Վլադիմիր Գասապարյան. Ձեր պրոֆեսիոնալ աշխատանքով բարձր պահեք սպայական ուսադիրների պատիվը:
Հայաստանի նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասապրայնը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է ոստիկաններին մասնագիտական տոնի առթիվ.
«Սիրելի արժանապատիվ ոստիկաններ, պարոնայք գործող սպաներ և վետերաններ, շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի առթիվ:
Ոստիկան լինելը կոչում է, ոստիկանի գործը՝ ծանր պատասխանատվություն, ժողովրդի հավատն ու օրենքի գերակայությունն արդարացնելու առաքելություն:
Գործող ոստիկաններին մաղթում եմ արժանի լինել այդ առաքելությանը: Խաղաղ ծառայություն ձեզ ու վճռականություն՝ ծառայողական պարտականությունների իրականացման և արդարության հաստատման պատասխանատու գործում:
Սիրելի արժանապատիվ սպաներ, դուք համակարգի հիմնասյունն եք. մաղթում եմ, որ ձեր պրոֆեսիոնալ աշխատանքով բարձր պահեք սպայական ուսադիրների պատիվը:
Սիրելի վետերաններ, առանձնահատուկ շնորհավորում եմ ձեզ: Ձեր կենսագրությամբ վառ օրինակ եք երիտասարդների համար: Մաղթում եմ ամուր առողջություն, հետևողականություն՝ ձեր փորձը նոր սերնդին փոխանցելու գործում»։
Սիրելի արժանապատիվ ոստիկաններ, պարոնայք գործող սպաներ և վետերաններ, շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի առթիվ:...
Опубликовано Vladimir Gasparyan / Վլադիմիր Գասպարյան Пятница, 16 апреля 2021 г.