Քաղաքական 09:05 13/04/2021 Հայաստան

Արամ Ա-ն փայլուն տիրապետում է իր անհամաձայնությունը հայտնելու նուրբ արվեստին ու երբ ուզել է, արել է դա. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է. 

«Այսօր ապրիլի 12-ն է։ 6 տարի առաջ այս օրը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ի լուր աշխարհի տիեզերական վարդապետ հռչակեց Գրիգոր Նարեկացուն, իսկ Հայոց ցեղասպանությունը բնորոշեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն՝ համաշխարհային ամոթանքի պատին գամելով Թուրքիային։

Այդ օրը Սուրբ Պետրոսի տաճարի խորանից խոսեցին Հռոմի Պապը, Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Քչերը գիտեն, թե թիմային ինչ ահռելի ջանք պահանջվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Պապի հետ միասին  Սուրբ Պետրոսի տաճարի խորանից խոսքի իրավունքի հնարավորություն ստանալու նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի համար:

Ամիսներ տևած բարդ բանակցություններում մեր փաստարկը հետևյալն էր. հայկական աշխարհիկ ու կրոնական  բոլոր մնացած միավորները չունեն այնչափ բարոյական լեգիտիմություն, որը պատմության բերումով վերապահված է Սիսի կաթողիկոսությանը: Չէ՞ որ Սիսից հեռացավ հայոց կաթողիկոսը։ Հետևաբար, Կիլիկիո թեմն ուղիղ ժառանգորդն է և՛ ցեղասպանվածների, և՛ Հայկական հարցի, և՛ Ցեղասպանության միջազգային ճանաչման։ Բոլոր մնացած հայկական աշխարհիկ ու կրոնական միավորների կապն ուղիղ չէ կամ պայքարի առաջնագծում չեն։ Հետևաբար, եթե այդ օրն Արամ Ա-ն նստած է Սուրբ Պետրոսում, սակայն ելույթ չի ունենում, ապա դա նշանակում է, որ մենք չենք ճանաչում Ցեղասպանությունը։ Այլ կերպ ասած, Արամ Ա-ն պետք է ներկա լինի որպես Հայկական հարցի միակ իրավատիրոջ և պահանջատիրության միակ իրավական սուբյեկտի կարգավիճակում։

Ու այդ փաստարկը համոզիչ թվաց բոլորին։ Խորանից հնչեց Հայկական հարցը։ Հնչեց երեք եկեղեցապետերի շուրթերից: Եվ ամենակարևորը՝ հնչեց այն մարդուց, որի պատմական առաքելությունն է Հայկական հարցը։ Այն նույն հարցը, որն այսօր հօգուտ թուրքերի է լուծում Նիկոլ Փաշինյանը՝ սեղմելով «թրքասիրության ու թրքաներության» կոճակը, աշխատելով ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ,  նորովի հարաբերություններ կառուցելու մասին ոչնչություններին հրահանգով խոսեցնելով և նախապատրաստելով մոլորված հասարակությանը։ Եվ այդ ամենը, ցավոք, համառորեն չի նկատում Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը։

Սուրբ Զատիկի առթիվ Արամ Ա-ն «Հայրապետական օրհնութեամբ և հայրական ջերմ սիրով» նամակ է հղել «Սիրելի՛ Պրն. Վարչապետ, նորին վսեմություն, տիար» Նիկոլին։ Մի կողմ թողնենք, որ Նիկոլը ո’չ սիրելի է, ո’չ հարգելի ու, հաշվի առնելով արյունն ու դավաճանությունը, ո’չ էլ տիար։ Եթե նույնիսկ մի կողմ թողնենք, որ ոչ հեռավոր անցյալում Արամ Ա-ն պահանջում էր Նիկոլի հրաժարականը։

Ընդհանրապես, տպավորություն է, թե արդեն ոչ ոք չի ուզում հիշել, որ նույն Նիկոլի օրոք է Հայ Առաքելական եկեղեցին անդադար ենթարկվում հարձակման՝ իշխանությունների ուղղորդմամբ։ Հենց նրա օրոք է Մայր Աթոռի խորանը փակվել շինարարության համար և այդպես էլ չի բացվել՝ կառավարական բյուրոկրատիայի պատճառով, նույն Նիկոլի, որ հանձնեց Արցախը, իսկ այսօր սաբոտաժի է ենթարկում Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանությունը, որի գլխավոր իրավատերերից է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

Ես կարող եմ հասկանալ, որ Արամ Ա-ը հնարավոր է վերանայել է Նիկոլի հրաժարականի իր պահանջը։ Նույնիսկ կարող եմ ընդունել, որ իմ ու իր գնահատականները Նիկոլի վերաբերյալ կարող են չհամընկնել։ Բայց չեմ հավատում, որ նամակն ուղարկելու օրերին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում չէին նկատել Հայաստանի իշխանության հակապետական ու ընդդեմ Հայոց ցեղասպանության ուղղորդված քաղաքականությունը։

