Կամավոր ճակատ մեկնած և զորակոչված մեր քաղաքացիները հայտնվել են բյուրոկրատական լուրջ քաշքշուկների առջև․ Ս․ Գրիգորյան
«Հայրենիքին տալիս են, բայց չեն պահանջում։ Եվ հայրենիքը արժանվույն գնահատում է բոլոր նվիրյալներին»,-ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում մինչ հարցին անդրադառնալն ասաց ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, որից հետո դիմեց ՀՀ պաշտպանության նախարարին։
«Կամավոր ճակատ մեկնած և զորակոչված մեր քաղաքացիները սոցիալական իրենց երաշխիքներից օգտվելու համար հայտնվել են բյուրոկրատական լուրջ քաշքշուկների առջև։ Այդ վիրավոր կամավոր զինծառայողները կաստիլներով գնում են ՏԻՄ-եր, որտեղ նրանց ասում են՝ «մենք իրավասու չենք զինկոմիսարիատի իրավասության տակ գտնվող փաստաթուղթ տրամադրել», զորամասն էլ ասում է՝ «գնացեք ՏԻՄ, մենք ձեզ չենք զորակոչել»։ Սա ի՞նչ է նշանակում, ինչի՞ համար են արվում, որտե՞ղ են արգելակները»,- ասաց Գրիգորյանը։
«Վիրավորում ստացած քաղաքացիների մի մասին մեկ երկու ամիս նշանակվել է քաղաքացիական թոշակ, ասենք ՝ 26 000 դրամ, բայց նրանց մի մասն առաջին կարգի հաշմանդամ են և չեն կարողանում պահել իրենց երեխաներին։ Ո՞նց եք պատկերացնում այս խնդիրների լուծումը», հավելեց նա։
Պաշտպանության նախարարի փոխարեն հարցերին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ ասելով․ «Իրականության մեջ շահառուին նույնականացնելը բավականին բարդ գործընթաց է։ Խնդիրը որոշ չափով լուծելու համար երեք կամուրջ-միջոցառում է իրականացվում, որի մասին կհայտնեմ վաղը»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին