Արշավիր Ղարամյան. Թող իրենց «ղաչաղ Նաբիի» տեղը չդնեն»
Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը գրում է.
«Օրերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ին տված հարցազրույցում ասել է, որ անցյալ տարի տեղի ունեցած Արցախյան պատերազմից հնարավոր էր խուսափել:
Իսկ ես ասում եմ, որ այդ պատերազմում կարելի էր առնավազն չպարտվել և կապիտուլյացիայի չենթարկվել, եթե դուք վերջին երեք տարիներին Հայաստանի Հանրապետության և որոշ դեպքերում էլ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին Ձեր «նպաստը» չբերեիք անվտանգության համակարգերի և ԶՈւ քանդմանն ու թուլացմանը:
Կհարցնեք, թե ո՞րն է Ձեր մասնակցությունը, կպատասխանեմ՝ որպես «դակող-ստորագրողի»՝ Ձեզ տրված առաջադրնքը գերազանցաբար կատարելը՝ առանց Ձեր կողմից անընդհատ արծարծվող Հայաստանի շահը գիտակցելու և/կամ քննարկելու, օրինակները բազմաթիվ են և ակնհայտ… Ըստ էության՝ ՀՀ և ԱՀ անվտանգային համակարգը աղավաղվել է Ձեր լուռ անգործության հայացքի ներքո:
Այնպես որ՝ բոլոր նրանք, ովքեր ունեցել են լիազորություններ և պատասխանատվություն, թե մինչև պատերազմը, թե պատերազմի ժամանակ և թե հիմա՝ թող իրենց «ղաչաղ Նաբիի» տեղը չդնեն»։
Հարակից հրապարակումներ`
- Այս մութ թունելի վերջում ի վերջո լույս է նշմարվում․ Արշավիր Ղարամյան
- Արշավիր Ղարամյանը հիշեցրել է «Բերկուտ»-ի աշխատակիցների ճակատագրի մասին
- Արշավիր Ղարամյան. Արդյո՞ք մեկ պատասխանատու և մեղավոր, և եթե այո՝ ապա ո՞վ է նա
- Արշավիր Ղարամյան. Ալիևի հայտարարությունից հետո Հայրենիքի փրկության համար պայքարի ցանկացած մեթոդ կիրառելի է
- Արշավիր Ղարամյան. Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը մտնում է վերջնական ու հաղթական փուլ
- Արշավիր Ղարամյան. Հայտնի քաղաքական գործիչն իր հայտարարությամբ քաղաքացիական պատերազմի նոր փուլի մասին է ազդարարել
- Արշավիր Ղարամյան. Պատերազմը ցույց տվեց, որ նրանցից քչերն էին բառիս բուն իմաստով զորահրամանատար
- Արշավիր Ղարամյան. Ժամանակն է նորից արժևորելու մեր հերոսական անցյալը