Դատախազությունը բացահայտ սոփեստությամբ է զբաղված․ Արսեն Բաբայան
Դատախազությունը բացահայտ սոփեստությամբ է զբաղված։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Հայտնի քրեական գործով քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչվելու հետևանքով ամբաստանյալների արարքների վերաորակման մասին դատախազի հիմնավորումները բացահայտ սոփեստություն է:
Դատախազության իրավաբաններին հարկ է հիշեցնել, որ արարքին քրեաիրավական գնահատական տալուց մեղադրողը ապացույցների համակցությամբ և իր համոզմամբ անձին մեղսագրում է այն հոդվածը, որն ամբողջությամբ համընկնում է կոնկրետ արարքի քրեաիրավական որակման հետ: Սա նշանակում է, որ մեղադրյալն այդ արարքով չի կատարել որևէ այլ հանցանք, բացի այն մեկից, որն արդեն մեղսագրվել է և դրանով գործն ուղարվել է դատարան:
Այլ կերպ ասած՝ գործը դատարան ուղարկելուց առաջ, երբ հաստատում է մեղադրական եզրակացությունը, դատախազն առնվազն բացառում է որևէ այլ հոդված, բացի արդեն ընտրվածներից, քանի որ նա պարտավոր է արարքին գնահատական տալուց ընտրել բոլոր այն հոդվածները, որոնք, ըստ դատախազի, կատարել է մեղադրյալը:
Այսպիսով ակնհայտ է, որ նախագահ Քոչարյանին և մյուսներին առաջադրված ՔՕ 300.1-րդ հոդվածով մեղադրանքը փոփոխելու դատախազի տենչանքը զուրկ է իրավունքի տրամաբանությունից և քրեական արդարադատության էությունից»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանն այսօր դատական նիստի չի ներկայացել. Նա կոնտակտավոր է
- Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քր. Օրենսգրքի 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդումը դադարեցվեց
- Դատախազները դատավոր Դանիբեկյանին ճնշում են, որ չնայած չկա 300․1-րդ հոդվածը, բայց թող գոյություն չունեցող նորմը մի քիչ կասեցնի. Վարդևանյան
- Դատախազները առարկում են 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում