Քաղաքական 13:06 17/04/2021 Հայաստան

17.04.2021. «Հենակետ». Անվտանգության ոլորտին վերաբերվող թեմաները մամուլում և սոցցանցերում

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է անվտանգության հարցերի վերաբերյալ նախորդ շաբաթվա ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը. 

«Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Շաբաթվա սկզբնամասում ֆրանսիական Le Point հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Արցախյան երրորդ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակման գործընթացը ձգձգելու, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ Ֆրանսիայի միջնորդությամբ խնդրին լուծում տալուն: Ըստ պարբերականի՝ մոտավոր հաշվարկներով ներկայում մոտ 200 մարդ շարունակում է կալանավորված մնալ բռնապետական երկրի բանտերում:

Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով ԵԽ-ում ապրիլի 12-ին տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով է հանդես է եկել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ը, ԵԽ պատգամավորները և Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հորդորել են ԵՄ-ին ձեռնարկել կոնկրետ քայլեր` հայ գերիներին ազատելու համար։ Թաթոյանն իր հատուկ զեկույցում կարևորել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը, որը հնարավորություն կտա խուսափել հետագա նոր հանցագործություններից:

Երկուշաբթի, ապրիլի 12-ին, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը կառավարության դիմաց հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ գերիների վերադարձի մասին կեղծ տեղեկությունների մասին։ Հարցի վերաբերյալ Գևորգյանը նշել է, թե մեկնաբանություններ չունի։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին տեղեկություն էր տարածվել, որ նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձ Երեւան, ինչը հաստատել էր ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Ապա ինքնաթիռը վայրէջք էր կատարել ու պարզվել, որ այն դատարկ է։

Ապրիլի 12-ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հայ գերիների վերադարձը հայրենիք Ռուսաստանի համար առաջնահերթ հարցերից մեկն է:

Ապրիլի 12-ին, անհետ կորած զինծառայողներիմի խումբ հարազատներ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանք պահանջել են հանդիպել Նիկոլ Փաշինյանին՝ վերջինիս հետ քննարկելու գերիների վերադարձի հարցը։

Վարչապետի օգնականը  ծնողներին դիմավորել է շենքի դիմաց՝ ուղեկցելու ներս։ Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ հանդիպումը բաց ֆորմատով չի լինի, չնայած ծնողները պահանջել են այն լուսաբանել։ Օգնականը նշել է, որ լրատվամիջոցները ոչ օբյեկտիվ են մոտեցել, վարկաբեկել են ծնողներին ամեն կերպ, չեն լուսաբանել նրանց «գեղեցիկ» ակցիաները՝ օրինակ դեպի Եռաբլուր քայլերթը, փոխարենը լուսաբանել են միայն հրմշտոցները։

Ապրիլի 13-ին, Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերում գերեվարված շիրակցիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի շենքը՝  պահանջելով որդիների վերադարձի մասին հստակ տեղեկություններ, ինչպես նաև hանդիպում պահանջել Նիկոլ Փաշինյանի ու Վաղարշակ Հարությունյանի հետ։ Նրանք երկու օր շարունակ փակ  են պահել Շիրակի մարզպետարանի մուտքը։ Ապրիլի 14-ին, կեսօրին,  հարազատները ակցիան դադարեցրել են, նրանց հետ բանակցել են ուժային կառույցի ներկայացուցիչներ, այլ մանրամասներ հայտնի չեն։

ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող պատերազմին առնչվող քրեական գործով։ Խոսքը վերաբերվում է Ջալալ Հարությունյանի հրամանով թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութ տեղափոխված և շրջափակման արդյունքում զոհված կամ անհետ կորած 72 զինծառայողներին առնչվող քրեական գործին։ Այս դեպքի շրջանակներում փետրվարի 13–ին  ՀՀ քրեական օրենսգրքի 375–րդ հոդվածի 4–րդ մասով (պատերազմի ժամանակ իշխանության անգործությունը)  մեղադրանք է առաջադրվել ՊԲ 18–րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանին։ Գեներալ –մայորի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Ապրիլի 15-ին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ քաղաքացիները ակցիա են կազմակերպել, պահանջելով վերադարձնել Ադրբեջանում պահվող ռազմագերիներին և այլ պահվող անձանց։ Ակցիային ներկա են եղել գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատներ: Հավաքվածները հիշեցրել են, որ նոյեմբերի 9-ին հրադադարի համաձայնագիրը կնքվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև և երեք երկրներից ներկայացուցչություն ունի ՌԴ-ն, ուստի պետք է հետևողական լինի համաձայնագրի կետերի իրականացմանը։

