Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունը
Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Կլեման Բոնը լուրջ չի համարում Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հեռանկարը: Այս մասին գրում է Ria-ն։
«Մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ Ուկրաինայի հետ, կարող ենք աջակցել Ուկրաինային, և դա հիմա անում ենք՝ Ռուսաստանի հետ ներկայիս ծանր իրավիճակում: Բայց դա չի նշանակում անդամակցություն: Կարծում եմ, որ դա լուրջ հեռանկար չէ», - ասել է Բոնը Radio J-ի եթերում:
Ուրբաթ օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում կընդունի իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն, որի առանցքային թեման է լինելու Ուկրաինայի սահմաններին իրավիճակի լարվածությունը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց