Ալիևն անձամբ իր մաշկի վրա զգալու է ամբողջ հանցագործությունների հետևանքները. Սիմոնյան
«Եթե հակառակորդը սխալներ է գործում, պետք է թույլ տաք, որ շարունակի, և դրանից ժամանակին օգուտ քաղեք»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Նրա խոսքով, հայկական կողմը պետք է իր վարքագիծը ճիշտ կազմակերպի, որ անհրաժեշտ ժամանակահատվածում կարողանա իր առջև դրված խնդիրը լուծել։
«Այն, որ Ադրբեջանի ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմական հանցագործներ են, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են կատարել և ագրեսիա են իրացրել, ակնհայտ է։ Այն, որ նրանց քաղաքականությունը ռասիստական է, ևս ակնհայտ է։ Այն, որ մենք իրավական անհրաժեշտ գործողություններ պետք է կազմակերպենք, դա օրվա պահանջն է»,- նկատեց նա։
Ըստ Տարոն Սիմոնյանի, ՀՀ արևելյան հարևան պետության դիկտատորը շարունակում է կատարել այն բոլոր սխալները, որոնք Մաքիավելլին, Նապոլեոնը..., իրենց խոսքերում նշել, և ասել են, որ այդ սխալների հետևանքը շատ հետաքրքիր է։
«Ես կարող եմ ազգի անունից ասել, որ նա անձամբ իր մաշկի վրա զգալու է ամբողջ հանցագործությունների հետևանքները...։ Մենք պետք է ի վերջո հասկանանք, որ գործ ունենք հանցագործի հետ, և պարտադիր չէր, որ այդ պուրակը բացվեր, նոր դուք, խոսքս վերաբերում է քաղաքական իշխանությանը, հասկանաք, որ չի կարելի նման հանցագործ ռեժիմի հետ բարեկամական և տնտեսական հարաբերությունների մասին բանակցություններ վարել։
Վերջին 1000 տարվա կտրվածքով թուրքական դիվանագիտությունը ակնհայտ քաղաքական մի գիծ է տանում՝ հայտարարությունների մակարդակով անընդհատ փորձում է հոգեբանական ճնշում գործադրել, իսկ բանակցությունների սեղանին խոսում է ռացիոնալ»,- ասաց Տարոն Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք լավ առումով դատապարտված ենք խորացնել ու ընդլայնել հարաբերությունները ՌԴ-ի հետ. Աբովյան
- «Գայլերն այծերին հոշոտում էին, իսկ գելխեղդները չկային». Գոռ Գևորգյանը հիշեց Այգեկցու առակը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