ԵԱՏՄ երկրները քննարկել են ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը: Նշվել է, որ Բաքուն կկարողանա Կազան ուղարկել իր ներկայացուցիչներին, եթե դրան համաձայնի Երևանը։ Որպեսզի դա տեղի ունենա, պետք է լուծվի հայ ռազմագերիների հարցը։ Երևանը ցուցակ է կազմել, որի մեջ կա մոտ 200 անուն և այն արդեն հանձնել է Կարմիր խաչին:

Ապրիլի 15-ին, Արցախում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի ջանքերով Ադրբեջանում գտնվող հայ գերիները հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ։ Ըստ նրանց՝ տղաները հավաստիացրել են, որ առողջական խնդիրներ չունեն։

Ապրիլի 16-ին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Մոսկվայի հետ գերիների հարցը քննարկվում է կոնստրուկտիվ ձևաչափով։

Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշման դեմ բողոք կներկայացվի։ Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմում ու բավարարել միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Դա ենթադրում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնավարի մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը։ Սակայն Արտակ Դավթյանի նշանակումից հետո Օնիկ Գասպարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետի և ՊՆ նախարարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։ ՀՔԾ-ն նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Գասպարյանի փաստաբանը նշել է,թե որոշումն ակնհայտ ապօրինի է։ Փաստաբանը հավելել է, թե ձգտում են, որ խնդիրը լուծվի ներպետական ատյաններում, բայց չեն բացառում նաև ՄԻԵԴ դիմելու հարցը։

Ապրիլի 13-ին, Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, տեղեկացնելով Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:

Հիշեցնենք` ապրիլի 6-ին գեներալ–մայոր Արշակ Կարապետյանն ազատվել էր ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից։

Կարապետյանը ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից հեռացվել էր 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո։ Այն ժամանակ պաշտոնական բացատրություն չէր տրվել, սակայն հետախուզության վարչությանը մեղադրում էին ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական հարձակման մասին ԶՈւ–ին ճիշտ ժամանակին չտեղեկացնելու մեջ։

Նշենք, որ  ՀՀ վարչական դատարանի դատավորը մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Վարչական դատարանի կողմից վարույթ է ընդունվել Տիրան Խաչատրյանի հայցն ընդդեմ ՊՆախարարի և ԶՈՒ ԳՇ պետի, որոնց հրամաններով Տիրան Խաչատրյանը հանվել էր ԶՈՒ ԳՇ անձնակազմի ցուցակներից և համապատասխանաբար ազատվել ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից։

Խաչատրյանի ներկայացուցիչն էլ նշել է, որ Տիրան Խաչատրյանն այս պահին շարունակում է հանդիսանալ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալը:

Լրատվականներից  մեկի հետ հարցազրույցումն էլ Տիրան Խաչատրյանը,  խոսելով մոտ 5 տասնյակ բարձրաստիճան զինվորականների կողմից Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին, նշել է, որ եթե կա ինչ-որ մեկը, ով հրաժարվել է այդ պահանջից, թող հայտարարի այդ մասին։

Ապրիլի 14-ին հայկական օրաթերթերից մեկի տեղեկություններով՝ Արտակ Դավթյանի գլխավորությամբ շարունակում են տարբեր պաշտոնի ու կոչման զինվորականներին իրենց ենթարկեցնելու գործընթացները, դրան զուգահեռ շարունակելով նաև հետապնդումներն Օնիկ Գասպարյանի հետ վարչապետի հրաժարականը պահանջած զինվորականների նկատմամբ, նրանք, ովքեր չեն ենթարկվում, բացի կաշառելու դեպքերից, նաև սպառնում ու վախեցնում են հնարավոր քրգործերով:

Ապրիլի 14-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ելույթ է ունեցել՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններին, փորձել է պարզաբանումներ է  ներկայացրել, ինչը մամուլում և սոցիալական ցանցերում լայն քննարկման և կոշտ հակադարձումների առիթ է դարձել: Վարչապետի ելույթի մեծ թվով դրվագներ հակասում էին մինչ այդ իր կողմից, նույն հարցի վերաբերյալ հնչեցված պարզաբանումներին:

Փաշինյանը, անդրադառնալով Օնիկ Գասպարյանի այն հայտարարությանը, թե պատերազմի 4-րդ օրը զեկուցել է, որ առաջիկա օրերին պետք է պատերազմը կանգնեցնել, հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը իրականության հետ առնչություն չունի։ Վարչապետը պնդել է, թե հակառակը, Գասպարյանն ասել է (խոսքը սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին է) հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, ԶՈՒ-ն կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝  Օնիկ Գասպարյանը հանդես է եկել հայտարարությամբ նշելով, թե այլ բան այդ բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ «Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, եւ օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել եւ ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի եւ իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը»,-նշել է Գասպարյանը։

Ապրիլի 15-ին Անվտանգության խորհուրդը Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել: ԱԽ-ի՝ 30.09.2021 թ. նիստի փաստաթղթերով ցույց է տրված  Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ, ով իրադրությունը մարտավարական առումով գնահատել է անփոփոխ և հավաստիացրել, թե «իրենց առջև դրված խնդիրը  շարունակում են կատարել ու մինչև վերջ շարունակելու են կատարել»։ Սակայն զեկույցի շատ հատվածներ, «գաղտնիության նկատառումներով» փակված է եղել, ինչը հնարավորություն չի դարձնում հասկանալ, թե իրականում ինչ է եղել զեկույցում: Կան հիմնավոր կասկածներ առ այն, որ ԱԽ-ը ներկայացրել է միայն իրենց ձեռնտու հատվածները:

Հաջորդ օրն Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել, որով դիմել է Ազգային Ժողովի նախագահին և խմբակցությունների ղեկավարներին, առաջարկելով խորհրդարանում ձևավորել քննիչ հանձնաժողով պատերազմին առնչվող բոլոր հանգամանքները պարզելու համար:
Օնիկ Գասպարյանի պնդմամբ ԱԽ Քարտուղարության կողմից հրապարակված է պատերազմի օրերին տեղի ունեցած անվտանգության խորհրդի նիստերից ընտրովի հատվածներ, որոնք ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը:

Սյունիքի մասին

«Nouvelles d'Arménie» պարբերականն անդրադարձ է կատարել Մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությանը, որը վերաբերում է Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների կողմից հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ քարեր նետելուն:

Լրատվամիջոցը ևս հավանություն է տվել Սյունիքում անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու Պաշտպանի առաջարկի անհրաժեշտության գաղափարին։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, արձագանքելով Զանգեզուրի միջանցք վերադառնալու վերաբերյալ պաշտոնական Բաքվի հայտարարությանը, բացառել է, որ աշխատանքների ընթացքում քննարկելու է միջանցքի հարց։ Ըստ նրա՝ նույնիսկ որպես տրանսպորտային ուղի չի քննարկվելու նման որևիցե մի հարց։

Անդրադառնալով հատկապես Սյունիքում սահմանային անվտանգության խնդիրներին, փորձագիտական որոշ շրջանակներ առանցքային են համարել քննարկման տիրույթում դիտարկել հայ-ռուսական համատեղ գործակցության հարցը, հնարավորության դեպքում ընդլայնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի պահպանության տակ գտնվող սահմանագիծը:

Նրանց կարծիքով՝ առաջնային ձևով պետք է դիտարկել Նախիջևանի հետ Հայաստանի սահմանի՝ Երասխից-Մեղրի և Մեղրից Գորիս սահմանահատվածը ՌԴ-ի հետ համատեղ պահպանության տակ վերցնելու հարցը: Այսինքն՝ չսահմանափակվել Սյունիքում 102-րդ ռազմաբազայի հենակետի տեղակայմամբ և ռուս զինծառայողների՝ Գորիս-Կապան ճանապարհին, ծառայության իրականացմամբ:

