Իմքայլական պատգամավորը՝ իր՝ ուսապարկ դառնալու հեռանկարի մասին
«Իմ համեմատությունը վերաբերել է մի պատգամավորի, որը դավաճանել է իր քաղաքական թիմին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքն իրեն Նիկոլ Փաշինյանի ուսապարկ համարո՞ւմ է։
Հիշեցնենք, որ Վահագն Ալեքսանյանը «Իմ քայլը» լքած պատգամավորներին համեմատել էր Նիկոլ Փաշինյանի ուսապարկի հետ։
Նա նշեց, որ եթե ինքը դավաճանի իր քաղաքական թիմին, ապա նման համեմատությունը տեղին կլինի նաև իր համար. «Քաղաքական դավաճանությունը ևս դավաճանություն է»։
Լրագրողներն էլ նկատեցին, որ գործող իշխանություններին էլ մեղադրում են հայրենիքը դավաճանելու մեջ, որին ի պատասխան նորընտիր պատգամավորն ասաց, որ մեղադրողների մեծ մասը տարիներ շարունակ աչքի է ընկել նրանով, որ թալանել է պետությունը, բանակը։
«Այո, մենք գուցե մեղավոր ենք նրանում, որ 2.5 տարում չհասցրինք վերականգնել այն, ինչ 25 տարի շարունակ թալանվել էր։ Պարտության մեջ հիմնական մեղքի մասը նախկիններինն է, որոնք 25 տարի շարունակ առանց մի գրամ խղճի խայթի թալանել են, իսկ մենք միայն մեղավոր ենք, որ 2.5 տարում չկարողացանք բեկել ուժերի հարաբերակցությունը, որը ձևավորվել էր նախկին ապիկար իշխանությունների շնորհիվ։ Իսկ պատերազմն անխուսափելի էր, քանի որ բանակցային գործընթացը գտնվում էր արդեն իսկ փակուղում, և Նիկոլ Փաշինյանը տվյալ իրավիճակում ոչինչ չէր կարող անել»,- ասաց պատգմավորը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին