Ազգային ժողովը գերարագ ռեժիմով, առանց քննարկման 3 ժամում գերթե սպառեց քառօրյայի ողջ օրակարգը
Ազգային ժողովն այսօր կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման զեկույցը դիտարկելուց հետո 3 ժամում արագացված կարգով, գրեթե առանց ելույթների քննարկեց ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի ապրիլի 13-ին գումարված հերթական քառօրյայի օրակարգի 32 օրենքի նախագծերից 30-ը:
Նիստը վարող փոխխոսնակ Լենա Նազարյանը վերջին օրինագծերի քննարկման ժամանակ արդեն ինքն էր ներկայցնում նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները, քանի որ վերջիններիս ներկայացուցիչները դահլիճում չէին գտնվում:
Փակելով Նիստը՝ Լենա Նազարյանը հայտնեց, որ օրակարգի մնացած վերջին 2 հարցը կքննարկեն և կքվեարկեն երկուշաբթի օրը՝ ապրիլի 19-ին:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը պետական տուրքը կբարձրացնի 4 անգամ
- Իմքայլական պատգամավորների օրինագծով կօպտիմալացվեն հուղարկավորությունների հետ կապված խնդիրները
- Հենց դուք սկսել եք լավ ապրել, այդ օրվանից սաղ կործանվել է. Մարուքյանը՝ իմքայլականներին
- Դուք գերեզմանաքար եք դրել ՀՀ ապագայի վրա, 3300 և ավելի կյանքն էր մեր ապագան, դուք չէիք. Անի Սամսոնյան
- Ո՞վ է ասել՝ պատերազմից հետո, 21-րդ դարում, պետք է անողնաշար ու ծուռվիզ կեցվածքով հանդես գանք. Աննա Կոստանյան