Այլ թեմաներ

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ  կոմիտեի քրեագիտական վարչությունում ավարտվել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի կողմից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ ԼՂ-ում Իսկանդեր Մ հրթիռների բեկորների հայտնաբերման վերաբերյալ Բաքվի տեղեկությունը քննարկվում է ՌԴ-ի ու Ադրբեջանի զինվորականների երկխոսության շրջանակում։ Զինվորականները քննարկում են համապատասխան բոլոր հարցերը, ասել է Պեսկովն ի պատասխան հարցի, թե արդյոք թեման բարձրացվել է ՌԴ և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցում։

Հիշեցնենք, որ Ալիևն ապրիլի 13-ին հայտարարել է, որ այդ հարցը բարձրացրել է Պուտինի հետ հեռախոսազրույցում, սակայն դեռ պատասխան չկա։ Նա ասել է նաև, թե  ապրիլի 4-ին Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնական նամակ է ուղղարկել ՌԴ ՊՆ, ներկայացնելով տեսանյութեր և նկարներ, որոնք հաստատում են հրթիռի բեկորների հայտնաբերումը։ 9 օր է անցել, և իրենք դեռ պատասխան չենք ստացել։

Ռուսաստանի ԶՈւ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերի հրամանատար, ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Գրեխովը հայտնել է, որ ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միավորված համակարգը կուժեղացվի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցներով:

Գրեխովը տեղեկացրել է նաև, որ ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի ուժերի կառավարման մարմինների և ՀՕՊ-ի հերթապահ ուժերի մասնակցությամբ հաջորդ մասշտաբային զորավարժությունները տեղի կունենան 2022 թվականին:

Հունվարի 15-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՊՆ փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զորահավաքից խուսափելու հարցին՝ հայտնելով, թե Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար շուրջ 10 հազար անձ է հետախուզվում։ Այդ հոդվածն առնչվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերին։

Ապրիլի 16-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ մոտ ժամանակներում հայկական կողմը կներկայացնի իր դիրքորոշումը ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։
Փոխվարչապետը նշել է, որ ամենայն հավանականությամբ համաձայնություն չի տա Ադրբեջանի մասնակցության մասին։

ՊՆ անցուդարձի մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել: ԶՈՒ անձեռնմխելի պաշարներում պահպանվող սննդամթերքը կպահպանվի պահածոյացված վիճակում, ինչի համար մշակվել է պատերազմական ժամանակաշրջանի համար նոր չափաքանակներ, որում ձավարեղենը և մակարոնեղենը փոխարինվել են պահածոյացված պատրաստի ճաշատեսակներով: Հնարավորություն կընձեռվի անձնակազմին օրվա հասանելիք սննդամթերքը հատկացնել անհատական փաթեթավորմամբ, իսկ տեղափոխման գործընթացը կիրականացվի ավելի արագ:

ՀՀ կառավարության 2019թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման պահանջների համաձայն՝ ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած և սահմանված կարգով ու ժամկետում դիմում-հայտ ներկայացրած զինծառայողներն ընդգրկվել են 2021թ. հիփոթեքային վարկավորման ծրագրում:

Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 15-ի նիստում քննարկել և դրական եզրակացություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին։

Նախատեսվող փոփոխությամբ՝ Արցախի ԶՈՒ-ում պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու հնարավորություն կտրվի նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 55 տարեկան, պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիներին և իգական սեռի քաղաքացիներին՝ անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից:
ՀՀ ՊՆ-ից տեղեկանում ենք, որ ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի՝ Դուշանբեում անցկացվող հերթական նիստին։

Շաբաթվա ընթացքում տարբեր  զորամիավորումների զորամասերում անցկացվել են մարտական պատրաստության գործնական պարապմունքներ, վարժանքներ, կրակային պատրաստության պարապմունքներ, հավաք-խորհրդակցություններ, իրականացվել շտաբային մարզումներ։

