Կրթություն, գիտություն 16:33 12/04/2021 Հայաստան

«Կամ ԵՊՀ ռեկտորը կլինի մեր մարդը, կամ ռեկտոր չի ունենա». Եզրակացություն՝ կառավարության քայլերից

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներից 11-ը դիմում են գրել խորհրդի կազմից դուրս գալու համար։ Panorama.am-ը տեղեկացավ Երևանի պետական համալսարանի ուսխորհրդի նախագահ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանից:

«Երեկ հոգաբարձուների խորհրդի քարտուղարից մենք նամակ ստացանք, որ 11 անդամներ դիմում են գրել հոգաբարձուների խորհրդի  կազմից դուրս գալու համար: Դիմում գրողները հոգաբարձուների խորհրդի կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված անդամներ են: Որևէ պատճառ գրված չէ, այլ միայն՝  խնդրում եմ դադարեցնել  իմ լիազորությունները հոգաբարձուների խորհրդի կազմում:

Պարզից էլ պարզ է, որ այստեղ կա հրահանգավորված գործողություն: Պարզ է, որ առավոտյան չեն արթանացել քնից և 11 հոգի միասին որոշել, որ իրենց ծանրաբեռնվածությունը չի ներելու, պետք է դուրս գան»,- ասաց նա:

Ըստ Դ.Ափոյանի, ինչ-որ մի պլան են մշակել, որը երևի թե վերջնարդյունքի չի հասել կամ հասել է. «Ինչու եմ կարծում՝ երևի թե չի հասել, որովհետև հոգաբարձուների խորհուրդը լուծարվում է կեսից ավելիի հրաժարականի դեպքում, բայց դեռ չունենք կեսից ավելիի հրաժարական:

Այս դեպքում ունենք որոշումների կայացման, քվորման խնդիր: Որոշումներ կան, օրինակ ռեկտորի ընտրության հարցը, 2/3-ով պետք է ձևավորվի: Այսօր իրավաբանների խորհրդակցության կարիք ունենք, կարծում եմ, մինչև առաջիկա խորհրդի նիստը, որը կայանալու է չորեքշաբթի, մենք այդ հարցերը կկարգավորենք: Հուսով եմ՝ կկարողանք խորհրդի նիստ գումարենք»:

ԵՊՀ  ուսխորհրդի նախագահը նշեց, որ կառավարությունն անպատասխանատու քայլեր է անում, հրաժարական տված անդամները չեն հասկանում իրենց գործողության բարոյական և իրավական հետևանքները:

«Այն, ինչ նրանք անում են համալսարանի հետ, մեզ թույլ են տալիս եզրակացնել, որ այդ մարդիկ չեն գիտակցում համալսարանի դերն ու նշանակությունը, իրենց վրա դրված պատասխանատվության չափը, համալսարանը որպես արժեք չեն հասկանում, չեն վերաբերում համալսարանին որպես ազգային արժեք: 

Նրանք շարժվում են մի սկզբունքով՝ կամ մեր ուզածով եք անում, կամ ոչինչ չեք կարողանա անել, կամ ռեկտորը կլինի մեր մարդը, կամ համալսարանը ռեկտոր չի ունենա»,- ասաց Դ. Ափոյանը:

Նա կառավարության գործողությունները կապում է ԵՊՀ ռեկտորի ընտրության հետ:

«Բացի նրանից, որ մենք կարող ենք հստակ եզրակացնել, որ այս մարդիկ համալսարանի հանդեպ չարացած են, այս փուլում նրանց գործողություններն առանձնահատուկ կապված են ռեկտորի ընտրության գործընթացի հետ, որ նրանք չունեն իրենց թեկնածուն, այդ մարդիկ դեռևս չեն գտնել իրենց երդում տված անձին, դրա համար գործողություններ են անում, որ ռեկտորի ընտրություն չկայանա,  որովհետև կայանալու դեպքում հնարավոր է իրենց թեկնածուն չանցնի»,- նշեց Դ. Ափոյանը:

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 անդամից՝ կառավարության ներկայացուցիչներ (16 հոգի) և բուհի կողմից առաջադրված անդամներ(16 հոգի): Փաստորեն, կառավարության 16 ներկայացուցչից 11-ն է հրաժարականի դիմում գրել: Դ. Ափոյանը հույս ունի, որ հինգ անդամները չեն գրի: Միաժամանակ չբացառեց, որ կարող են էլի դիմումներ լինեն:

«Կան մարդիկ, որոնցից չեմ սպասում, որ կգրեն, հույս ունեմ՝ սպասելիքներս կարդարանան»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրությանը, Դ. Ափոյանն ասաց, որ հստակ կարգ սահմանված չէ նոր անդամների ընտրության վերաբերյալ, և այդ բացն իշխանություններին հնարավորություն է տալիս, որ նրանք ձգեն այնքան, մինչև  «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագիծը մտնի ուժի մեջ, եթե այն ստորագրի Հանրապետության նախագահը:

«Իսկ նոր օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու դեպքում արդեն տոտալ վերահսկողություն կունենան բուհերի վրա, քանի որ նոր նախագծով հոգաբարձուների խորհրդի 9 անդամներից 5 արդեն իրենցն է, ցանկացած որոշում կամակատար 5 անդամներով կարող են անցկացնել անկախ նրանից՝ բուհը դեմ է, թե կողմ է»,- ասաց նա:

Դավիթ Ափոյանն ընդգծեց՝ երկու տարի հետևողականորեն իջեցնում են համալսարանի վարկանիշը, համալսարանում անկայունություն է մտել, տուժել է կրթությանը, համալսարանի գործունեությունը:

«Ոնց որ այս մարդիկ ինչքան հնարավոր վատ բան կա, անում են համալսարանի հետ: Սա էլ հերթական վատությունն է համալսարանին»,- ասաց Երևանի պետական համալսարանի ուսխորհրդի նախագահ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ Սրբազանը նախանշեց տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
20:15
Դատապարտում ենք այս ինքնաբուխ շարժումն առաջնորդողների դեմ հալածանքների և հեղինակազրկման ուղղորդված արշավը․ հայտարարություն
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Պետք է սովորենք մեր հույսը դնել Աստծո վրա․ Թովմաս Առաքելյան
«Սա մեր բնական կյանքն է։ Հիմա այս իրավիճակի հետ կապված է պարզապես մարդկանց ուշադրությունը կենտրոնացել, որ հոգևորականներն այստեղ են, գնում...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ժխտողականությունը ոչ թե բարոյական, այլ անվտանգային դաշտի իրական սպառնալիք է․ Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրել է. «Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ` հանցագործություն է: Ցեղասպանի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են։ Այս մասին տեղեկանում ենք Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ Նշենք, որ երեկ Տավուշի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամո գյուղում այրվել է տուն և անասնագոմ
Ապրիլի 24-ին, ժամը 15:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են...
Աղբյուր` Panorama.am
18:59
Խաղաղության Նոբելյան մրցանակը կօգնի՞ ազատել Ռուբեն Վարդանյանին․ իրավապաշտպանի կարծիքը
Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար,...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՀՀ իշխանություններն, առանց սահմանազատման, միանգամից սահմանագծում են իրականացնում․ Օհանյան
 ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, մինչդեռ պետք էր այն  իրականացնել սահմանազատումից հետո։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Առանց 1915-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարեցումը հնարավոր չէ․Էրեն Քեսքին
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ջերմաստիճանը կհասնի +33-34 աստիճանի
Հայաստանի տարածքում ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
«Մերժիր գժին» գրությամբ սպիտակ շաիկներ հագած բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն է Երկրապահին պաշտպանում, ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում. Մանվել Եղիազարյան
«Մենք այսօր թույլ չենք, մեզ այդպես սարքել են։ Մեծ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի ազգային ոգին կոտրվի և ժողովրդին հասցնեն այս վիճակին։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
«Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
Նիկոլ Փաշինյանի կնոջ ինչ-որ տեղ գնալը միշտ դառնում է հանրության քննարկման առարկա՝ եթե լուսանկարվի այդտեղ՝  կհանձնի, կամ գնացել է...
Աղբյուր` Panorama.am
16:56
Տիգրան Մանսուրյան. Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել
«Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
16:39
Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
«Կանխելու միայն մեկ ձև կա՝ իրենց ուղարկել իրենց տեղերը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
«Այսօր մեր սրբադասված նահատակների հիշատակի օրն է և, առաջին հերթին, մեր հարգանքի և խոնարհումի ընծայումն և բարեխոսության հայցումն է իրենցից։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}