Հայաստանն ընդունել է նոր կրոն, որի բարձրագույն խորհրդանիշը ու պաշտանմունքը՝ Պարտության Աստվածն է․ Ա․ Իշխանյան
Հայաստանն ընդունել է նոր կրոն, որի բարձրագույն խորհրդանիշը ու պաշտանմունքը՝ Պարտության Աստվածն է։Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Կարդացի, որ ՀՀ խորհրդարան կոչվող խառնարանում ծափահարություններով են դիմավորել Հայաստանը պարտության մատնած, Արցախը հանձնած, հազարավոր զոհերի պատասխատու անձնավորությանը։ Սա առաջին դեպքն է համաշխարհային պատմության մեջ, որ պարտված, հայրենիքը նվաստացրած, խայտառակած անձը ոչ միայն շարունակում է իշխել, այլև արժանանում ծափահարությունների։
Միթե՞ հայ ժողովուրդն այս աստիճան այլասերված է, զուրկ տարրական ազգային և մարդկային արժանապատվությունից։ Խնդրում եմ չհակաճառեք, թե դրանք ընդամենը , այպես կոչված «ուսապարկեր և շիշ բռնողներ են»։
Ո՛չ և ևս մեկ անգամ՝ ոչ։ Բա, այսպես կոչված, «ընդդիմադիր խմբակցություննե՞րը», որոնք կարգապահորեն մասնակցում են ԱԺ նիստերին և հանդուրժում ծափահարությունները, փոխանակ բոյկոտելու, խանգարելու, աղմուկ-աղաղակ բարձրացնելու։ Բա, ժողովու՞րդը, որը հանգիստ հաշտվելով հայրենիքի կորստի հետ, անտարբեր շարունակում է իր ողորմելի գոյատևումը։
Այսպիսով Հայաստանն ընդունել է նոր կրոն, որի բարձրագույն խորհրդանիշը ու պաշտանմունքը՝ Պարտության Աստվածն է։
Հավանաբար շուտով Գինեսի ռեկորդների գրքում իր «պատվավոր» տեղը կզբաղեցնի հայ ժողովուրդը, որպես պարտություն պաշտող եզակի ժողովուրդ»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Էլինար Վարդանյան. Ծափեր նոր Եռաբլուրի հիմնադրին
- Ճեպազրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանն ինքն իրեն ծափահարեց ու գնաց
- Որպես հետպատերազմական երկրի խորհրդարանի պատգամավոր ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար. Գոռ Գևորգյան
- «Այդպես էր պետք». Իմքայլական պատգամավորը՝ Փաշինյանին հոտնկայս ծափահարելու մասին
- Փաշինյանի «հուզիչ ճառին» հաջորդեցին իմքայլականների հոտնկայս ծափերը
- Դուք ոչ միայն Ձեզ ծափահարող խորհրդարանի զանգվածի նախագահն եք, այլև այն զանգվածի ովքեր Ձեզ չեն ծափահարում. Գոռ Գևորգյանը՝ Արարատ Միրզոյանին