Անվտանգության ոլորտին վերաբերվող թեմաները նորից լայն քննարկման են արժանացել, բավականին շատ լուսաբանվել են ռազմագերիներին, անհետ կորած զինծառայողներին առնչվող խնդիրները, ԳՇ  նախկին և ներկա ղեկավար կազմի շուրջ ծավալվող իրադարձությունները, տեղի ունեցող գործընթացների լուսաբանումները»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:34
Կառավարական առանձնատանը շարունակվելու է բնակվել միայն Փաշինյանի ընտանիքը՝ այն էլ օրենքի խախտմամբ. Mediaport
Խորհրդարանն այսօր կցրվի. Արարատ Միրզոյանը կլքի կառավարական առանձնատունը։   Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ երկրորդ անգամ վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Հայաստանը մահաբեր «նիկոլավիրուսից» ազատելու համար մենք սկսում ենք #antinikol շարժումը․ Միքայել Մինասյան
Հայաստանը մահաբեր «նիկոլավիրուսից» ազատելու համար մենք սկսում ենք #antinikol շարժումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
20:23
Քիչ է մնացել, ամեն բան լավ է լինելու․ Արթուր Ղազինյան
Փոթորիկից հետո ջրի երես է դուրս գալիս հատակում թաքնված աղբը, տիղմը, կեղտն ու փոշին, որը աղտոտում է միջավայրը, տարածում գարշահոտ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:12
Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՀՀ ՊՆ
Մայիսի 9-ին և 10-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակի փոփոխություն և սահմանային...
Աղբյուր` Panorama.am
20:06
ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվեց․Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ
ՀՀ  Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակվեց։ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ։ Քաղաքական ուժերը կպատրասվեն հունիսի սպասվող...
Աղբյուր` Panorama.am
20:01
ՄՕԿ-ի նախագահը մտադիր է հանդիպել վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ
Միջազգային օլիմպիական կոմիտեի  /ՄՕԿ /  ղեկավար Թոմաս Բախը մայիսի 17-ին պետք է մեկնի  Ճապոնիա: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ հնարավոր է...
Աղբյուր` Panorama.am
19:54
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ
Մայիսի 10-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել  ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:...
Աղբյուր` Panorama.am
19:46
Մանե Գևորգյանն իր համանման վարքագծով կոպտորեն խախտել է մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները. ՀԺՄ
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի...
Աղբյուր` Panorama.am
19:41
Տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնաս են կրել Շիրակի մարզի մի շարք համայնքներ
Մայիսի 9-ի երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնաս են կրել Շիրակի մարզի մի շարք համայնքներ։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի...
Աղբյուր` Panorama.am
19:32
Որոշ անձինք կամ խմբեր փորձում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
Որոշ անձինք կամ խմբեր փորձում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին՝ նրանց առաջարկելով, այսպես կոչված, «միջնորդական ծառայություններ»։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:30
Եթե ամեն ինչ ճիշտ եք արել, ինչո՞ւ ենք մենք այսօր արձակվում․ Անի Սամսոնյան
Սա կլինի վերջին նիստը, որ վարչապետ չի ընտրվի և ԱԺ-ն իրավունքի ուժով կարձակվի։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:21
Վրաստանում դատարանն ազատ է արձակել ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիային՝ Եվրամիության կողմից գրավի վճարումից հետո
Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը, «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի խափանման միջոց...
Աղբյուր` Panorama.am
19:13
Վրացական դատարանը որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել ընդդիմադիր կուսակցության ղեկավարին
Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել կալանքից ազատ արձակել «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա...
Աղբյուր` Panorama.am
19:03
Իտալուհուն սխալմամբ սրսկել են Pfizer-BioNTech-ի COVID-19 պատվաստանյութի 6 դոզա
Երիտասարդ իտալուհին գտնվում է հիվանդանոցում հսկողության տակ՝ Pfizer-BioNTech-ի COVID-19 պատվաստանյութի վեց դեղաչափ պատահաբար ստանալուց հետո: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:52
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն ու ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը քննարկել են արցախյան պատերազմի օրերին և հետո Իրանի ձեռնարկած կարևոր քայլերը
Մայիսի 10-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն է այցելել Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ․ Գրիգոր արք․ Չիֆթճեանը, որտեղ տեղի է ունեցել հանդիպում ԻԻՀ-ում...
Աղբյուր` Panorama.am
18:42
Մայիսի 9-ի դրությամբ COVID-19-ի դեմ կատարվել է 10727 պատվաստում
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր մայիսի 9-ի դրությամբ` կատարվել է 10727 պատվաստում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ Մեծ Հայրենականի 76-ամյակի առիթով չի կայացել հեռախոսազրույց Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարությունների միջև․ Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է հայ-ռուսական «աննախադեպ» հարաբերություններին, գրելով․...
Աղբյուր` Panorama.am
18:33
Ջավախքցիների ամբողջ աշխատանքը՝ աղբավայրում
Ջավախքի բնակիչները կարտոֆիլի իրացման խնդրի առաջ են կանգնած, ամբողջ տարվա աշխատանքը հայտնվում է աղբանոցներում։  Եթե կարտոֆիլը չթափեն,...
Աղբյուր` Panorama.am
18:21
Մահացել է Արմեն Թավադյանի մայրը. Հարություն Հարությունյան
 TV 5 հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը գրում է. «Ցավով տեղեկացնում եմ, որ մահացել է ընկերոջս՝ «5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:17
Էշով ԱԺ մոտ եկած քաղաքացուն 4-5 ոստիկաններ ուժով մեքենա նստացրեցին ու տարան
Էշով ԱԺ շենքի մոտ եկած իջևանցի ներկայացած տղամարդը, մինչ խոսում էր լրագրողների հետ, նրան մոտեցան մի խումբ ոստիկաններ։ Նրանցից 4-5-ը ուժով ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մենք չտեսանք այն բացերը, որոնք ունեինք, մենք մեզ խաբեցինք ու խաբեցինք բոլորին. Հովսեփյան
«Եթե ամեն ինչ այսքան լավ է, ինչո՞ւ ենք մենք այսօր հավաքվել»,- այսօր ԱԺ-ում նման հարց հնչեցրեց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝...
Աղբյուր` Panorama.am
18:03
Իջևանցին էշով եկել է իրենց «շաշին» տուն տանի
Իջևանցի մի տղամարդ էշի հետ եկել է ԱԺ դիմաց։ Ինչպես հայտարարեց լրագրողների հետ զրույցում, ինքը Իջևանից է, «Իլհամ» անանով կենդանու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մենք այլևս փրկիչներ և տերեր փնտրելու իրավունք ու կարիք չունենք. Գևորգ Գորգիսյան
«Պետք է ընտրել ոչ թե ում, այլ պետք է ընտրել ինչը՝ գաղափարը, ծրագիր»,- ԱԺ հատուկ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
17:47
Փաշինյանն ունի հայակործանման խոստացած ծրագիր. Գևորգ Պետրոսյան
«Որևէ ոլորտում ինքնահաստատված մարդ կա՞, որ սատարի Նիկոլ Փաշինյանին։ Նա արդեն կործանել է Հայաստանը»,-ասուլիսում ասաց ԱԺ պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
17:43
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես հայտնում է Կրեմլի կայքը,...
Աղբյուր` Panorama.am
17:19
Գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին աղքատանում է, իսկ նույն բանն անող գործարարը՝ հարստանում. Թովմասյան
«Ես շատ ուրախ եմ, որ Սևանա լճի մակարդակը բարձրանում է, բայց մենք պետք է նաև դրա հավանական հետևանքների մասին մտածենք, որովհետև ճաապարհներ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Զինծառայողի մահվան գործով ծառայակիցը կալանավորվեց
Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում...
Աղբյուր` Panorama.am
16:57
Առաջին դեպքը չէ, երբ Մանե Գևորգյանն անձամբ է միջամտում և թույլ չի տալիս լրագրողին մոտենալ վարչապետին
Լրագրողական կազմակերպությունները տարածել են համատեղ հայտարարություն լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ:...
Աղբյուր` Panorama.am
16:52
Կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի և Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները
Մայիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը...
Աղբյուր` Panorama.am
16:43
Նորվեգացի մասնագետները հորդորել են հրաժարվել AstraZeneca և J&J պատվաստանյութերից
Նորվեգիայի փորձագիտական խումբը կառավարությանը խորհուրդ է տվել հրաժարվել AstraZeneca և J&J պատվաստանյութերի օգտագործումից, իսկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}