Արաբական որոշ երկրներում Ռամադանի սկիզբը տեղափոխվեց մեկ այլ օր
Սաուդյան Արաբիայի Գերագույն դատարանը որոշում է կայացրեց, որ կիրակի օրը՝ ապրիլի 11-ին, ոչ ոք չի կարողացել տեսնել նոր կիսալուսնի ծնունդը, որը մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա խորհրդանշական սկիզբն է: «Saudi Press Agency» (SPA) տարածած տեղեկությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
«Նոր կիսալուսինը նկատելու անհնարինության պատճառով դատարանը կհանդիպի վաղը երեկոյան՝ որոշելու Ռամադանի սկիզբը»,- ասված է լրատվական գործակալության տարածած հայտարարության մեջ:
Ռամադան սկսելու վերաբերյալ Սաուդյան Արաբիայի Գերագույն դատարանի տեսակետները կիսում են նաև Եգիպտոսը, Իրաքը, Թունիսը, Լիբանանը, Քուվեյթը, Եմենը, Օմանը և Արաբական Միացյալ Էմիրությունները:
Այնուամենայնիվ, այլ երկրներում, որտեղ մահմեդական բնակչության զգալի մաս կա, Ռամադանի սկիզբը հայտարարվում է ըստ տեղական աստվածաբանների և աստղագետների տվյալների: Ռուսաստանում Ռամադանը կսկսվի երկուշաբթի, ապրիլի 12-ին, մայրամուտին:
Ավանդաբար, տարաձայնություններ կան շիական և սուննի ռամադանների միջև: Իրանական ուղղվածության երկրները հայտարարում են սուրբ ամսվա սկիզբը Իրանի հետ նշելու մասին:
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր հանգստյան օրերին՝ մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ընթացքում համապետական սահմանափակումների վերադառնալու մասին: