Տնտեսություն 19:30 17/04/2021 Հայաստան

Ինչո՞ւ են լոռեցիները դեմ նոր հանքավայրի բացմանը

Հայաստանում մետաղական հանքերի թվով առաջատար մարզերից է Լոռին։ Չնայած դրան, մարզի ընդերքի  նկատմամբ ՝  միջազգային ընկերությունների  հետաքրքրութունը  դեռևս չի սպառվել։ 

Ապրիլի 16-ին Լոռու մարզում նախատեսված էր  «Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» ՍՊԸ-ի կողմից իրականցվող հերթական հանրային լսումը։  Սակայն հանրային ընդվզման արդյունքում՝ «ՀՀ Լոռի մարզի Հանքաձորի հանքային դաշտում 2021-2024 թթ. նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ծրագիր և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման» հայտի վերաբերյալ քննարկումները չկայացան:  Բնակիչները չցանկացան լսել ոչ հանքավայրի և ոչ էլ՝ ուսումնասիրությունների մասին, քանզի աչքի տան ունեն Ալավերդու, Շնողի ու  Թեղուտի օրինակները։ 

«Կտրականապես դեմ եմ որևէ հանքավայրի շահագործմանը, նույնիսկ հետազոտությանը, որը պետք է իրականացվի Լոռու մարզում։ Առանց այդ էլ մարզում շատ հանքեր կան, լրացուցիչ ևս մեկ հանքի ստեղծումը կխաթարի տեղի բնությունը։ Հանքը գտնվելու է Վանաձորի վերևի հատվածում՝ Մարգահովիտից դեպի Վահագնաձոր։ Այն  Լոռու մարզի մնացած միակ մաքուր հատվածն է։ Այսինքն՝ մաքուր էկոմիջավայր ունենք հենց այս հատվածում։ Ստացվում է, որ եթե այդտեղ էլ հանք ունենանք, ողջ Լոռվա մարզը կվերածվի մի մեծ հանքավայրի և այլևս կարելի մոռանալ զբոսաշրջության մասին»,- Panorama.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչ, Արմենիա «Ռաֆտինգ  ին Արմենիա» ընկերության հիմնադիր անդամ Վարդուհի Անանյանը։

Անանյանը նաև տեղեկացրեց, որ այդ հատվածում կան գործող հյուրատներ, սմարթ կենտրոն,որից օգտվում են մերձակա համայնքների երեխաներն ու կրթություն ստանում։

«Մարդիկ ներդրումներ են արել հյուրատներ կառուցել, կան նաև կառուցվողները։ Այս տարածքում կա հայտնի ՔՈԱՖ սմարթ գործող կենտրոնը։ Վահագնիում երկու նոր հյուրատներ են կաառուցվում։  Մարգահովիտում ևս կան հյուրատներ։ Այսինքն՝ զբոսաշրջությունը զարգանում է և կարելի է դեռ զարգացնել, պոտենցիալ կա, քանի որ Հայաստանի եզակի տարածքներից է։ Այստեղ բնությունը խիտ է և օդը մաքուր։ Մարդիկ գալիս են մարզ մարքուր օդի համար»,- ասաց  Անանյանը։

Նրա խոսքով ՝ տպավորություն է, որ  տնտեսության մի ճյուղին վնաս հասցնելով, փորձ է արվում մեկ այլ ճյուղ զարգացնել։ Բացի այդ կան բնապահպանական մեծ ռիսկեր, որոնց մասին տեղացիները բարձրաձայնեցին նաև բողոքի ակցիայի ընթացքում։

«Հանքի գոյության պարագայում կաղտոտվի Դեբետ  գետի ջուրը, որն ապահովում է Վանաձոր համայնքի ջրամատակարարումը։ Գետից օգտվում են նաև շատ այլ համայնքներ ևս։ Արդյունքում կունենանք այնպիսի պատկեր, ինչպես՝ Շամլուղում է՝ գործազրուկ քաղաքացիներ և ապականված բնություն»,- ասաց լոռեցի մեր զրուցակիցը։

790

Մարգահովիտ, Դեբետ, Եղեգնուտ, Վահագնի և Վահագնաձոր համայնքերի բնակիրներն այն համոզված՝ Լոռվա բնությունը շարունակում է գրավել զբոսաշրջիկներին։ Եկամուտ հնարավոր է ստանալ այս կերպ, գուցե քիչ քանակով, սակայն ՝ երկարաժամկետ։
 
Այսպես, համաձայն Լոռու տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի ուսումնասիրության, Լոռու մարզ 2020թ-ի հունիս-օգոստոս ամիսներին գիշերակացով այցելել է 26 205 հայ զբոսաշրջիկ։ Ամենաշատը այցելել են՝ Երևանից, Գյումրիից, Կոտայքից, Տավուշից, Արարատից։ COVID-ով պայմանավորված օրտարերկրացիների հոսք մարզում չի գրանցվել։ Մինչդեռ, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ Լոռու մարզ այցելել է 42 457 զբոսաշրջիկ, որոնց գերակշիռ մասն օտարերկրացիներ են եղել։

Զբոսաշրջիկների հետաքրքրությունը հաշվի առնելով, մարզում սկսել են զարգանալ ենթակառուցվածքները։ Կենտրոնի տվյալներով՝ 2020թ-ին մարզում բացվել են 20-ից ավելի նոր հյուրատներ, թեև կան  արդեն իսկ գործող հյուրատներ,որոնք COVID19-ի պատճառով փակ են եղել,կաշխատեն 2021թ-ի ընթացքում։ Բացի Լոռու մարզի չնաշխարհիկ բնությունը և պատմամշակութային հայտնի վայրերը, զբոսաշրջիկներն օգտվում են նաև այլ  զբոսաշրջային ծառայություններից։ Մասնավորապես ՝ քայլարշավ, ռաֆտինգ, լեռնագնացություն, հեծանվային արշավներ և այլ։

Ահա թե ինչու են տեղացիները դեմ նոր հանքավայրի բացմանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:57
Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա անձը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա բնակչի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն...
Աղբյուր` Panorama.am
16:55
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքները
Հայաստանում քաղաքացիներն անորոշ վիճակում են. հիմնական մտահոգող հարցն է՝ ինչ է լինելու վաղը, քանի որ, կարծում են, այս իշխանության օրոք որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այնպես չէ, որ հանք շահագործողները ռոյալթի վճարեցին ու ազատվեցին պատասխանատվությունից. Նազելի Վարդանյան
Ըստ գործող օրենսդրության՝ հանք շահագործողների վճարած բնապահպանական հարկերից՝ ռոյալթիներից 2 %-ը պետք է վերադարձվի այն համայնքներին, որոնք...
Աղբյուր` Panorama.am
16:46
Արա Ղազարյան. Այն, ինչ անում է Ադրբեջանն այսօր, դեռ պետք է տակից դուրս գա
«ՄԻԵԴ-ում ունենք Ադրբեջանի դեմ շահած երեք գործ։ Ադրբեջանը վճիռները չի կատարում, բայց հետաքրքիր է՝ չի էլ հայտարարում, որ չի...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՌԴ ԱԳՆ. 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Մխիթար Պապոյանը չի բացառում, որ կառաջադրվի ԲԴԽ անդամի թեկնածու
«Այդ հարցի հետ կապված ես որևէ պատասխան չունեմ, խնդրելու եմ այդ հարցը չպնդեք»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:58
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
«ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»,-տեղեկացրել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցին
«Իմնեմնիմի» պոդքաստի վարող Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված բաց նամակն այսօր Սամսոնյանի թիմակիցները տարել էին ԱՄՆ դեսպանատուն՝...
Աղբյուր` Panorama.am
15:41
Կարծում եմ՝ բոլոր տեղերում էլ կլինեն. դատավոր Չիչոյանը դատական համակարգում «գործ տվողների» մասին
«Բոլորիս համար  էլ մտահոգիչ է դատավորների հրաժարականների դիմումները»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:38
Սուտ է. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Բաքվում և Երևանում հստակ ցույց տվեց, թե ինչն ինչոց է. Թևանյան
Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքներին»։ Նա գրում է....
Աղբյուր` Panorama.am
15:31
Ադրբեջանում պահվում է 23 անձ, ումի՞ց և ինչի՞ համար է վրեժխնդիր լինում Բաքուն
«Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է 210 գերեվարվածների կամ այլ կարգավիճակ ունեցող հայերի։ Պաշտոնական տվյալներով, 23 անձ...
Աղբյուր` Panorama.am
15:15
Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ. դատավոր Բորիս Բախշիյան
«Պետք է պինդ լինել, հավատալ  սեփական ուժերին և արդարադատությանը, անպայման կհասնենք արդարադատությանը»,- Դատավորների ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
«Մտահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին, այստեղ անխուսափելի է չմտահոգվելը, չգիտեմ, թե ով պետք է լինի դատավորներից, որ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Դեղձենին 20-25 օր շուտ կծաղկի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն Արարատյան դաշտում դեղձենու...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության...
Աղբյուր` Panorama.am
14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան
12:39 29/03/2024

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}