Քաղաքական 12:52 14/04/2021 Հայաստան

Ձեզ շարունակում եք պահել նույն ինքնավստահ սնապարծությամբ, ինչպես 2018-ին. Գորգիսյանը՝ Փաշինյանին

«Ձեր ելույթում բոլորը մեղավոր են՝ նախկիններ, Մինսկի խումբ, հանրություն, գեներալներ։ Դուք Ձեր մեղքի բաժինն ընդհանրապես չե՞ք տեսնում»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

Պատգամավորը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս և՛ ԱԺ ամբիոնից, և՛ տարբեր առիթներով հայտարարում էր, որ ինքն է ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը։

«Իսկ հիմա, փաստորեն, գեներալներն էին որոշողը. դուք մոդերատո՞ր էիք, թե՞՝ գերագույն գլխավոր հրամանատար»,- ասաց նա։

Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատերազմի առաջին օրից ինքը հայտարարել է, որ ինքն է թիվ մեկ պատասխանատուն։

«Հինգ ամիս շարունակ ես ասում եմ, որ ես եմ պատասխանատուն, և այո՛, ունեմ մեղավորության իմ բաժինը՝ ամենամեծ բաժինը։ Ես ասում եմ՝ պարտությունը իմն է։ Բայց դա չի նշանակում, որ ոմանք պիտի առիթավորվեն։ Թե չէ բանի նման, ասեք՝ հազիվ սկսել է իր վրա վերցնել, եկեք ինչ կա, լցնենք իր վրա, թող տանի։ Ինչ վերաբերում է՝ մոդերացիային, ես ուզում եմ ընդգծել, այո՛ հրամանատարի գործառույթն է նաև լսել կարծիքները։ Ես ինձ իրավունք չեմ վերապահել մտնել ռազմական գործի նրբությունների մեջ, որովհետև համարել եմ, որ որպես երկրի ղեկվար պետք է հենվեմ հնչած կարծիքների վրա»,- ասաց նա։

Արձագանքելով, Գևորգ Գորգիսյանն ասաց, որ Փաշինյանի պահվածքից ու հռետորաբանությունից որևէ կերպ չի զգացվում, որ ինքն իրեն որևէ կերպ մեղավոր է զգում։

«Դուք անընդհատ փորձում եք արդարանալ, և այդ ճանապարհին անընդհատ վնաս եք հասցնում ՀՀ-ին։ Եվ դուք անընդհատ ինչ-որ բաներ եք ասում, որոնք իրար հակասում են ու Ձեր տված բոլոր խոստումները սկսում եք հերթով դրժել։ Դուք ՀՀԿ-ին ասում էիք, թե մի բան ասում է, այլ բան անում, բայց դուք էլ եք այդպես անում։ Ասացիք կապիտուլյացիա չի ստորագրվի, ստորագրեցիք, ասացիք մի գիշերվա ընթացքում չի որոշվի Արցախի հարցը, բայց հենց այդ ձևով եղավ։ Այն ամենն, ինչ դուք ասել էիք՝ չի լինելու, եղել է, պարո՛ն Փաշինյան։ Դուք այսօր Ձեզ շարունակում եք պահել նույն ինքնավստահ սնապարծությամբ, ինչպես 2018-ին»,- նկատեց ԼՀԿ-ական պատգամավորը։

Թեև հնչած հարցը բավականին ծավալուն էր և ակնկալում էր բովանդակային պատասխան, սակայն Նիկոլ Փաշինյանը պատասխանեց մեկ տողով.

«2017 թվականից ես եկել եմ համոզման, որ Ձեզ հետ վիճելն անիմաստ է»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:33
Վրաստանում այսօրվանից վերացվում է դրսում դիմակը կրելու, իսկ հուլիսի 1-ից՝ գիշերը փողոց դուրս գալու արգելքներըը
Վրաստանի Վարչապետին կից Կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում է կայացրեց հուլիսի 1-ից վերացնել գիշերը դուրս...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ձեր քմծիծաղը բավական տգեղ է, հարիր չէ քաղաքապետին. Ավագանու «Իմ քայլի» ադամը՝ Մարությանին
«Պարոն Մարության, բազմիցս նկատվել է՝ երբ խոսում է մեր ավագանու անդամը և եթե ինչ-որ հարց ձեզ դուր չի գալիս, ձեր քմծիծաղը, կարծում եմ,...
Աղբյուր` Panorama.am
14:05
Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ քննարկում է Ակնա, Վարանդա, Շուշի առաքելության կազմակերպման հարցը․ Ադրբեջանի ԱԳՆ
«Ադրբեջանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկում են կազմակերպության առաքելության կազմակերպումը Ղարաբաղ՝ ազատագրված ադրբեջանական տարածքներ՝ Ակնա, Վարանդա,...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մի՞թե այնպիսի մարդու տպավորություն եմ թողնում, որը կարող է վախենալ այդպիսի սպառնալիքներից. Ռոբերտ Քոչարյան
«Մի՞թե այնպիսի մարդու տպավորություն եմ թողնում, որը կարող է վախենալ այդպիսի սպառնալիքներից»,-պատասխանելով իշխանությունների կողմից...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի փողոցներից մեկն այսուհետ կրում է բարերար Հրանտ Վարդանյանի անունը
Երևանի ավագանին նիստում որոշում կայացրեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների փողոցն անվանափոխել ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող,...
Աղբյուր` Panorama.am
13:47
Հրապարակվել են քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները
Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2021 թվականի հունիսի 20-ին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Ավագանու «Իմ քայլի» անդամ. Երեք տարի է այս հարցը չլուծեցինք
Երևանի ավագանու նիստում «Իմ քայլը» խմբակցությունից  Գայանե Եղիազարյանը հայտարարեց, որ Աջափնյակում տեղի է ունենում զանգվածային...
Աղբյուր` Panorama.am
13:17
Ռոբերտ Քոչարյան. Ես չեմ նկատել իշխանության հաշտության ձեռքը
«Դուք իրո՞ք նկատել եք հաշտության ձեռք։ Ես չեմ նկատել»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝...
Աղբյուր` Panorama.am
13:07
Կոպիրկին․ Ռուս սահմանապահների՝ հայ-ադրբեջանական սահմանին հետագա տեղակայման հետ կապված, եկեք սպասենք
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցի գաղափարը կա, բայց հստակ տեղեկություն, թե երբ ու ինչպես, ես դեռևս չունեմ։ Այս մասին այսօր...
Աղբյուր` Panorama.am
12:47
Գերիների վերադարձը հնարավոր չէր լինի՝ առանց Ռուսաստանի, ռուս խաղաղապահների աշխատանքի․ ՌԴ դեսպան
«Այդ հարցը մշտապես գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում»,-այս մասին այսօր ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝...
Աղբյուր` Panorama.am
12:30
Մայրասպանություն Սևանում
Հունիսի 17-ին՝ ժամը 23:15-ին, «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Գանգուղեղային...
Աղբյուր` Panorama.am
12:26
Վեոլիա Ջուրը ասում է՝ մեղքը ՀԷՑ-ինն է
Բազմաթիվ հասցեներում ջրի անկման, ջրանջատումների պատճառի մասին պարզաբանում է տարածել «Վեոլիա Ջուր»  ընկերությունը....
Աղբյուր` Panorama.am
12:23
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը շնորհավորել է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների հաջող անցկացումը
Իրանի արտգործնախարարության խոսնակը շնորհավորել է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների հաջող անցկացումը: Այս մասին գրում է Pars...
Աղբյուր` Panorama.am
12:19
Ես ինքս գործադիրի մարդ եմ, օրենսդիր մարմնում ինձ լավ չեմ պատկերացնում. ՀՀ երկրորդ նախագահ
«Մենք դեռ դաշինքում մանդատներ վերցնել-չվերցնելու հարցի վերաբերյալ վերջնական որոշում չունենք»,-ընթացող ասուլիսում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:13
ԵՄ խոսնակի հայտարարությունը՝ Հայաստանի արտահերթ ընտրությունների վերաբերյալ
ԵՄ խոսնակը հայտարարություն է տարածել Հայաստանի արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ «Հունիսի 20-ին Հայաստանում կայացան արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
12:09
Ֆիլիպինների նախագահը կալանավորմամբ սպառնում է կորոնավիրուսի պատվաստումներից հրաժարվողներին
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն նախազգուշացրել է այն մարդկանց, ովքեր հրաժարվում են կորոնավիրուսի դեմ պատվաստումներից, որ հնարավոր է...
Աղբյուր` Panorama.am
11:45
«Sputnik V»-ն առնվազն վեց ամիս պաշտպանում է COVID-19-ից․ պատվաստանյութի մշակող
Sputnik V պատվաստանյութը միանշանակ ապահովում է կորոնավիրուսից պաշտպանություն 6 ամսվա ընթացքում, դրա վերաբերյալ արդեն կան բավարար քանակությամբ...
Աղբյուր` Panorama.am
11:40
Ռոբերտ Քոչարյան. Ինչ-որ չափով աշխատեց նախկին իշխանությունների վերադարձի գործոնը
«Քվեարկության արդյունքներն անսպասելի էին մեզ համար և շատ շատերի համար»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայատարարեց արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
11:38
Հուսով ենք, որ ընտրական գործընթացի արդյունքները կնպաստեն ռուս-հայկական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը․ Զախարովա
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
11:30
22.06.2021. Կորոնավիրուսի 77 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5598 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:20
Ռոբերտ Քոչարյան. Ուղղակի հպարտ եմ, որ նման ընտրազանգված մենք ունենք
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա ասուլիսում, մինչ  ընտրությունների ընթացքի ու քվեարկության արդյունքների մասին խոսելը,...
Աղբյուր` Panorama.am
11:18
Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահներ տեղեկայվելու շուրջ բանակցություններ են ընթանում. Արտակ Դավթյան
«Գործընթացներն ընթանում են, երբ վերջանական որոշում լինի, տեղյակ կպահենք»,-  լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետ Արտակ...
Աղբյուր` Panorama.am
11:09
Կալանավայրից կոնցեռն են հիմնել ու խոշոր չափերի գույք հափշտակել
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
11:06
Ադրբեջանի քարտեզը, որտեղ Հայաստանը Մեղրիի տարածաշրջանում Իրանի հետ սահման «այլևս չունի»․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Վերջին շրջանում խիստ ակտիվացել են Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական կապերը։ Մի կողմ թողնելով...
Աղբյուր` Panorama.am
10:57
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
10:53
Նռնակ են նետել Միհրան Հակոբյանի մեքենայի տակ
Այսօր առավոտյան անհայտ անձինք նռնակ են իր տան դիմաց կայանած Միհրան Հակոբյանի մեքենայի տակ:  Այս մասին հայտնում է քաղաքագետ Հրանտ...
Աղբյուր` Panorama.am
10:45
Իրանի միջուկային գործարքը` նախագահական ընտրություններից հետո
Կարծրդիրքային Էբրահիմ Ռայիսին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվեց մի քանի օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ...
Աղբյուր` Panorama.am
10:38
Ռուս խաղաղապահները 150 ուխտավորի են ուղեկցել Ամարասի և Գանձասարի վանկան համալիրներ
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}