Բոլոր նրանք, ովքեր կարդալով այս տողերն արդեն պատրաստվում են արդարանալ քրիստոնեական տոնը շնորհավորելու Արամ Ա-ի քաղաքավարությամբ կամ եկեղեցապետի ու պետության ղեկավարի քաղաքակիրթ արարողակարգի պահանջներով, հիշեցնեմ, որ Արամ Ա-ն փայլուն տիրապետում է իր անհամաձայնությունը հայտնելու նուրբ արվեստին ու երբ ուզել է, արել է դա։ Այնպես որ, նա կարող էր և՛ շնորհավորել, և՛ իր վերաբերմունքը հայտնել։ Բայց նա ընտրեց, պարզունակ քաղցրախոսությունը՝ շատ ուղիղ, առանց երկիմաստության։ Նա չընտրեց նույնիսկ լռությունը։
Չէի ուզենա մտածել, որ սա պայմանավորվածության արդյունք է, թեև այլ պնդման որևէ հիմք անգամ չկա։

Ես չեմ սիրում հիշել «նախկին կյանքը», որովհետև այն արդեն չկա։ Ինչպես չկա պետություն-ժողովուրդ-եկեղեցի եռամիասնությունը, ինչպես չկան Արցախն ու 5000 լուսավոր տղաները, ինչպես չկա Նարեկացու գերեզմանը։ Բայց այսօր ես հիշեցի 2015-ի ապրիլի 12-ն այլ պատճառով։ Ես հասկացա, որ Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցած պատարագը շուտով հիշողություն կդառնա ոչ միայն որպես իրադարձություն, այլև որպես վերջին համաշխարհային իրադարձություն, որտեղ դեռ կար Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը՝ որպես Հայոց հարցի և պահանջատիրության մարմնավորում։ Որովհետև այսօր հենց դա է Նիկոլին խոչընդոտող ու «խանգարող» գլխավոր թեման»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:19
Էդգար Ղազարյանը փաստերի արձանգրում է արել. օգոստոսի 3, 4, 14
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է. «Փաստերի արձանագրում - օգոստոսի 3-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մետրոյի կայարաններում, կարևորագույն պետական օբյեկտներում պայթուցիկ է տեղադրված. ահազանգն ԱԻՆ-ում
Օգոստոսի 14-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
17:36
Պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի. ԱՆ
Ժամը 16:30-ի դրությամբ  «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ես տուն ու հայրենիք չունեմ վաճառելու. Աղավնո գյուղի բնակիչն իր ձեռքով այրեց սեփական տունը
Աղավնոյի բնակիչն, արձագանքելով Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի խոսքերին, թե տները...
Աղբյուր` Panorama.am
16:57
«Սուրմալու» առետրի կենտրոնում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 34-ի. ԱԻՆ
ՀՀ արտակարգ  իրավիճակների նախարարությունից հայտնում են,  որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
16:46
«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 10-ը անչափահաս
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվել է 10-ը անչափահաս, որոնք...
Աղբյուր` Panorama.am
15:59
Պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 5-ամյա աղջկա կյանքին վտանգ չի սպառնում
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված քաղաքացիներից մի քանիսը...
Աղբյուր` Panorama.am
15:36
Պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ, որոնք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:...
Աղբյուր` Panorama.am
15:32
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և քսան տուժած(տեսանյութ)
ՀՀ ԱԻՆ-ի տարածած թարմացված հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
14:19
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ
ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու»...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հնդիկ ինժեներները ընդամենը երկու ժամում ծովի ջրից 96,3%-անոց ուրան են ստացել
Հնդիկ գիտնականները ծովի բնական ջրից ուրան արդյունահանելու ֆիլտր են ստեղծել՝ արդյունահանման ռեկորդային արդյունավետությամբ։ «Energy &...
Աղբյուր` Panorama.am
19:48
Արցախցիների համար 40 000-ականների դրամական աջակցությանը դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է
Պայմանավորված Արցախի Հանրապետությունում առաջացած ինտերնետի ժամանակավոր խափանմամբ` 40 000-ականների դրամական աջակցությանը դիմելու վերջնաժամկետը...
Աղբյուր` Panorama.am
19:36
ԱՄՆ-ը պատերազմի շեմին է Ռուսաստանի և Չինաստանի հետ. Քիսինջեր
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը (պետդեպարտամենտի ղեկավարը 1973-1977 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ-ը «պատերազմի շեմին է»...
Աղբյուր` Panorama.am
19:26
Ստեփան Դանիելյան. Քրիստոնեությունը, որպես քաղաքակրթությունն, Արևմուտքում այլևս պարտված է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Յուրահատուկ գործընթացներ են սկսվել Եվրոպայում: Մասնավորապես, Գերմանիայում մեծ թվով մարդիկ սկսել...
Աղբյուր` Panorama.am
19:14
ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է պատասխանել Չեռնոգորիայից ռուս դիվանագետի արտաքսմանը
ՌԴ ԱԳՆ-ն Չեռնոգորիայում ՌԴ դեսպանատան դիվանագետ աշխատակցին պերսոնա նոն գրատա հայտարարելը համարում է Արևմուտքի հակառուսական արշավի նոր դրվագ։...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հագուստի արտադրող Hanesbrands-ը 100 միլիոն դոլար է կորցրել դրամաշորթ-հաքերների պատճառով
Հագուստի արտադրող Hanesbrands-ը հայտնել է, որ ընկերությունը մայիսին հաքերային հարձակման պատճառով կորցրել է մոտ 100 մլն դոլար: Ըստ «Գազետա...
Աղբյուր` Panorama.am
18:54
Չինաստանի Սիչուան նահանգի Չենդու քաղաքի մոտ լեռնային ջրհեղեղը քշել տարել է զբոսաշրջիկներին
Չինաստանում զբոսաշրջիկների խումբը քշվել է լեռնային ջրհեղեղի հետևանքով: Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Zhongguo xinwenwang տեղեկատվական պորտալին...
Աղբյուր` Panorama.am
18:47
Սեյրան Օհանյան. Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն
Պաշտպանության  նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամ ավոր Սեյրան Օհանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է....
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանությունն առաջարկում է արգելել էլեկտրական շարժիչ ունեցող ինքնագնացների օգտագործումը 14 տարին չլրացած անձանց կողմից
Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ալիևը հրահանգել է՝ Բերձորը, Սուսն ու Աղավնոն բնակեցնել ադրբեջանցիներով
Իլհամ Ալիևը հրահանգել է՝ հայկական Բերձորը, Սուսն ու Աղավնոն բնակեցնել ադրբեջանցիներով։ Այս մասին գրում է ադրբեջանական «ԱՊԱ»...
Աղբյուր` Panorama.am
18:11
Երևանում մեքենան հարվածել է ավտոբուսի կանգառին, կան վիրավորներ
Երևանի Արմենակյան փողոցում «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան բախվել է հասարակական տրանսպորտի կանգառին, այնուհետև հարակից սյանը և...
Աղբյուր` Panorama.am
18:02
Օգոստոսի 23-ը պատմական օր կլինի նաև հայ ժողովրդի պատմության մեջ 2022 թվականից
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է. «Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը Այս խոսքերի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 26-ամյա համաքաղաքացուն
«Չարենցավան» բժշկական կենտրոնից օգոստոսի 11-ին, ժամը 22.40-ին  ահազանգ էր ստացվել, որ ազդրի ծակած վերքերով բուժօգնության է...
Աղբյուր` Panorama.am
17:42
Քիսինջերը հնարավոր է համարել, որ կարգավորումից հետո Ղրիմը և Դոնբասի մի մասը մնան Ռուսաստանին
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորումը կարող է Մոսկվային թողնել Ղրիմը և Դոնբասի մի մասը, որտեղ չճանաչված հանրապետությունների...
Աղբյուր` Panorama.am
17:34
Հայկական պատվիրակությունը կմասնակցի «Բանակ-2022» համաժողովին
Հայկական պատվիրակությունը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ, կմասնակցի օգոստոսին Ռուսաստանում...
Աղբյուր` Panorama.am
17:25
Վանաձորում ՀՀԿ-ն քննարկել է երիտասարդների էլ ավելի ակտիվ աշխատանքի հարցեր
Այսօր Վանաձորի ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հերթական աշխատանքային քննարկումը՝  ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մարզային...
Աղբյուր` Panorama.am
17:16
Արայիկ Հարությունյան. Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 13-ին այցելել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաք և ծանոթացել ռուսաստանաբնակ բարերար...
Աղբյուր` Panorama.am
17:05
Լիտվայի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ռուսների մուտքը ԵՄ պետք է արգելվի
Լիտվան պնդում է, որ ԵՄ բոլոր երկրները պետք է որոշեն արգելել ռուսների մուտքն իրենց տարածք։ «ՌԱԻ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:56
Սենոր Հասրաթյան. Ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու թիվ մեկ հրամայականը մեր ավերված պաշտպանության վերականգնումն է
Արցախի ԶՈւ պաշտոնաթող գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է. «Մանկամտություն է հույս դնել այն իշխանության վրա, որը պետական մակարդակով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Մեքսիկայում 11 մարդ է զոհվել բանտում կարտելային կոնֆլիկտի պատճառով, որը տեղափոխվել էր փողոց
Մեքսիկայում երկու կարտելների անդամների միջև բախումը, որը սկսվել է բանտում, տեղափոխվել էր Սյուդադ Խուարեսի փողոցներ: The Guardian-ի տարածած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան
20:37 05/08/2022

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}