Կարծում եմ՝ Փաշինյանը հերթական անգամ փափուկ բարձր է դրել ընդդիմության գլխի տալ. Նունե Ներսիսյան
«Որպես բժիշկ կարող եմ գնահատել, որ երեկ Փաշինյանն Ազգային ժողովում ոչ սթափ, ոչ ադեկվատ վիճակում էր»,- ասուլիսում ասաց «Ազատություն» կուսակցություն խորհրդի անդամ, «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը:
Նրա խոսքով, հնարավոր է նաև Փաշինյանը զգում է, որ այլևս իշխանություն չունի, վերջը շատ մոտ է, հոգեվարքի մեջ է:
Ն. Ներսիսյանը նշեց՝ իր համար երեկ ԱԺ-ում ամենասարսափելին այն էր, որ Փաշինյանը ջերմ ժպիտով ու սիրառատ բառերով ոտանավոր է նվիրում Ալիևին, իբր թե վատ ոտանավոր է: Այս ամենի մեղավորը, ըստ նրա, ինքն է, ընդդիմադիր 17 կուսակցություններն են, հայ ազգը.
«Նիկոլ Փաշինյանը վեց ամիս ճամպրուկային վիճակում սպասում էր, թե երբ պետք է իրեն ճանապարհեն: Երբ հասկացավ, որ իրեն չեն ճանապարհում, ինքը սկսեց մնացածին վախեցնել՝ փռել ասֆալտին ու ծեփել պատին: Դա դավաճանի, ավատնյուրիստի, ահաբեկողի պահվածք է:
Երեկ Ազգային ժողովում ծափ էին տալիս Իլհամ Ալիևին»:
Ն. Ներսիսյանն ասաց, որ մինչև ընտրություններին պետք է հասնել նրան, որ Նիկոլը գնա:
«Կարծում եմ՝ այս անգամ էլ խաբելու է բոլորին, չի գնալու ընտրությունների, հերթական անգամ փափուկ բարձր է դրել ընդդիմության գլխի տալ, որոնք ցուցակներ են գրում, քարոզարշավ են անում: Հենց ինքը չի գնալու ընտրության, իսկ եթե գնա, օգտագործելու է պետական ապարատը ու լեգիտիմանալու է: Ես դեմ եմ այս ամենին, ընտրություն չպետք է լինի»,- ասաց նա:
Ն.Ներսիսյանի խոսքով, առաջին խնդիրը պետք է լինի Փաշինյանին ճանապարհելն ու մտածել հողերը հետ վերադարձնելու մասին, քանի որ հայ ժողովրդի արժանապատվությունը հողերի մեջ է:
Խոսելով կորոնավիրուսի ու պատվաստանյութերի մասին, նա ասաց, որ եվրոպական մի շարք երկրներ հրաժարվել են անգլիական «AstraZeneca» պատվաստանյութից, նաև հենց այն արտադրող Անգլիան է հրաժարվել, քանի որ Հայաստանի նման երկրի, Արսեն Թորոսյանի ու Անահիտ Ավանեսյանի վրա է էժան գնով վաճառել՝ հայերին որպես փորձաճագար օգտագործելու համար:
«Այս ընթացքում կտեսնեն, թե ինչ ազդեցություն, հակազդեցություն կունենա, ավելի կբարելավեն ու նոր կօգտագործեն իրենց երկրում»,- նշեց բժիշկը:
Նա ասաց, որ աշխարհում «AstraZeneca»-ի 1 դոզան վաճառվել է 26 դոլարով, Հայաստանը գնել է 4 դոլարով. «Հանուն ինչի՞ են միանգամից այդքան զեղչ արել: Որովհետև փորձարկման փուլն է»:
Նա կոչ արեց քաղաքացիներին չպատվաստվել «AstraZeneca»-ով, մինչև հասկանան, թե ինչ է կատարվում աշխարհում, իսկ եթե ցանկանում են պատվասվե,, գոնե Sputnik V-ով:
Հարակից հրապարակումներ`
- Իմքայլականների ծափերը ոչ թե Հայաստանի, այլ՝ իրենց ապագա մանդատի համար էին. Մարուքյան
- Դանիան դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի կիրառումը
- Էլինար Վարդանյան. Ծափեր նոր Եռաբլուրի հիմնադրին
- Փաշինյանն ինքն իրեն ծախեց, որ արտահերթ ընտրություններով չեն կարող իշխանություն պահել. Մանուկյան
- Փաշինյանի «հուզիչ ճառին» հաջորդեցին իմքայլականների հոտնկայս ծափերը
- Ախալքալաքը AstraZeneca պատվաստանյութը հետ է ուղարկել
- «AstraZeneca»-ով պատվաստման համար կսահմանենք տարիքային շեմ՝ 55 և ավելի. Անահիտ Ավանեսյան
- Իշխանություններին վտարել՝ մինչև արտահերթ
- Մենք ոչինչ չենք բացառում. Անի Սամսոնյանը՝ արտահերթ ընտրությունների գնալուց Փաշինյանի հրաժարվելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