FedEx ընկերության ուղղությամբ կրակահերթ բացած քղաքացին ինքնասպանություն է գործել
Քաղաքացին, որը կրակ էր բացել ԱՄՆ Ինդիանապոլիս նահանգում գտնվող լոգիստիկ FedEx ընկերության օբյեկտների ուղղությամբ, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է WRTV հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը:
Ըստ ոստիկանության սպա Ջին Քուքի, միջադեպի մի քանի տուժածների մոտ հրազենային վնասվածքներ են գրանցվել: Նրանց առողջությանը հասցված վնասի ծանրության մասին տեղեկատվություն չի տրամադրվում:
«Կասկածյալն ինքնասպանություն է գործել: Մնացածները տեղափոխվել են տեղական հիվանդանոցներ»-ասել է Քուքը:
Իրավապահ մարմինների աշխատակիցները նշել են նաև, որ տուժածների ընտանիքների ցանկացած հետաքրքրված անդամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող է գալ «Ինդիանապոլիս» օդանավակայանի հարևանությամբ գտնվող «Hilton Inn Express» հյուրանոց, որի մոտակայքում է գտնվում FedEx-ի հաստատությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձինք հինգշաբթի երեկոյան՝ ապրիլի 15-ին, կրակ էին բացել Միացյալ Նահանգների Ինդիանապոլիս քաղաքում գտնվող FedEx-ի օբյեկտների վրա: Միջադեպի արդյունքում մի քանի մարդ վիրավորվել էին: