«Իմ քայլը» նոր պատգամավոր ունի
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Սուրեն Գրիգորյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը։
Նա նշեց, որ մանդատը տրվում է Վահագն Ալեքսանյանին։ Միրզոյանի խոսքին հաջորդեցին իմքայլականների ծափերը։ Ապա նորընտիր պատգամավորը մոտեցավ ամբիոնին և երդվեց.
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ-ի ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։