Դամասկոս. ԱՄՆ-ը պետք է փոխհատուցի սիրիացիների նկատմամբ կիրառած ագրեսիայի համար
Սիրիայի արտգործնախարարությունն անդրադառնալով այդ երկրում ԱՄՆ-ի կողմից իրականացված հանցագործություններին, հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է փոխհատուցի սիրիացների նկատմամբ իրականացված ագրեսիայի և օկուպացիայի համար ու անհապաղ դադարեցնի միջամտել երկրի ներքին գործերին: Այս մասին գրում է Pars Today-ը։
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության՝ Սանայի հաղորդմամբ, երեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ, Սիրիայի արտգործնախարարությունը նշել է, ԱՄՆ-ը և աշխարհում ու տարածաշրջանում նրա վարձկանները, աննախադեպ ահաբեկչական պատերազմ են վարել Սիրիայի դեմ, որի իրական նպատակը տարածաշրջանում ԱՄՆ-ի օկուպացիան շարունակելը և Իսրայելի գերակայությունն ամրապնդելն է:
Հայտարարության մեջ ասված է. «Սիրիայի դեմ տասը տարի շարունակվող ահաբեկչական պատերազմից հետո, Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները, միլիարդավոր դոլարներ ծախսեցին՝ Վաշինգտոնի դավադրությունները ձախողելու Դամասկոսի քայլերին հակազդելու համար, որպեսզի այնուհետև ուղղակի ագրեսիա իրականացնեն Սիրիայի դեմ»:
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին օգտագործում է այդ երկրում և դրա սահմաններից դուրս ահաբեկչություններ իրականացնելու համար, և Սիրիայում անմիջական ռազմական միջամտությամբ ոչնչացնում է այն ենթակառուցվածքները, որոնք սիրիացիները կառուցել են սեփական ջանքերով և հնարավորություններով:
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ ԱՄՆ-ի անօրինական տեղաշարժերը Աիրիա-Իրաք սահմանից, ինչպես նաև ահաբեկիչների համար զենք և սարքավորումներ տեղափոխող բեռնատարների մուտքը և սիրիական նավթի և ցորենի մաքսանենգությունը Հյուսիսային Իրաք, երկու բարեկամ երկրների ինքնիշխանության խախտում է և ԱԽ բանաձևերը պահանջում են հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և չխառնվել այդ երկրի ներքին գործերին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