Վրաստանի խորհրդարանում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։
Նիստին ներկա են եղել Հետախուզական ծառայության ներկայացուցիչները, որոնք իրենց տեսակետներն են ներկայացրել Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի հետ կապված, ինչպես նաև անդրադարձել են Ուկրաինայում զարգացող իրադարձություններին: Այս մասին հաղորդվում է խորհրդարանից։
Հանձնաժողովի նիստն անց է կացվել փակ դռների հետևում, դեռևս լրացուցիչ տեղեկություն նիստի արդյունքների մասին չի հաղորդվում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան