Բրիտանական դեսպանատունը Ցավակցությունների գիրք չի բացելու
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատանն արքայազն Ֆիլիպի մահվան կապակցությամբ ցավակցությունների գիրք չի բացվի: Պատճառը կորոնավիրուսի համավարակն է: Այս մասին հայտնում է Հայաստանում Բրիտանիայի դեսպանությունը:
«COVID-19 համավարակով պայմանավորված` Բրիտանական դեսպանատունը Ցավակցությունների գիրք չի բացելու Նորին Արքայական Վսեմություն արքայազն Ֆիլիպի մահվան կապակցությամբ։
Եթե ցանկանում եք ցավակցական հաղորդագրություն թողնել, խնդրում ենք դա անել առցանց՝ այցելելով Արքայական ընտանիքի կայքէջ »,- ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ Ֆիլիպն ամուսնացել էր արքայադուստր Եղիսաբեթի հետ 1947 թվականին: Զույգն ուներ չորս երեխա, 8 թոռ և 10 ծոռ:
Հարակից հրապարակումներ`
- Արքայազն Ֆիլիպի վերջին ցանկությունները
- Արքայազն Հարրին վերադառնում է Մեծ Բրիտանիա ՝ մասնակցելու արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը
- Հրապարակվել է արքայազն Ֆիլիպի վերջին ցանկությունը
- Մահացել է Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան