Քաղաքական 17:43 14/04/2021 Հայաստան

Էլինար Վարդանյան. Ծափեր նոր Եռաբլուրի հիմնադրին

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Լենան, Լուլուն, Ալենը, Մակունցը, Արփի Դավոյանը, Շիրակ Թորոսյանը, Նազելի Բաղդասարյանը և ևս 76 ուսապարկ ծափահարում էին նոր Եռաբլուրի հիմնադրին՝ մարդուն, որը հանձնեց Շուշին, Հադրութը, մարդուն, որը զոհեց մի ամբողջ սերունդ, խեղեց հազարավոր երիտասարդների ճակատագիր, մարդուն, ով ոչ մի ճիշտ բառ չի ասում, նրա ամեն հաջորդ բառ նախորդի հերքումն է,  ոչ մի բանի համար պատասխանատվություն չի վերցնում, մարդուն, ում ամեն քայլ արյունոտ է։

Հիացած ծափահարում են մի մարդու, ով Լելե Թեփեի օպերացիայի մասին ասում է. «Առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, կյանքի կոչելու հնարավորությունն իրականացրել և որոշումը կայացրել է գեներալ»։ Բա դու ով էիր, այ...

Երբ պետք էր, ասում էիր «գերագույն գլխավոր հրամանատարն եմ, իմ հրամանատարական ունակությունների վրա չկասկածեք», հիմա ասում ես օպերացիայի ժամանակ սեփական կարծիք չեմ հայտնել։ 800 երիտասարդ տանում ես անխուսափելի մահվան, կոտրում ես բանակի թիկունքը, ոչնչացնում ես բանակի ռեզերվը, հետո ասում ես կապ չունես։ Բա որ կապ չունես օպերացիայի կեսին օտար լրատվամիջոցին ինչու էիր հարցազրույց տալիս և բացում գործողության մանրամասները։ Կրկնում եմ՝ օպերացիայի կեսին։

Իսկ գիտեք ինչու այսպիսի ներկայացում բեմականացրեց ԱԺ-ում, որովհետև Հայրենիքի Փրկության Շարժման լիդերները քեֆերի մեջ էին։ Եվ սա որոշեց լրացնել բաց տեղը, վերցնել նախաձեռնութունը։

Իսկ գիտեք ինչու կենտրոնացավ Լելե Թեփեյի օպերացիայի վրա, որովհետև ընթանում է զոհվածների ծնողների հետաքննությունը, և այդ հետաքննությունը շատ առաջ է գնացել, հրեշավոր փաստեր է բացահայտել, բացահայտել է բունկերում ով, ինչ հրամաններ է տվել։

Բայց այս ամենի հետ մեկտեղ, միևնույն է ծափ տվողներն ավելի վտանգավոր են, քան ելույթ ունեցողը։ Այսօրվա արյունոտ ներկայացման հետևությունը մեկն է՝ Հայաստանում պետք է սկսվի լուրջ հանրային պրոցես, պետք է ձևավորվեն լուրջ հանրային հոսանքներ՝ պատմության այս խայտառակ էջը փակելու համար։ Դա պետք է լինի գաղափական և կամային շարժում՝ առանց մի քանի տեղ կասկածելի խաղեր տալու և առանց անձնական շահը առաջ տանելու։ Եվ այդ դեպքում մի օր հաստատ Եռաբլուրի ծափերը խլացնելու են ուսապարկերի արյունոտ ծափերը։

Հ.Գ. Դատելով ծափահարությունների դիրիժորի կեցվածքից, կարելի էր եզրակացնել, որ շատ արագ անցել էր նաև Մակունցի դեպրեսիան»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:30
Նաիրա Զոհրաբյան. Թուրքն առանց մի կրակոցի մտնում է Գեղարքունիք, որտեղ երկու օր առաջ մատաղով սրբադասեցին Նիկոլին
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն և ընտրությունը չեղարկվի Թուրքը 3.5...
Աղբյուր` Panorama.am
23:20
Միքայել Մինասյան. Իմ միակ ամբիցիան այն է, որ Նիկոլ Փաշինյանը ռադ լինի մեր բոլորի կյանքից
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում #antinikol հեշթեգով շարժման շրջանակում հրապարակել է տեսանյութ, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
22:36
ՄԻՊ-ին վաղ առավոտից շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից
Ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը նշված վայրերում իրական վտանգ է մարդկանց կյանքի ու անվտանգության համար, խաթարում է նրանց հոգեկան անձեռնմխելիությունը:
Աղբյուր` Panorama.am
20:45
Իսրայելը հայտարարել է պահեստազորի զորահավաքի մասին
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը անվտանգության իրավիճակը գնահատելուց հետո հաստատել է ևս 9000 պահեստազորայինների մոբիլիզացում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:34
Փաստացի արձանագրվեց` Ադրբեջանի ԶՈւ-ն կարողացել է ներթափանցել ոչ միայն Սյունիք, այլև՝ Գեղարքունիքի մարզ․ Գոհար Մելոյան
Փաստացի արձանագրվեց, որ ադրբեջանի զինված ուժերը կարողացել են ներթափանցել ոչ միայն Սյունիք, այլև՝ Գեղարքունիքի մարզ։ Այս մասին ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
20:21
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել են Լավրովն ու Բայրամովը
Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող...
Աղբյուր` Panorama.am
20:16
ԲՀԿ-ն հանդես է եկել Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հաշվի առնելով Սյունիքում,...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անպատասխանատվության ու թուլամորթության շքերթը շարունակվում է․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Պատկերացնում եմ, թե ինչքան շատ մարդ հիմա հանգիստ շունչ քաշեց։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։...
Աղբյուր` Panorama.am
20:00
ՀՀ սահմանին տիրող իրավիճակի մասին Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ: ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Ինչպե՞ս է հաջողվել ադրբեջանական զորքերին աննկատ ոչ միայն մոտենալ սահմանագծին, այլ մուտք գործել ՀՀ տարածք․ Տիգրան Աբրահամյան
ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանասարի շուրջ ստեղծված իրադրության առաջնային հարցերից է հասկանալ, թե...
Աղբյուր` Panorama.am
19:43
Քոչարյանը Պուտինի ընկերն է, կարող է կապերը օգտագործելով՝ երկրի համար հարցեր լուծել․ Սևակ Հակոբյան
 «Yerevan.Today»-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․ «Հատուկ էշերի համար ուզում եմ ասել, որ պետության ղեկավարի...
Աղբյուր` Panorama.am
19:37
Դեսպան Պապիկյանը կոչ է արել ԵԱՀԿ մասնակից երկրներին համարժեք արձագանքել Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին
Մայիսի 13-ին Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, օրակարգի «Ընթացիկ հարցեր» կետի ներքո ԵԱՀԿ-ում ՀՀ պատվիրակության կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին
ԱԽ հրավիրված նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ արդեն երկրորդ օրն է Սյունիքի մարզի Սև լճի շուրջ պայթյունավտանգ իրավիճակ է։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:16
Վրաստանում «Սինովակով» պատվաստումները կսկսեն հաջորդ շաբաթվանից
Վրաստանում չինական արտադրության «Սինովակով» պատվաստումները, ամենայն հավանականությամբ, կսկսվեն հաջորդ շաբաթվանից: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:05
Արա Այվազյանը սահմանային միջադեպի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց  է ունեցաել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ավարտվել է «Հարսնաքար»-ի տնօրենին ազատությունից ապօրինի զրկելու գործով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը
Ավարտվել է «Հարսնաքար»-ի տնօրենին ազատությունից ապօրինի զրկելու, Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու,...
Աղբյուր` Panorama.am
18:45
Սիսիանում արձանագրվել է աղիքային վարակի 370 դեպք, 7-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության
Սիսիան համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ մայիսի 13-ի` ժամը 14։00-ի դրությամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:45
Արցախի ՄԻՊ-ը նամակ է հղել մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների
Արցախի հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է ուղարկել միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններին,...
Աղբյուր` Panorama.am
18:38
Երևանում կորոնավիրուսի դեմ շարժական պատվաստումային 9 խումբ է գործում
Մայրաքաղաքում արդեն կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ շարժական պատվաստումային 9 խումբ է գործում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:30
Երկու շաբաթ հետո Վրաստանում հնարավոր է սահմանափակումները մեղմացվեն
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով՝ միջգերատեսչական խորհուրդը երկու շաբաթ հետո ևս մեկ անգամ կվերանայի...
Աղբյուր` Panorama.am
18:15
ԱԱԾ-ն հերքում է մի խումբ անձանց կողմից Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը անցնելու մասին լուրը
Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է այն տեղեկությունները, թե, իբր, Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը անցել են այլ ազգի մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
18:08
Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները կանցկացվեն նոր ձևաչափով
Կայացել է ՖԻԲԱ-Եվրոպայի Գործկոմի նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությունների...
Աղբյուր` Panorama.am
18:01
Մեկ էլ՝ ալե հոպ, վկան նախկին ցուցմունքներին 180 աստիճան հակասող ցուցմունք է տալիս. Ամրամ Մակինյան
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ...
Աղբյուր` Panorama.am
17:46
ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:38
«Անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկվեն». ՀԱՊԿ-ը՝ Սյունիքի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիագովն այսօր՝ մայիսի 13-ին, ՀԱՊԿ մշտական...
Աղբյուր` Panorama.am
17:30
Աշոտ Մինասյան. Վարչապետ կոչեցյալը, գուցե ստորագրել է, որ այդ տարածքները տալիս է
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խոսքով՝ մարդ կա, առհասարակ չի գիտակցում, թե ինչ է կատարվում Սյունիքում ու...
Աղբյուր` Panorama.am
17:23
Կազմակերպել են կեղծ ավտովթար
Մեղադրանք է առաջադրվել երեք անձի
Աղբյուր` Panorama.am
17:15
Վիճակը ճգնաժամային չէ, աղետալի է, ու այդ աղետը բերել է Նիկոլ Փաշինյանը. Շարմազանով
«Սրանք իրավունք չունեն կառավարել: Վիճակը ճգնաժամային չէ, աղետալի է, ու այդ աղետը բերել է Նիկոլ Փաշինյանը»,- լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Պատիվ ունեմ հայտնելու` այսօրվանից մաս եմ կազմելու Հայաստանում իրական փոփոխությունների. Թեհմինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, որ նախկինում ընդգրկված էր «Լույս» խմբակցությունում, գրել է. «Սիրելի´...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վազգեն Մանուկյանը խորհրդի նիստի է հրավիրում
Նիկոլ Փաշինյանի՝ անհապաղ հրաժարականի պահանջով ձևավորված Հայրենիքի փրկության շաևժման կողմից վարչապետի միասնական թեկնածու հայտարարված Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին
16:29 13/05/2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}