելու համար աշխարհիկ կանանց և տղամարդկանց ավելի մեծ մասնակցությունը կաթոլիկ հավատքի քարոզչությանը, հատկապես այն վայրերում, որտեղ քահանաների պակաս կա:

Աղբյուր՝ apnews.com

15:57 Աշխարհում
Samsung-ի ականջակալները ցավ ու բորբոքում են առաջացրել

Բազմաթիվ բողոքներ են գրանցվել Galaxy Buds Pro նոր ականջակալների օգտագործողներից: Աուդիոաքսեսուարների որոշ օգտագործողներ նշել են, որ ականջի ցավ են ունենում երաժշտություն լսելիս: Որոշ դեպքերում օգտվողները պատմել են ականջի մեջ ավելորդ խոնավության և անհարմարության զգացողության մասին: Հաղորդվում են նաև ականջի լսողական արտաքին անցուղու բողոքների մասին: Որոշ գնորդների համար էլ ականջակալներն առաջացրել են ալերգիա և թարախակալում:

Աղբյուր՝  lenta.ru

15:34 Աշխարհում
Անգլիայում, գրեթե մեկ տարվա ընթացքում առաջին անգամ, ոչ մի քովիդ զոհ չի գրանցվել

2020 թ.-ի հուլիսի 30-ից ի վեր սա առաջին դեպքն է, երբ Անգլիայում, Հյուսիսային Իռլանդիայում և Շոտլանդիայում մեկ օրվա ընթացքում զոհեր չեն գրանցվել COVID-19-ից: Համավարակի մեկնարկից ի վեր Մեծ Բրիտանիայում մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 127,609 մարդ:

Աղբյուր՝ news.sky.com

15:00 Աշխարհում
ՌԴ Դաշնային խորհուրդը բացառել է Ռուսաստանում մահապատժի վերադարձման հնարավորությունը

Ռուսաստանը չի վերացնի մահապատժի մորատորիումը, կա Սահմանադրական դատարանի համապատասխան որոշում, ասել է Դաշնության խորհրդի Սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը՝ մեկնաբանելով «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավարի առաջարկը՝ Կազանում տեղի ունեցած ողբերգության հետ կապված:

Աղբյուր՝ ria.ru

14:28 Աշխարհում
Լեհաստանում քանդել են Հիսուս Քրիստոսի արձանը

Լեհաստանի Միսլիբուժ քաղաքում անհայտ հանցագործները ոչնչացրել են Հիսուս Քրիստոսի արձանը: Բացի այդ, վանդալները պղծել են մեկ այլ՝ միանձնուհի Ֆաուստինա Կովալսկայի արձանը, ով կաթոլիկ սրբերի շարքին է դասվում: Պոկել են միանձնուհու քանդակի գլուխը, իսկ Քրիստոսի արձանը խեղվել է սուր մետաղական ձողով: Ոստիկանությունը դեպքի մասին իմացել է միայն սոցիալական ցանցերում գրառումներից հետո:

Աղբյուր՝ eadaily.com

Տեսանյութեր

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին
16:29 13/05/2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}