Կառավարությունը պետական տուրքը կբարձրացնի 4 անգամ
«Առաջինից երկրորդ ընթերցում ավելացվել են արտոնություններ, որոնք վերաբերում են զինծառայողների կամ այլ քաղաքացիների՝ ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած կամ մահացած ճանաչվածների գործերով պետական տուրքից ազատմանը»,- խորհրդարանում հայտնեց արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացնելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ պատգամավորների առաջարկով պետական տուրքից կազատվեն նաև ռազմական գործողությունների հետևանքով մահացած անձանց ժառանգները՝ եթե խոսքը կվերաբերի ժառանգության ընդունման գործերին:
Վահե Դանիելյանը, նկատելով, որ պետական տուրքի նվազագույն չափը բարձարցվել է 4 անգամ՝ նրա սահմանման տարվանից՝1999 թվականից հետո սոցիալ տնտեսական պայմանների փոփոխության հարաբերակցությամբ, և պնդեց, որ նախագծով առաջարկվող չափն ավել չէ այն երկրներից, որոնց փորձն ուսումնասիրվել է: Փոխնախարարը սակայն չհայտնեց, թե ինչ հարաբերակցություն կան այդ երկրների և Հայաստանի բնակիչների կենսամակարդակների մեջ:
Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկում է դատարան ներկայացված հայցադիմումների համար նախատեսված պետական տուրքըի նվազագույն չափը՝ 1500 դրամից բարձրացնել և հասցնել 6000 դրամի, իսկ առավելագույն չափն Առաջին ատյանի դատարաններում սահմանվում է 25 մլն դրամ, Վերաքննիչ դատարանում՝ 15 մլն դրամ է, իսկ Վճռաբեկում՝ 10 մլն դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Իմքայլական պատգամավորների օրինագծով կօպտիմալացվեն հուղարկավորությունների հետ կապված խնդիրները
- Հենց դուք սկսել եք լավ ապրել, այդ օրվանից սաղ կործանվել է. Մարուքյանը՝ իմքայլականներին
- Դուք գերեզմանաքար եք դրել ՀՀ ապագայի վրա, 3300 և ավելի կյանքն էր մեր ապագան, դուք չէիք. Անի Սամսոնյան
- Ո՞վ է ասել՝ պատերազմից հետո, 21-րդ դարում, պետք է անողնաշար ու ծուռվիզ կեցվածքով հանդես գանք. Աննա Կոստանյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