Պատերազմը բեմադրություն չէ․ Ջոնաթան Լաքոտ
Ես լիովին հասկանում և կիսում եմ հայերի զգացմունքները՝ կապված Բաքվում այսպես կոչված «այգու» բացման հետ: Այս մասին լրագրողներին տված հարցազրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:
«Ինքս այցելել եմ Եռաբլուր։ Այնտեղ տեսնում ենք զոհերի, կորուստների չափը։ Մենք տեսնում ենք ընտանիքների տառապանքները: Եռաբլուրը նաև արժանապատվության վայր է»,- ասաց դեսպանն ու շարունակեց․
«Պատերազմը բեմադրություն չէ։ Առաջնահերթը՝ գերիների վերադարձն է, եռակողմ պայմանագրի և միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն։ Կարևոր են նաև տեղահանված բնակչության վերադարձը, մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունն ու հակամարտությանը երկարաժամկետ խաղաղություն գտնելու համար կառուցողական երկխոսության վերսկսումը»։