Նույնիսկ փչացած ժամացույցն օրական երկու անգամ ճիշտ ժամն է ցույց տալիս․ Ա․ Իշխանյան
Նույնիսկ փչացած ժամացույցն օրական երկու անգամ ճիշտ ժամն է ցույց տալիս։Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով այսօրվա խորհրդարանական անցուդարձին։
«Կարդացի այսօրվա ԱԺ բալագանում նախարար Ռոմանոս Պապիկյանի խոսքն ուղղված «ընդդիմադիր» խմբակցության ղեկավարին։ Կարծում եմ նախարարը գիտակցաբար, թե ոչ, անդրադարձավ , իմ կարծիքով շատ կարևոր հարցի, այն է՝ ծառայողական մեքենաներին։ Իսկապես, ի՞նչ իմաստ ունի ԱԺ խմբակցությունների ղեկավարներին ծառայողական մեքենաներ տրամադրելը։
Արդյո՞ք այն, հատկապես, իրենց «ընդդիմադիր» հռչակած պատգամավորներին կաշառելու հնարք չէ, որն էլ հաճույքով վերջիններս ընդունում են, բայց և ճամարտակում կոռուպցիայի, պետական ավելորդ ծախսերի և այլնի մասին։Դեռևս, նույն «ընդդիմադիր» եղած ժամանակ, այսօրվա վարչապետ կոչեցյալը ողջ կոկորդով բոռում էր «պադավատապետության» մասին, անձամբ օգտվելով նույն «պադավատից»։
Այսպիսով, սկսած 1990թ․ Հայաստանի ոչ ԳԽ-ում, ոչ ԱԺ-ում, ոչ մի ընդդիմադիր գործիչ, լինելով հանձնաժողովի նախագահ, թե տեղակալ, խմբակցության ղեկավար, չի հրաժարվել ծառայողական մեքենայից։ Այնպես որ, երբեմն իշխանական գործիչները կամա, թե ակամա ճշմարտություններ են ասում»։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները