Քաղաքական 10:36 17/04/2021 Հայաստան

Փաշինյանի պես թույլ, խայտառակ ձևով պարտված ղեկավարի պաշտոնավարման շարունակությունն անխուսափելիորեն բերելու է նոր պատերազմ. Վիկտոր Սողոմոնյան

«Մենք հիմա ունենք բարձրացող վարկանիշով նախագահ Ռոբերտ Քոչարյան։ Դա փաստ է»,- «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ  ասում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Նա նշում է, որ, իհարկե, վարկանիշն այն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է քաղաքական հաջողության հասնելու համար. «Պարզ է, որ նախ և առաջ քաղաքական, պետական ղեկավարը պետք է ունենա իրատեսական ծրագիր, որը համահունչ կլինի ստեծված իրավիճակին, իսկ մեր դեպքում ծանրագույն իրավիճակին,  և թիմ, որը կկարողանա այդ ծրագիրը լրացնել, մշակել և իրագործել։ Սրանք մնացած երկու կարևորագույն պայմաններն են»։

Նա ասում է, որ ծրագիրը կա, թիմի մի մասը կա, թիմ, որով կարելի է  հպարտանալ։

«Հիմա կոնսուլտացիաներ են ընթանում, կարծում եմ՝ քաղաքական խորհրդատվությունների արդյունքում կկարողանանք հանրությանը ներկայացնել այն հավաքական թիմը, որը, վստահ եմ, իրականացնելու է այն ծրագրերը, որոնք հիմա կենսական անհրաժեշտություն են մեզ համար»,- նշում է Վ. Սողոմոնյանը։

Հաղորդավարի դիտարկմանը՝ հավաքական ասելով նկատի ունեք դաշի՞նք, Վ. Սողոմոնյանը պատասխանում է. «Նկատի ունեմ քաղաքական որևէ միություն, դաշինք, որի մանրամասների մասին հիմա չեմ կարող խոսել, կգերադասեմ այն ժամանակ, երբ մեր խորհրդատվություններն ամբողջությամբ  ավարտված լինեն, կկարողանամ խոսել փաստերի, ոչ թե գործընթացների մասին»։

Նա ասում է, որ անցած երեք տարիներին որևէ ոլորտում որևէ հաջողություն չի գրանցվել, որևէ խոստում չի կատարվել, եղել է խայտառակ պարտություն. «Այս ամբողջությունը նաև շաղախված է այն անթույլատրելի դիսկուրսով, որը մենք ունենք վերջին երեք տարիներին՝ կենցաղայնացված, մանիպուլացնող,  հաճախ վիրավորական։ Օրինակ, պլյուս, մինուս 50 զոհը։  Չգիտեմ, ցանկացած քաղաքակիրթ երկրում նման բան ասող մարդն ուղղակի պետք է հավերժ զրկվեր քաղաքականությամբ կամ հասարակական որևէ այլ գործունեությամբ զբաղվելու իրավունքից»։

Վ. Սողոմոնյանի կարծիքով, գալիք ընտրությունների դիլեման բավականին հասկանալի է. «Ես չեմ  ծայահեղացնում ու չեմ չափազանցնում, սա ամենածանր ընտրությունն է լինելու մեր ժողովրդի համար, որովհետև  ընտրության առարկան է շատ ծայրահեղ՝ այսինքն դու մնում ես այստեղ և շարունակում ես  հետադարձը չգիտես թե ինչու, թե անցնում ես այդ կետը, վերականգնվում ես, փորձում ես շարժվել առաջ՝ զարգացնելով, շենացնելով երկիրը,  իսկականից գնալով դեպի ապագա։ Ոչ թե խոսքերով, մենք տեսել ենք այդ մարդու խոսքի գինը, ինչ ասել է, հակառակն է եղել»։

Վ. Սողոմոնյանը համաձայն է հաղորդավարի դիտարկմանը, որ դաշտը հստակ բաժանվել է երկու մասի՝ «մի կողմում ստացվում է  պայմանական Նիկոլ Փաշինյանն է, երկրորդ դաշտում  ստացվում է պայմանական  Ռոբերտ Քոչարյանն է»։ 

