Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

16:55 Աշխարհում
Թաթարստանում մայիսի 12-ը սգո օր է հայտարարվել դպրոցում կրակոցների պատճառով

Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգությունից հետո Թաթարստանում չորեքշաբթի օրը ՝ մայիսի 12-ին, սգո օր է հայտարարվել:

Աղբյուր՝ ria.ru

16:45 Աշխարհում
Ռումինիան կօգտագործի «Դրակուլայի ամրոցը» որպես պատվաստումների «մարաթոնի» վայր

Քաղաքացիները կարող են պատվաստվել Բրան ամրոցում առանց հերթագրման, նրանք կստանան Բրան ամրոցում պատվաստման դիպլոմ, ինչպես նաև անվճար էքսկուրսիա ամրոցում:

Աղբյուր՝ foxnews.com

16:32 Աշխարհում
Դի Կապրիոն հրապարակել է Սկորսեզեի նոր ֆիլմի առաջին կադրը

Դերասան Լեոնարդո դի Կապրիոն Instagram-ում տեղադրել է Մարտին Սկորսեզեի նոր «Ծաղկի լուսնի սպանողներ» ֆիլմից մի կադր: Սկորսեզեի ֆիլմում արտիստը հանդես է գալիս գլխավոր դերում: Պրեմիերայի ամսաթիվը դեռ անհայտ է. կինոնկարը պետք է թողարկվեր 2021 թվականին, սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով հետաձվել է:

Աղբյուր՝ gazeta.ru

16:14 Աշխարհում
Հռոմի Պապը ստեղծում է աշխարհիկ նախարարություն՝ խթանելու հավատքի ուսուցիչների քանակը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը այսօր պաշտոնապես ստեղծեց նոր աշխարհիկ ծառայություն՝ խրախուսելու համար աշխարհիկ կանանց և տղամարդկանց ավելի մեծ մասնակցությունը կաթոլիկ հավատքի քարոզչությանը, հատկապես այն վայրերում, որտեղ քահանաների պակաս կա:

Աղբյուր՝ apnews.com

15:57 Աշխարհում
Samsung-ի ականջակալները ցավ ու բորբոքում են առաջացրել

Բազմաթիվ բողոքներ են գրանցվել Galaxy Buds Pro նոր ականջակալների օգտագործողներից: Աուդիոաքսեսուարների որոշ օգտագործողներ նշել են, որ ականջի ցավ են ունենում երաժշտություն լսելիս: Որոշ դեպքերում օգտվողները պատմել են ականջի մեջ ավելորդ խոնավության և անհարմարության զգացողության մասին: Հաղորդվում են նաև ականջի լսողական արտաքին անցուղու բողոքների մասին: Որոշ գնորդների համար էլ ականջակալներն առաջացրել են ալերգիա և թարախակալում:

Աղբյուր՝  lenta.ru

15:34 Աշխարհում
Անգլիայում, գրեթե մեկ տարվա ընթացքում առաջին անգամ, ոչ մի քովիդ զոհ չի գրանցվել

2020 թ.-ի հուլիսի 30-ից ի վեր սա առաջին դեպքն է, երբ Անգլիայում, Հյուսիսային Իռլանդիայում և Շոտլանդիայում մեկ օրվա ընթացքում զոհեր չեն գրանցվել COVID-19-ից: Համավարակի մեկնարկից ի վեր Մեծ Բրիտանիայում մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 127,609 մարդ:

Աղբյուր՝ news.sky.com

15:00 Աշխարհում
ՌԴ Դաշնային խորհուրդը բացառել է Ռուսաստանում մահապատժի վերադարձման հնարավորությունը

Ռուսաստանը չի վերացնի մահապատժի մորատորիումը, կա Սահմանադրական դատարանի համապատասխան որոշում, ասել է Դաշնության խորհրդի Սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը՝ մեկնաբանելով «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավարի առաջարկը՝ Կազանում տեղի ունեցած ողբերգության հետ կապված:

Աղբյուր՝ ria.ru

14:28 Աշխարհում
Լեհաստանում քանդել են Հիսուս Քրիստոսի արձանը

Լեհաստանի Միսլիբուժ քաղաքում անհայտ հանցագործները ոչնչացրել են Հիսուս Քրիստոսի արձանը: Բացի այդ, վանդալները պղծել են մեկ այլ՝ միանձնուհի Ֆաուստինա Կովալսկայի արձանը, ով կաթոլիկ սրբերի շարքին է դասվում: Պոկել են միանձնուհու քանդակի գլուխը, իսկ Քրիստոսի արձանը խեղվել է սուր մետաղական ձողով: Ոստիկանությունը դեպքի մասին իմացել է միայն սոցիալական ցանցերում գրառումներից հետո:

Աղբյուր՝ eadaily.com

14:12 Հայաստան
Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-ն` Սարգիս Արզումանյանի բեմադրությամբ

Հակաուտոպիա, քաղաքական սատիրա ժանրերի ստեղծագործության բեմականացումը տեղի կունենա մայիսի 23-ին՝ ժամը 19:30-ին, «Գոյ» թատրոնում:

Աղբյուր՝ toms.am 

13:52 Աշխարհում
Էրիկ Գարսիան նախնական պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ մինչեւ 2026 թվականը

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիան կարիերան կշարունակի Իսպանիայում: Կատալոնիայի նախագահ Ժոան Լապորտան հաստատել է գործարքը: Գարսիան այս ամռանը «Բարսելոնա» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով: Տեղափոխման մասին կհայտարարվի մրցաշրջանի ավարտից հետո:

Աղբյուր՝ sport-express.ru

13:25 Աշխարհում
ԱՄՆ-ի նավը Հորմուզի նեղուցում նախազգուշական կրակոցներ Է արձակել իրանական նավակների ուղղությամբ

ԱՄՆ-ի առափնյա պահպանության նավը կրակոցներ Է արձակել՝ չափազանց մոտեցած Իրանի հեղափոխության պահապանների զորակազմի կատերների ուղղությամբ, հայտնում է Պենտագոնը:  Միջադեպը տեղի Է ունեցել, երբ իրանական 13 կատերներ մինչեւ 140 մետր հեռավորությամբ մոտեցել են ամերիկյան խմբին, որոնք ուղեկցել են Georgia տեսակի սուզանավը՝ զինված թեւավոր հրթիռներով:

Աղբյուր՝ bbc.com

12:58 Տարածաշրջան
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1788 նոր դեպք

Երկրում վարակի առաջին դեպքից մինչ օրս COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 324 256 է: Անցած օրվա ընթացքում ապաքինվել է 1 251 մարդ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվն հասել է 303 679-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է 31 նոր մահ: Համավարակի սկզբից մինչ օրս Վրաստանում ընդհանուր առմամբ 4336 մարդ դարձել է կորոնավիրուսի զոհ:

Աղբյուր՝ apsny.ge

12:49 Աշխարհում
Չինաստանի բնակչության աճը մոտենում է զրոյի

Չինաստանում ավելի քիչ զույգեր են երեխաներ լույս աշխարհ բերում: Լրացուցիչ ծանրաբեռնվում է ծերացող հասարակությունը՝ նվազող աշխատուժի պատճառով: Վերջին 10 տարիների ընթացքում երկրի բնակչությունն աճել է 72 միլիոնով՝ 2020 թ.-ին հասնելով 1,411 միլիարդի: Այդ մասին հաղորդել Է Պետական վիճակագրական վարչությունը՝ ներկայացնելով համաչինական մարդահամարի արդյունքները: Բնակչության տարեկան աճը միջինում կազմել է 0,53%, ինչը նախորդ տասնամյակի համեմատ նվազել է 0,04%-ով:

Աղբյուր՝ apnews.com

12:21 Աշխարհում
Sony-ն ցուցադրել է «Վենոմ 2»-ի դեբյուտային թրեյլերը

Sony Pictures կինոընկերությունը YouTube-ի ռուսալեզու պաշտոնական ալիքում հրապարակել է «Վենոմ 2» կինոկոմիքսի առաջին թրեյլերը: Բլոկբաստերի պրեմիերան կինոթատրոններում կկայանա սեպտեմբերի 16-ին:

Աղբյուր՝ kulturomania.ru

12:15 Աշխարհում
«Little Mix»-ի Փերի Էդվարդսը հայտնել է, որ սպասում է իր առաջնեկին` ֆուտբոլիստ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենից

Էդվարդսը և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Օքսլեյդ-Չեմբերլենը հարաբերությունների մեջ են 2017-ի սկզբից:

Աղբյուր՝ news.sky.com

11:55 Աշխարհում
«Ոսկե գլոբուս»-ի ժյուրին կվերափոխի իր կազմը մինչ օգոստոսի սկիզբ

Ծրագրի համաձայն՝ մինչև մայիսի վերջ կազմակերպությունը կփնտրի ժյուրիի առնվազն 20 նոր անդամի և դրան զուգահեռ կաշխատի էթիկայի նոր կոդեքսի վրա:

Աղբյուր՝ tass.ru
 

11:49 Տարածաշրջան
Թայլանդում ձերբակալվել են մյանմացի լրագրողներ և ակտիվիստներ

Մյանմայից երեք լրագրողներ և երկու ակտիվիստներ ձերբակալվել են Թաիլանդում՝ ապօրինի մուտքի համար, և հնարավոր է արտաքսվեն: DVB (Բիրմայի դեմոկրատական ձայն) հեռուստաընկերությունը հաղորդել է, որ հինգ մարդ ձերբակալվել է կիրակի օրը հյուսիսային Չիանգ Մայ քաղաքում: Թաիլանդի իշխանություններին խնդրել են նրանց չարտաքսել Մյանմա, որտեղ խունտան արգելել լրատվական կազմակերպության գործունեությունը:

Աղբյուր՝ reuters.com

11:24 Աշխարհում
Անցյալ տարի վերականգնվող էներգիայի համաշխարհային արդյունաբերությունն աճել է ամենաարագ տեմպերով 1999-ից ի վեր

Համաշխարհային էներգետիկ դիտորդական կազմը պարզել է, որ վերականգնվող էներգիայի ծրագրերը, ներառյալ հողմային և արևային ծրագրերը, անցյալ տարի աճել են 45%-ով: Անցած տարվա ընթացքում քամու էներգիայի կիրառումը կրկնապատկվել է, մինչդեռ արևային էներգիան աճել է գրեթե 50%-ով ավելի, քան աճում էր համավարակից առաջ՝ պայմանավորված կառավարությունների և կորպորացիաների կողմից վերականգնվող էներգիայի նկատմամբ հետաքրքրության աճով:

Աղբյուր՝ theguardian.com

10:55 Աշխարհում
Խաբարովսկի տարածքում ջրհեղեղը հեղեղել է 39 տուն

Ջրի մակարդակի բարձրացումը Ամուրում սառույցի հալոցքի ժամանակ հանգեցրել է Խաբարովսկի երկրամասի հյուսիսում գտնվող Նիկոլաևսկի շրջանի գյուղերի տների հեղեղմանը: Չնիրրախ գյուղում ջրի տակ են անցել չորս բազմաբնակարան շենքեր, վեց երկբնակարանային և եռաբնակարանային շենքեր, իսկ Մագո գյուղում՝ 29 տուն: Որոշ տներից մարդիկ գնացել են հարազատների մոտ, Մագոյում ստեղծվել է ժամանակավոր կացարան:

Աղբյուր՝ tass.ru

10:30 Աշխարհում
Հնդիկ բժիշկները զգուշացնում են չկիրառել կովի թրիքը որպես COVID-ի բուժում

Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգում հավատացյալներից ոմանք շաբաթը մեկ անգամ գնում են կովերի կացարաններ՝ իրենց մարմինը կովի թրիքով և մեզով ծածկելու համար, հույս ունենալով, որ դա կբարձրացնի իրենց իմունիտետը կորոնավիրուսի դեմ կամ կօգնի ապաքինվել վարակից: Բժիշկները զգուշացնում են հրաժարվել դրանից, քանի որ դրա արդյունավետության համար գիտական ապացույցներ չկան, և այն վտանգ է այլ հիվանդությունների տարածման համար:

Աղբյուր՝ reuters.com

 

10:15 Աշխարհում
Գազայի ծայրահեղականները մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 200 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Իսրայելցի զինվորականները պատասխանել են՝ հարվածելով 140 ռազմական թիրախների Պաղեստինի ափամերձ անկլավում, հայտնել է Իսրայելի Պաշտպանության ուժերի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը:

Աղբյուր՝ tass.ru

10:01 Աշխարհում
NBC-ն դուրս է թողնում 2022-ի Ոսկե Գլոբուսը. Թոմ Քրուզը վերադարձնում է մրցանակները

Ամերիկյան NBC հեռուստատեսային ցանցը երկուշաբթի դադարեցրեց «Ոսկե գլոբուս-2022» -ի հեռարձակումը` կինոյի և հեռուստատեսության ամենամյա մրցանակներ շնորհող խմբի մասնագիտական էթիկայի հետ կապված Հոլիվուդի արձագանքի և բազմազանության բացակայության պատճառով:

Աղբյուր՝ reuters.com

18:01 Աշխարհում
Զբոսաշրջիկը, ապակե վահանակների փշրվելուց հետո կառչած է մնացել 100 մետր բարձրությամբ կամրջից

Չինաստանի հյուսիս-արևելքում ապակե հատակով կախովի կամրջի վրա մի մարդ մնացել է կախված, երբ հանկարծակի փոթորիկը փշրել է նրա շուրջ եղած թափանցիկ վահանակները: Տղամարդը Լոնջին քաղաքի Պիյան լեռան վրա գտնվող 100 մետրանոց կամրջի վրա է եղել, երբ այն վնասվել է սաստիկ եղանակային հարվածից: Նա ավելի քան կես ժամ թակարդում է մնացել, նախքան հրշեջները, ոստիկանությունը, անտառտնտեսության և տուրիստական անձնակազմը կփրկեին նրան:

Աղբյուր՝ theguardian.com

17:26 Աշխարհում
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակները

Գրագիտության մրցանակները՝ «Ներառական հեռավար և թվային գրագիտության ուսուցում» թեմայով են: Մրցանակները շնորհվելու են այն անհատներին, որոնց կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները նշանակալից ազդեցություն ունեն գրագիտության խթանման գործում։ Հայտերը կարող են ներկայացվել միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ազգային հանձնաժողովի միջոցով։ Յուրաքանչյուր պետություն յուրաքանչյուր մրցանակի համար կարող է ներկայացնել մինչև 3 հայտ:

Աղբյուր՝  ՀՀ ԿԳՄՍ 

17:11 Աշխարհում
ԱՄՆ-ի առափնյա պահպանության Hamilton (Համիլթոն) նավը մտել է Օդեսայի նավահանգիստ

Ավելի վաղ Սեւ ծովում վարժանքներ էին անցկացվում ուկրաինական ու ամերիկյան ռազմածովային ուժերի նավերի մասնակցությամբ:

Աղբյուր՝ tass.ru

16:54 Աշխարհում
Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը Ստամբուլից կարող է տեղափոխվել «Ուեմբլի»

Այսօր ՈՒԵՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարության միջև բանակցություններ կընթանան եզրափակչի վերաբերյալ, որը մայիսի 29-ին կվիճարկեն «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»: Որոշումը սպասվում է առաջիկա 48 ժամվա ընթացքում: Անցյալ շաբաթ կառավարությունը Թուրքիային ներառեց ճանապարհորդության կարմիր ցուցակում, ինչը նշանակում է, որ երկրպագուները չեն կարող ներկա գտնվել խաղին, ուստի նախընտրելի է հանդիպումը անցկացնել ազգային մարզադաշտում:

Աղբյուր՝ theguardian.com

16:41 Աշխարհում
Իսրայելում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 2-ին

Ընտրությունները կանցկացվեն գաղտնի քվեարկությամբ Քնեսետի պլենումում: Գործող նախագահ Ռեուվեն Ռիվլինի պաշտոնավարման յոթ տարվա ժամկետը լրանում է հուլիսի 9-ին:  Ընտրություններն անցկացվում են սույն օրվանից ոչ ուշ, քան 30 օր առաջ: Ընդհանուր առմամբ խորհրդարանում 120 պատգամավոր կա: Իսրայելում նախագահն ընտրվում է պարզ մեծամասնությամբ:

Աղբյուր՝ eadaily.com

16:31 Աշխարհում
«Շատ լարված» մարզումներից հետո Սերենա Ուիլյամսը վերադառնում է

Չնայած Ուիլյամսը չի խաղացել՝ փետրվարին Մելբուրնում կայացած կիսաեզրափակչում Նաոմի Օսակային պարտվելուց հետո, նա «շատ ինտենսիվ» է մարզվել կորտերում և պատրաստ է «ամեն ինչ նորից սկսել»՝ Մարգարետ Կորտի 24 Grand Slam տիտղոսի ռեկորդին հասնելու համար: Հռոմում քառակի չեմպիոն Ուիլյամսը Foro Italico-ի իր մեկնարկային խաղում կմրցի կամ Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ փուլի մասնակից Նադիա Պոդորոսկայի, կամ գերմանացի Լաուրա Զինգմունդի հետ:

Աղբյուր՝ apnews.com

15:45 Տարածաշրջան
«Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը» Գերմանիայից պահանջում է ռազմատուգանքներ վճարել

Երկրորդ աշխարհամարտի ընթացքում նացիստների հասցրած վնասի համար Վրաստանը կարող է Գերմանիայից պահանջել 5 միլիարդ դոլար: Համապատասխան օրինագիծը նախապատրաստում է «Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը»:

Источник: newsgeorgia.ge

15:32 Աշխարհում
Չինաստանը Էվերեստի գագաթին «բաժանման գիծ» է ձևավորելու

Չինաստանը հայտնել է, որ «բաժանարար գիծ» կստեղծի Էվերեստի գագաթին, որպեսզի լեռնագնացները չխառնվեն Նեպալից բարձրացողների հետ: Դա տեղի ունեցավ մեկ շաբաթ չանցած այն բանից հետո, երբ Նեպալի բազային ճամբարում լեռնագնացները և ղեկավարությունը նախազգուշացրեցին ալպինիստների շրջանում քովիդի դեպքերի աճի մասին: Էվերեստը գտնվում է Չինաստանի և Նեպալի սահմանին, և լեռնագնացները երկու կողմերից էլ մագլցում են այն: Դեռ պարզ չէ, թե ինչ կանոններ կկիրառի Չինաստանը լեռան վրա:

Աղբյուր՝ bbc.com

14:47 Աշխարհում
Քուվեյթում հրդեհվել է աշխարհի ամենամեծ նավթահանքը

Երկու մարդ վիրավորվել է՝ Քուվեյթի հարավում գտնվող աշխարհի ամենամեծ Մեծ Բուրգան նավթի հանքավայրում բռնկված հրդեհի պատճառով: Այս մասին հայտնել է Քուվեյթի պետական լրատվական գործակալությունը ՝ հղում կատարելով Քուվեյթի պետական նավթային ընկերության հայտարարությանը: Նշվում է, որ հրդեհը ժամանակին հսկողության տակ է վերցվել: Ընկերության տվյալներով՝ միջադեպը չի ազդել նավթի արդյունահանման վրա:

Աղբյուր՝ gazeta.ru

14:08 Աշխարհում
Մինչ Թալիբան շարժումը տոնի առթիվ հայտարարում է եռօրյա հրադադարի ռեժիմ, Աֆղանստանում ևս երկու պայթյուն է տեղի ունենում

Այսօր երկրի հարավային Զաբուլ նահանգում ավտոբուս է պայթեցվել, որի հետևանքով 11 մարդ մահացել է, մի քանի տասնյակ մարդիկ՝ վիրավորվել, որոնց մեջ եղել են կանայք և երեխաներ:  Իսկ արևելյան Պարվան նահանգում ավտոբուսի պայթեցման պատճառով առնվազն 2 մարդ է մահացել, 9 մարդ վիրավորվել է։

Աղբյուր՝ theguardian.com

13:46 Աշխարհում
Օմսկի անհետ կորած նախարար Մուրախովսկուն ողջ են գտել

Օմսկի շրջանի առողջապահության նախարար Ալեքսանդր Մուրախովսկին, ով անհայտացել էր անտառում, ողջ է գտնվել: Մուրախովսկին անհայտացավ այն բանից հետո, երբ մայիսի 7-ին Օմսկից 270 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Պոսպելովո գյուղի մոտակայքի որսորդական կայանից մեկնել էր կվադրոցիկլով: Անհետացումը պաշտոնապես հաստատվել էր միայն մայիսի 9-ի երեկոյան, այդ ժամանակ էլ որսորդական կայանից վեցուկես կմ հեռավորության վրա գտել էին կադրոցիկլը:

Աղբյուր՝ ria.ru

13:18 Աշխարհում
Կամչատկայում անհայտ կորած Մի-2-ը նույնականացվել է այրված բեկորների միջոցով

Քննիչները հաստատել են Կամչատկայի անտառում հայտնաբերված այրված ուղղաթիռը այն Մի-2-ն է, որը կորել էր մայիսի 8-ին: Օդանավում եղել են ուղղաթիռի հրամանատարը և մեկ ուղևոր, ինչպես նաև բեռը: Ուղղաթիռի կործանման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դիտարկվում է երեք վարկած ՝ օդանավի տեխնիկական անսարքությունները, օդաչուի սխալը, ինչպես նաև անբարենպաստ եղանակային պայմանները:

Աղբյուր՝ ria.ru

12:53 Աշխարհում
Կոլորադո Սփրինգսում ծննդյան խնջույքի ժամանակ 6 մարդ է սպանվել

Ոստիկանության հաղորդմամբ, Կոլորադո նահանգի Կոլորադո Սպրինգս քաղաքում ծննդյան երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել: Կասկածվող հրաձիգը, որը ենթադրաբար զոհերից մեկի ընկերն էր, նույնպես մահացել է: Ոստիկանությունը կարծում է, որ կասկածյալը մեքենայով գնացել է այն տուն, որտեղ ծննդյան օրվա երեկույթ էր անցկացվում և կրակ է բացել նախքան ինքն իրեն սպանելը:

Աղբյուր՝ cnn.com

12:40 Աշխարհում
«Ֆորմուլա 1»-ի Իսպանիայի Գրան պրիի ժամանակ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մեկ դեպք

Ընդհանուր առմամբ կատարվել է 5234 թեստավորում: Իսպանիայի Գրան Պրիի հաղթող դարձավ աշխարհի յոթակի չեմպիոն բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը («Մերսեդես»), երկրորդ տեղը գրավեց հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ»), երրորդը՝ ֆինն Վալտերի Բոտասը («Mercedes»): Հաջորդ փուլը տեղի կունենա մայիսի 20-ից 23-ը Մոնակոյում:

Աղբյուր՝ tass.ru

12:27 Աշխարհում
Հարավային Սուդանի նախագահը արձակում է խորհրդարանը՝ համաձայն խաղաղության պայմանագրի

Հարավային Սուդանի նախագահ Սալվա Քիիրը ցրել է խորհրդարանը, ինչը երկար սպասված քայլ էր՝ երկրի նախկին պատերազմող կողմերից օրենսդիրներ նշանակելու ուղղությամբ: Այս քայլը բխում է՝ 2013-ին սկսված քաղաքացիական պատերազմը դադարեցնելու համար ստորագրված խաղաղության պայմանագրից: Քաղաքացիական պատերազմն ավարտած գործարքի համաձայն՝ խորհրդարանը պետք է 400 անդամից հասցվի 550-ի և պետք է ներառի խաղաղության համաձայնագրի բոլոր կողմերի անդամներին:

Աղբյուր՝ reuters.com

12:14 Տարածաշրջան
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 549 նոր դեպք

Միեւնույն ժամանակ, 1439 մարդ ապաքինվել է կորոնավիրուսից, իսկ 24 հիվանդ մահացել է վարակի հետեւանքներից: Համավարակի սկզբից Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 322 468 դեպք, որից ապաքինվել է 302 428 վարակված մարդ, մահացել՝ 4 305 մարդ: Ներկայումս Վրաստանում կա 15 709 ակտիվ դեպք, որոնցից 4 481-ը ունեն ստացիոնար բուժման կարիք:

Աղբյուր՝ newsgeorgia.ge

12:03 Աշխարհում
Ավելի քան 1000 միգրանտներ մի քանի ժամվա ընթացքում ժամանել են իտալական Լամպեդուզա կղզի

Իտալական Ansa գործակալությունը հայտնում է, որ միայն մեկ նավով տեղափոխվում էին գրեթե 400 տղամարդ, կին և երեխա: Կղզու քաղաքապետ Տոտո Մարտելլոն ասել է, որ իր կարծիքով զբոսաշրջիկների թվաքանակի աճը համընկնում է եղանակային լավ պայմանների հետ: Լամպեդուզան ժամանման հիմնական նավահանգիստներից մեկն է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են հասնել Եվրոպա: Տարեսկզբից ի վեր կղզի է հասել շուրջ 11,000 միգրանտ:

Աղբյուր՝ bbc.com

 

11:51 Աշխարհում
«Միլանը» «Յուվենտուսի» նկատմամբ տարավ իր առաջին արտագնա հաղթանակը վերջին 10 տարվա ընթացքում

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» հաղթեց «Յուվենտուսին»: Հանդիպումը տեղի ունեցավ Թուրինում՝ «Ալյանս» մարզադաշտում, դատարկ տրիբունաներով ու ավարտվեց հյուրերի խոշոր հաղթանակով՝ 3:0 հաշվով: Հաղթողների թվում էին Բրահիմ Դիասը, Անտե Ռեբիչը և Ֆիկայո Տոմորին:

Աղբյուր՝ gazeta.ru

11:40 Աշխարհում
Արեւելյան Չինաստանում գտնվող սաֆարի պարկը քննադատության է ենթարկվում երեք ընձառյուծների փախուստը թաքցնելու համար

Ըստ Global Times-ի՝ Հանչժոուի Սաֆարի պարկի երկու կենդանիներին բռնել են, բայց երրորդը դեռ կորած է: Սաֆարի պարկը հաղորդել է ընձառյուծների անհետանալու մասին և ահազանգել հասարակությանը շաբաթ օրը, սակայն գյուղացիները հայտնել էին, որ կենդանիներին տեսել են մայիսի 1-ից: Անհայտ է, թե ինչպես է ընձառյուծներին հաջողվել փախչել:

Աղբյուր՝ news.sky.com

11:16 Աշխարհում
Գալ Գադոտը հայտարարել է ռեժիսոր Ջոս Ուիդոն սպառնալիքների մասին

Իսրայելցի դերասանուհի և մոդել Գալ Գադոտը հայտնել է, որ ռեժիսոր Ջոս Ուիդոնը իրեն սպառնացել է «Արդարության ջոկատ»-ի նկարահանման հրապարակում: «Channel 12»-ին տված հարցազրույցում նա նշել է, որ հետո արագ «հասկացել են իրար» ռեժիսորի հետ: «Ես խնդիրներ ունեի Ջոսի հետ, բայց հաղթահարեցի դրանք: Նա սպառնաց իմ կարիերային՝ ասելով, որ միանգամից կփչացնի այն, եթե ես ինչ-որ բան սխալ անեմ: Բայց մենք արագ հասկացանք միմյանց»,- հայտնել է Գադոտը:

Աղբյուր՝ kulturomania.ru

10:51 Աշխարհում
Չադի բանակը հայտարարել է ապստամբների ոչնչացման մասին

Չադի բանակը հայտնել է, որ կարողացել է ոչնչացնել Չադում «Փոփոխության և համաձայնության ճակատ» շարժման ապստամբներին և վերահսկողություն հաստատել երկրում:

Աղբյուր՝ ria.ru

10:33 Աշխարհում
Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ սպասում է՝ խաղաղ բանակցությունների շուրջ Հյուսիսային Կորեայի պատասխանին

Իր նախագահության չորրորդ տարուն նվիրած ելույթում Մունի մեկնաբանությունը արվել է՝ մայիսի 21-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Վաշինգտոնում իր առաջին գագաթնաժողովից առաջ: Ակնկալվում է, որ Հարավային Կորեայի նախագահը կդրդի ԱՄՆ-ին ներգրավվել Հյուսիսային Կորեայի հետ շփման մեջ, չնայած Բայդենը քիչ հետաքրքրություն է ցուցաբերել Հյուսիսային Կորեան իր գերխնդիրը դարձնելու հարցում:

Աղբյուր՝ reuters.com

10:16 Աշխարհում
Ֆրանսիացի զինվորականները նոր նախազգուշական նամակ են գրել Մակրոնին

