Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. Հյուսիսային Կորեայում ենք՝ լիդերը խոսում է, մյուսները ծափահարում են
«Հայաստանում քաղաքական կյանք չկա, այդ ամբողջը իմիտացիա է, կուսակցությունները մեկ մարդու ակումբներ են։ «Իմ քայլը» ստեղծեցին և պարզվում է հայտնվեցինք Հյուսիսային Կորեայում, լիդերը խոսում է մյուսները ծափահարում են, վերադարձել ենք Բրեժնևյան «երանելի» ժամանակներ»,-այս մասին 24TV-ի եթերում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
«Գաղափարական պայքար չկա, քաղաքական պայքար չկա, մարդիկ հայտնվել են այդ կուսակցություններում զուտ լուծելու ինչ որ անձնական հարցեր։ Տեսլական չկա թե ինչպիսի երկիր ենք կառուցելու, մենք ենք լինելու թե ուրիշը, այս է պայքարի բուն էությունը, հետևաբար չթողնենք որ ուրիշը լինի որպեսզի մենք լինենք, բայց ինչու՞ մենք լինենք, հանուն ինչի՞, հանուն ո՞ր գաղափարի, չկա պատասխան»,- նշել է Աջապահյանը:
Շիրակի թեմի առաջնորդի խոսքով, 17 ընդդիմադիր կուսակցություն չի կարողանում մեծ զանգվածներ հավաքել, սա նշանակում է որ մենք զավեշտի մեջ ենք, զավեշտ որը կարելի է վերնագրել՝ ողբերգություն. «Այսպես շարունակվելու դեպքում լավ տեղ չենք գնալու, գնալով խորտակվելու ենք, լինելու է այն ապագան ինչը կանխատեսում է այսօրվա վարչապետը, իսկ այդ ապագան շատ թշվառ ապագա է, այո, գուցե փորներս կուշտ, բայց իբրև ազգ կլինենք աշխարհի ամենաթշվառ ազգերից մեկը»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Էլինար Վարդանյան. Ծափեր նոր Եռաբլուրի հիմնադրին
- Ճեպազրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանն ինքն իրեն ծափահարեց ու գնաց
- Որպես հետպատերազմական երկրի խորհրդարանի պատգամավոր ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար. Գոռ Գևորգյան
- «Այդպես էր պետք». Իմքայլական պատգամավորը՝ Փաշինյանին հոտնկայս ծափահարելու մասին
- Փաշինյանի «հուզիչ ճառին» հաջորդեցին իմքայլականների հոտնկայս ծափերը