«Այդպես արդեն ստացվել է։ Հիմա իմ տպավորությամբ քաղաքական և հասարակական դաշտը կանգնելու է,  եթե անձերին վերցնենք, այդպիսի ընտրության առաջ, եթե վերցնենք ծրագրերն, իրողությունները, ապագան և այլն, ապա կանգնելու է  այն դաժան ընտրության առաջ, որի մասին ասում եմ։

Տեսնում եմ, որ իշխանությունները,  նրանց սպասարկուները փորձում են այս ընտրությունը փափկացնել՝ դե հների ու նորերի, սրանք, նրանք։ Սրանք խոսակցություններ են»,- ասում է  Վ. Սողոմոնյանը։

Անդրադառնալով այն խոսակցություններին, որը եթե Ռոբերտ Քոչարյանը գա, պատերազմ է բերելու, Վ. Սողոմոնյանը նշում է. «Իհարկե, ոչ։

Փաշինյանը ոչ պատերազմի, ոչ խաղաղության կուսակցություն է, նա անարժանապատիվ պարտության, խայտառակ պարտության կուսակցություն է։ Մենք գործ ունենք պարտության կուսակցության հետ։ Փաշինյանի պես թույլ, մեկ անգամ խայտառակ ձևով  պարտված ղեկավարի պաշտոնավարման շարունակությունը անխուսափելիորեն բերելու է նոր պատերազմ։ Սա անխուսափելի է։

Տեսնում եք այս պատերազմում հաղթած Թուրքիան ու Ադրբեջանն ինչ հեգնանքով ու հոխորտանքով են խոսում Հայաստանի մասին։ Եթե այս թույլ, տնտեսապես, քաղաքականապես, արտաքին քաղաքականության մեջ անկարող իշխանությունը մնա, այդ ժամանակ է պատերազմ  լինելու։

Ինչ վերաբերում է  նախագահ Քոչարյանին, ամենայն  պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ռևանշիզմի որևէ ձգտում  այն տեսքով, որի մասին որ խոսում են իշխանության ներկայացուցիչները, թե հեսա կգան, մոբիլիզացիա կանեն, զորքեր կհանեն և այլն, դրա մասին որևէ խոսք չկա։ Դրա կարողությունն էլ չկա։ Պոզների մոտ նախագահ Քոչարյանը դա էր ասում։ Կարծում եմ՝ ինքն իր տեսլականը շատ հստակ ձևակերպեց, որ ԼՂԻՄ տարածքի վերականգնումն արդար  խաղաղության կոնցեպտի շրջանակներում խաղաղ բանակցությունների միջոցով։ Պատերազմական ռևանշի ծրագիր նախագահ Քոչարյանի ծրագրերում չկա»։

Վ. Սողոմոնյանն ընդգծեց՝ հաջորդ իշխանությունը պետք է ծայրահեղ արագ վերականգնման իշխանություն լինի,  սխալվելու իրավունք չունեն։

«Եթե սխալվենք, չհասցնենք վերականգնվել  տնտեսապես, քաղաքականապես, մեր հեղինակությունը, անվտանգությունը, վերքերը բուժենք, նորմալ հարաբերություններ ունենանք մեր հարևանների հետ, եթե մենք այս ամենը չվերականգնենք հնարավորինս սեղմ ժամկետներում, շատ դառը  ճակատագիր է մեզ սպասվում։  Եթե չբերենք ամենալավներին, իրենց  չներգրավենք կառավարման համակարգ, չդիմենք համայն հայության օգնությանը, մաքսիմալ արդյունավետ ներքին համակարգ, կառավարություն չունենանք, շատ դառը պտուղներ ենք քաղելու։ Դրանք ապոկալիպտիկ են։

Մենք եկել ենք, հասել մի հանգրվանի, որտեղ Հայաստանը կանգնած է բազմաթիվ ճակատագրական ընտրությունների առաջ։ Դրամատիկ պատմություններով այս հերոսները  հիմա կանգնած են պատրաստ երկիրն առաջ տանելու։

Հասարակությունն այստեղ մի՞թե հնարավոր է սխալվի։ Ես հավատում եմ հասարակության ողջամտությանը, գաղափարախոսության, ծրագրերի ուժին, հավաքականի ուժին։ Կարծում եմ՝ դա Հայաստանի քաղաքական պատմության մեջ լավագույն հավաքականն է լինելու»,- ասում է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը.
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}