Քաղաքական 12:35 15/04/2021 Հայաստան

Եթե Դուք իսկապես կապիտուլյանտ չեք, ապա ի՞նչու եք մաս-մաս հանձնում մեր երկիրը. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է.

Ո՞Վ Է  ԻՐԱԿԱՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ

Երեկ դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ուներ Ազգային ժողովում արժանավույնս հակադարձելու Բաքվի բռնապետի վերջին խայտառակ ներկայացումներին և հայատյաց հայտարարություններին, բայց փոխարենը որոշեց ապագա ընտրողների առաջ հերթական անգամ հանդես գալ ինքնաարդարացման պաթոսախառն ելույթով, հընթացս էլ աջ ու ձախ պարտության համար մեղավորներ կարգելով տարբեր այլ անձանց։

Ես արդեն չէի անդրադառնա այս կիսաճշմարտությունների, կիսաստերի, և բացահայտ ստերի տարափին, մանավանդ որ երեկ արդեն այդ անհեթեթ ելույթից հետո բազմաթիվ իրավացի հարցեր և քննադատություններ հնչեցին, սակայն հաշվի առնելով, որ սույն անձը ներկայումս հուսահատ ճիգեր է գործադրում քաղաքականապես վերարտադրվելու և իր իշխանությունը մեզ ևս հինգ տարով պարտադրելու համար, կուզեի ընդամենը մի քանի էական հարցի անդրադառնալ՝

ա) Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում բազմիցս հնչեց այն միտքը, որ Արցախյան հարցով բանակցությունները փակուղի էին մտել արդեն 2017 թվականին, և փաստացի պատերազմը անխուսափելի էր դարձել։ Եթե այդպես է, բնական հարց է առաջանում՝ ի՞նչու չէիք հայտնում մեր ժողովրդին դրա մասին մինչև պատերազմը և հարցնում նրա կարծիքը, ինչպես խոստացել էիք 2018 թ․ օգոստոսին,  ի՞նչու էիք այդ նույն ամբիոնից հոխորտալից հայտարարում, որ «Ինչ ուզում եմ, այն էլ բանակցում եմ», ի՞նչու էիք ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնում, նրանից թաքցնելով ճշմարտությունը։ Եվ ընդհանրապես, ի՞նչ եք արել, որպեսզի այս պատերազմից խուսափեք, և դուրս գաք այդ բանակցային փակուղուց, եթե նույնիսկ այդպիսին իսկապես գոյություն ուներ (ինչին ես խիստ կասկածում եմ)։

բ) Եթե պատերազմը իսկապես անխուսափելի էր դարձել, որպես երկրի գործադիր իշխանության ղեկավար, ի՞նչ եք արել այդ պատերազմին լավագույնս պատրաստվելու համար։

Մասնավորապես, օրինակ, 2019 թ․ հոկտեմբերին, 2020 թ․ պետական բյուջեն քննարկելու ժամանակ, Ազգային ժողովում համառորեն պնդում էիք, որ 2020 թ․ ռազմական բյուջեն 2019 թ․ համեմատ պետք չի ավելացնել, և դա այն դեպքում, երբ ընդհանուր բյուջետային ծախսերը աճելու էին 14%-ով, իսկ Ադրբեջանն էլ ամբողջ 20%-ով ավելացնում էր իր ռազմական ծախսերը։ Նույն 2019 թ․ հունիսին, Պաշտպանության նախարարը հրաման էր արձակել Ակտիվ պահեստազոր ստեղծման մասին, որը սակայն փաստացի չիրականացվեց, քանի որ Կառավարությունը դրա համար միջոցներ արդյունքում այդպես էլ չհատկացրեց։

Նույն հարցն է առաջանում՝ եթե գիտեիք, որ մոտալուտ պատերազմ է սպասվում, ինչու միջոցներ չէիք հատկացնում Պահեստազորի համար, փոխարենը պարգևավճարներ էիք շռայլում Ձեր կողմնակիցներին։ Ի՞նչու 2019-ի վերջին պետական բյուջեում միջոց չգտնվեց պայմանագրային զինծառայողներին տարեմուտի պարգևավճար տալու համար, փոխարեն շռայլ միջոցներ էին ծախսվում ամանորյա զվարճանքների համար։ Այս թեմայով հարցերի ցուցակը կարող եմ երկար շարունակել, փոխարենը ընդամենը նշեմ, որ այսպիսի պատահականությունների շարան բնության մեջ շատ հազվադեպ է հանդիպում, և եթե նույնիսկ սրանց փորձեք Ձեր ոճով պատասխանել, բազմաթիվ նորերը ի հայտ կգան։

գ) Նիկոլ Փաշինյանի հաջորդ պարբերաբար կրկնվող միտքն այն էր, որ ինքը ռազմական գործողությունների արդյունքի համար անմիջականորեն պատասխանատու չի, քանի որ բոլոր որոշումները ընդունել են գեներալները։ Սա խիստ կասկածելի պնդում է, քանի որ բոլոր դեպքերում, Փաշինյանն էր ստանձնել Գերագույն հրամանատարի պարտականությունները, և բոլոր կարևոր որոշումները զինվորական հրամանատարությունը համաձայնեցնում էր  իր հետ, այլապես այդ նույն գեներալները պատերազմի ընթացքում նոր կոչումներ և շքանշաններ չէին ստանա, այլ «իրավունքի ուժով» կպաշտոնազրկվեին։ Սակայն եթե նույնիսկ համարենք, որ պատասխանատվությունը համատեղ է, հետևյալ հարցն է առաջանում՝ եթե 2016 թ․ ապրիլյան պատերազմի հետքերով ստեղծվեց ԱԺ Քննիչ հանձնաժողով, առերևույթ ռազմական գործողությունների հետ կապված հիմնական հանգամանքները պարզելու նպատակով, ապա ի՞նչու այդպիսի հանձնաժողով չի ստեղծվել այժմ, երբ կորուստները հարյուրապատիկ մեծ են, հետևանքները՝ անհամեմատ ավելի աղետալի, հանգամանքները՝ ծայրահեղ խճճված ու մշուշոտ։

Ի՞նչու այս մասին Ձեր իսկ կողմնակցի բարձրացրած հարցին հերթական խուսափողական պատասխանը տվեցիք, եթե անձամբ Դուք թաքցնելու բան չունեք։ Եվ ընդհանրապես, ի՞նչու եք այդպես համոզված, որ հնարավոր է լինելու այս պատերազմի մասին իրականությունը անվերջ թաքցնել մեր ժողովրդից, չէ որ նա այլևս նախկինը չէ, և իր հարցերին փաստարկված պատասխաններ է պահանջում։

դ) Եվ վերջապես, այս ելույթի կուլմինացիան առ այն, որ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյանտ չի, և նրան օբյեկտիվ իրողություններ են հարկադրել ստորագրել նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունը։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ դա այդպես է, ապա ի՞նչու է այն գրված այդպիսի խայտառակ լեզվով, երբ Քարվաճառից հայկական զորքերը դուրս բերելուն տրվում է ընդամենը մի քանի օր, իսկ գերիների վերադարձի ժամկետ չի նշվում, ի՞նչու է նշված, որ կողմերը մնում են զբաղեցված դիրքերում, բայց չի նշվում, թե որոնք են այդ դիրքերը, ի՞նչու նշվում, որ հայկական զորքերը դուրս են բերվում Լաչինի շրջանից, բայց չի նշվում, թե փաստացի ում վերահսկողության տակ է մնում Լաչինի միջանցքը, և այլն։ Եվ ինչու է այս հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական կողմը լկտիորեն խախտում նրա կետերը, գրավելով Խծաբերդն ու Հին Թաղերը, մտնելով Սոդքի հանք, փաստացի հայաթափելով Լաչինի միջանցքը, անարգել առաջ գալով մինչև Գորիս-Կապան ճանապարհ, հիմա էլ արդեն պահանջելով վերահսկվող միջանցք Սյունիքի տարածքով, իսկ Դուք ամեն անգամ հլու-հնազանդ բավարարում եք նրա հերթական աճող ախորժակները։ Եթե Դուք իսկապես կապիտուլյանտ չեք, ապա ի՞նչու եք մաս-մաս հանձնում մեր երկիրը, փոխանակ ատամներով պահեք նրա յուրաքանչյուր քար ու թուփ։

Ես չեմ երկարացնի իմ հարցերի շարանը, միայն կուզեի հավելել, որ անցած պատերազմը համակողմանիորեն հետաքննող, հնարավորինս անաչառ և կարող հանձանժողովի ստեղծումը դառնում է կրիտիկական՝ այս ստի և կեղծիքի արատավոր շրջանից դուրս գալու համար։ Նիկոլ Փաշինյանից ես այստեղ որևէ սպասում չունեմ, բայց մենք պետք է պահանջենք դա ապագա յուրաքանչյուր իշխանությունից, որպեսզի այս խայտառակության խարանը ի վերջո մեր վրայից մաքրենք, ու վերականգնենք սեփական ապագայի նկատմամբ մեր հավատը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
13:23 19/04/2024

Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}