Ֆրանսիայում ծառայության մեջ գտնվող զինվորականները բաց նամակով սատարել են իրենց նախորդների կոչը, որոնք հայտարարել էին երկրի «փլուզման» մասին: Զինվորականները, ովքեր վերջերս են սկսել ծառայությունը, ասում են, որ իրենց խնդիրն է ճշմարտությունն ասել երկրի սիրուց դրդված: Նրանք նաև կարծիք են հայտնել, որ այժմ Ֆրանսիայում «քաղաքացիական պատերազմ է հասունանում»:

Աղբյուր՝ ria.ru

10:00 Աշխարհում
Դա Վինչիի «Արջի գլուխը» նկարը հավաքել է ավելի քան 16 միլիոն դոլար

Լեոնարդո դա Վինչիի մատիտի ուրվանկարը, որը ցույց է տալիս արջի դեմք, հուլիսին կհայտնվի Լոնդոնի մուրճի տակ: Ըստ «Քրիստիս» աճուրդի տան, լոտի մեկնարկային գինը կկազմի մոտ 16,7 միլիոն դոլար: Աճուրդի տունը ասում է, որ դա «Լեոնարդոյի ութից պակաս փրկված գծանկարներից մեկն է, որոնք դեռ գտնվում են անհատների ձեռքերում՝ Բրիտանական թագավորական հավաքածուի և Չաթսվորթի Դեվոնշիրի հավաքածուներից դուրս»:

Աղբյուր՝ reuters.com

16:00 Տարածաշրջան
Եվրամիությունը վրացի ընդդիմադիր Մելիային ազատելու համար գրավ է վճարել

Եվրամիությունը 40,000 լարի (մոտ 11,5 հազար դոլար) գրավ է վճարել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային ազատելու համար: Այս մասին հաղորդում է Վրաստանում ԵՄ պատվիրակությունը:

Աղբյուր՝ ria.ru

15:49 Աշխարհում
Հնդկաստանում հարսնացուն չեղարկել է հարսանիքը, քանի որ փեսան չի իմացել բազմապատկման աղյուսակը:

Նշվում է, որ արարողությունը պետք է տեղի ունենար մայիսի 1-ին Ութար-Պրադեշ նահանգում: Աղջիկը, կասկածելով երիտասարդի կրթությանը, խնդրել նրան բազմապատկել երկուսով 1-ից 9 թվեր: Երբ փեսան չի կարողացել դա անել, հարսը հրաժարվել է ամուսնանալ նրա հետ: Ընտանիքները պայմանավորվել են միմյանց վերադարձնել հարսանիքի նախօրեին արված նվերներն ու զարդերը:

Աղբյուր՝ lenta.ru

15:41 Աշխարհում
Ավստրալիացի տարեց կնոջ մարմինը, AstraZeneca պատվաստանյութը ստանալուց հետո, ծածկվել է սարսափելի կապտուկներով

80-ամյա Մորին Դեբոյկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութով և հայտնվել հիվանդանոցում՝ մարմնի սարսափելի կապտուկներով այտուցվածությամբ: Ընտանիքի անդամները վախենում են, որ նրա վիճակը կարող է կապված լինել AstraZeneca պատվաստանյութի հետ: Նա ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը, բայց երկրորդ դեղաչափը կասեցվել է:

Աղբյուր՝ dailymail.co.uk

15:30 Աշխարհում
Սաուդյան Արաբիայում կարմիր գորգը փոխարինվել է մանուշակագույնով

Արարողակարգային և պաշտոնական միջոցառումների համար Սաուդյան Արաբիան կարմիրի փոխարեն կօգտագործի մանուշակագույն գորգ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Սաուդյան Արաբիայի մշակույթի նախարարությունը: Նարդոսագույն գորգերը հիշեցնում են անապատի և սարահարթի գույնը գարնանը, բացատրել է երկրի մշակույթի նախարարությունը:

Աղբյուր՝ tass.ru

15:15 Աշխարհում
Սաուդյան Արաբիան Իրանի հետ բանակցություններից հետո ցանկանում է «վավերացնող քայլեր» տեսնել

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը ուրբաթ օրը ասել է, որ Իրանի հետ տեղի ունեցած բանակցությունները նպատակ ունեն նվազեցնել տարածաշրջանային լարվածությունը, սակայն ավելացրել է, որ արդյունքի մասին դատելը դեռ վաղ է, և Ռիադը ցանկանում է «վավերացնող քայլեր» տեսնել: Դեսպան Ռայեդ Կրիմլիի մեկնաբանությունը Ռիադի առաջին հանրային հաստատումն էր այն մասին, որ 2016 թվականին կապերը խզած մրցակիցները ուղիղ բանակցություններ են վարել:

Աղբյուր՝ reuters.com

14:33 Աշխարհում
Հոլանդի համար գործարքը կարող է հասնել 200 միլիոն եվրոյի. Մադրիդի «Ռեալն» այդքան չի վճարի

Հավանաբար, «Ռեալը» չի կարողանա ամառային տրանսֆերային պատուհանում ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին: Գործարքի արժեքը կարող է կազմել շուրջ 200 միլիոն եվրո, եթե հաշվի առնեք ոչ միայն տրանսֆերի գումարը, այլ նաև ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլեին տրվող միջնորդավճարը: Մադրիդյան ակումբում աճում է վստահությունը, որ աշխարհում ոչ մի թիմի չի հաջողվի ձեռք բերել Հոլանդիան: Կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքները ուժեղ հարված հասցրին Եվրոպայի բարձրակարգ ակումբներին:

Աղբյուր՝ sports.ru

14:13 Աշխարհում
ԱՀԿ-ն հաստատել է կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թույլտվություն է տվել՝ կորոնավիրուսի դեմ չինական Sinopharm ընկերության կողմից արտադրվող  պատվաստանյութի արտակարգ կիրառման համար: Այն ոչ արեւմտյան երկրի կողմից մշակված առաջին պատվաստանյութն է, որը ստացել է ԱՀԿ հաստատում:

Աղբյուր՝ bbc.com

13:53 Տարածաշրջան
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակման 1564 նոր դեպք

Շաբաթ առավոտյան՝ համավարակի մեկնարկից ի վեր Վրաստանում գրանցված կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը աճել է՝ կազմելով 320 830: Եվս 18 հիվանդ է մահացել քովդից: Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշված մահերի ընդհանուր թիվը այժմ կազմում է 4 263 մարդ: Ապաքինվել է 693 մարդ, նրանց ընդհանուր թիվը հասել է 299 500-ի:

Աղբյուր՝ newsgeorgia.ge

13:41 Աշխարհում
Միջազգային կրթական և հետազոտական մրցույթ

ՌԴ «ՊՌՈՌԻՎ» մշակութային նորարարությունների, կրթական նախաձեռնությունների և ժամանակակից սոցիալական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը կազմակերպում է «2021 տարվա ուսանող» միջազգային կրթական և հետազոտական մրցույթը, որի առաջին փուլի մասնակցության վերջնաժամկետն է 2021 թվականի մայիսի 19-ը: Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են հետազոտական հոդվածներ` 5-15 էջի սահմաններում: Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ https://sciencen.org/novaja-nauka-konkursy/best-student/ կայքից:

13:29 Աշխարհում
Կամչատկայում անհետացել է Մի-8 ուղղաթիռ

Օդ բարձրանալուց հետո ուղղաթիռներից մեկը դադարել է կապի դուրս գալ: Անհետացած ուղղաթիռը, որում եղել է երկու մարդ և բեռ, կոմերցիոն թռիչք էր իրականացնում:

Աղբյուր՝ rbc.ru

13:04 Աշխարհում
Նեյմարը երկարաձգում է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը

«Պարի Սեն Ժերմեն»-ը մտադիր է այսօր հաստատել Նեյմարի հետ պայմանագրի երկարաձգումը: Բրազիլացին կնքելու է գործարք, որը ուժի մեջ կլինի մինչեւ 2026 թվականը: 

Աղբյուր՝ marca.com

12:54 Աշխարհում
Անօդաչուն հարձակվել է Իրաքում գտնվող Այն ալ-Ասադի բազայի վրա

Այն օգտագործվում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից: Վնասվել է հանգարը, զոհեր չեն գրանցվել, հայտնել է կոալիցիայի խոսնակ, գնդապետ Ուեյն Մարոտոն:

Աղբյուր՝ tass.ru

12:29 Աշխարհում
Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի մոտ բախումներից վիրավորների թիվը գերազանցել է 100-ը

Առնվազն 163 պաղեստինցիներ և 6 իսրայելցի ոստիկաններ վիրավորվել են Երուսաղեմում տեղի ունեցած բախումների հետևանքով, հայտնում են պաղեստինցի բուժաշխատողները և իսրայելական ոստիկանությունը: Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող Ալ-Աքսա մզկիթի համալիրը իսլամիստների ամենապատվարժան վայրերից մեկն է, բայց դրա գտնվելու վայրը նաև հուդայականության ամենասուրբ վայրն է, որը հայտնի է Տաճարի լեռ անվամբ:

Աղբյուր՝ bbc.com

12:02 Աշխարհում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մեկնաբանությունը հայկական գերեզմանատան նկատմամբ կատարված վանդալիզմի գործողության կապակցությամբ

Տեղեկատվության համաձայն, Յարոսլավլի մարզի Կուրբա գյուղում անհայտ անձինք վանդալիզմի գործողություն են կատարել հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ: Պղծվել են շուրջ 50 գերեզմանաքարեր: Հայաստանի դեսպանությունը դատապարտում է վանդալիզմի գործողությունը՝ հայտարարությունում ասելով. «Կարծում ենք, որ հստակ սադրիչ գործողությունը ոտնձգություն է հոգևոր արժեքների նկատմամբ և կարող է հանգեցնել տարբեր հետևանքների՝ բացասաբար ազդելով միջէթնիկական ներդաշնակությունը պահպանելու ջանքերի վրա»:

Աղբյուր՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

 

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}