Քաղաքական 21:32 19/04/2021 Արցախ

Արցախում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը պետք է կասեցնել, այլապես ուշ կլինի, ինչպես Նախիջևանում

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում «Եվրոպայում ազգային փոքրամասնությունների պահպանում» քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Խոսելով ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման կարևորության մասին՝ Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է դեռևս չճանաչված պետություններում մարդու իրավունքի պաշտպանությունը, մշակութային և կրոնական արժեքների պաշտպանությունը՝ կոչ անելով Վեհաժողովին՝ կազմել դիտորդական առաքելություն, այցելելու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրեր և տեսնել, թե ինչ վիճակում է հայկական մշակութային ժառանգությունը։

«Հարգելի գործընկերներ, տիկին Կովաչ, դուք հրաշալի զեկույց եք պատրաստել Եվրոպայում ազգային փոքրամասնությունների ինքնության, մշակույթի, կրոնի պաշտպանության կարևորության մասին։

Այո, դուք իրավացի եք։ Այսօր ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանումը կարևորագույն խնդիր է։ Սակայն նույնքան կարևոր է դեռևս չճանաչված պետություններում մարդու իրավունքի պաշտպանությունը, մշակութային և կրոնական արժեքների պաշտպանությունը։ Այսօր ես խոսելու եմ Արցախի մասին, որի զգալի մասը նոյեմբերի 10-ի համաձայնագրով անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ես այսօր հերթական ահազանգն եմ հնչեցնելու Արցախում հայկական բազմադարյա մշակութային կոթողների՝ եկեղեցիների, խաչքարերի, վանքերի ոչնչացման, վանդալիզմի հետ կապված և դիմելու եմ մեր Վեհաժողովին՝ կազմել դիտորդական առաքելություն, այցելել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրեր և տեսնել, թե ինչ վիճակում է հայկական մշակութային ժառանգությունը։

Նոյեմբերի10-ի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո ադրբեջանցի զինյալները Շուշիում պղծեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը, պղծեցին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, հենց պատերազմի օրերին հատուկ նշանառությամբ երկու անգամ ռմբակոծվեց Ղազանչեցոց եկեղեցին, օրեր առաջ BBC-ն ռեպորտաժ հրապարակեց, որտեղ լրագրողը հետաքննել է Մեխակավան բնակավայրի (Ջաբրայիլի) Սուրբ Զորավոր եկեղեցու անհետացումը։ Բոլորս տեսանք, թե ինչպես էին Ալիևն ու իր կինը տեսախցիկների առաջ հրահանգում հայկական եկեղեցիներից ջնջել  հայատառ գրությունները։  և այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում։

Հարգելի գործընկերներ, այս զեկուցում խոսվում է նաև էթնիկ ատելության հրահրումների մասին և ես ձեզ կներկայացնեմ Ադրբեջանի նախագահի՝ ընդամենը վերջին մի քանի ամիսներին արած հայատյաց և ռասիստական հայտարարությունները, որոնց մինչ օրս որևէ գնահատական չի տրվել։

«Մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին՝ հայերին: 30 տարի Արցախը եղել է վայրի հրեշների ձեռքում, վայրի գազանների ձեռքում, շակալների ձեռքում։ Մենք հասանք նրան, որ Հայաստանը մեկուսացրեցինք միջազգային և տարածաշրջանային բոլոր ծրագրերից»: Սրանք Ալիևի խոսքերն են։ Մարտի 5-ին «Նոր Ադրբեջան» կուսակցության  համագումարում Ալիևը հայտարարեց՝ «Երիտասարդ սերունդը մեծացել է թշնամու հանդեպ ատելությամբ և այս պատերազմի արդյունքները այդ դաստիարակության հետևանք են»:

Եվս մեկ օրինակ. Ալիևի հայտնի խոսքերը՝ «մենք հայերին վռնդելու ենք շների պես», ահա հենց այդպես էլ՝ «Իթի գովան», այսինքն՝ վռնդել շների պես, իրենք անվանեցին իրենց նոր արտադրության անօդաչու սարքերը։

Հարգելի գործընկերներ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում վտանգված է համաշխարհային մշակույթի մաս կազմող հայկական մշակութային ժառանգությունը՝ հարյուրավոր եկեղեցիներ, վանքներ, սրբավայրեր, խաչքարեր։ Հայերի հանդեպ ատելությամբ մեծացած սերունդը հրճվագին ճիչերով պղծում է այդ կոթողներն ու տեսանյութերը տարածում սոցիալական մեդիայում։ Այս վանդալիզմը կասեցնել է պետք։ Այլապես ուշ կլինի, ինչպես ուշ եղավ Նախիջևանի Ջուղա բնակավայրում հայկական միջնադարյան խաչքարերի ոչնչացման դեպքում, երբ մինչ մենք մտածում էինք ի՞նչ անել՝ ադրբեջանցիները հողին հավասարեցրեցին համաշխարհային մշակույթի այդ բացառիկ կոթողները»,-ասել է Զոհրաբյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:02
Փաշինյանն իր գիրանալն էլ կարող է պետության համար որպես ձեռքբերում ներկայացնել. հոգեբան
«Փաշինյանի երեկվա ճառը եզակի չէր, դա «100 փաստ» շարքի նման էր, երբ որպես ձեռքբերում էր ներկայացվում այն, որ ձմռանը ձյուն է...
Աղբյուր` Panorama.am
17:56
Էդգար Ղազարյան. Հայաստանի թուրքասեր իշխանությունները Ադրբեջանին կփոխանցեն ականապատված տարածքների քարտեզները
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է. «Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից և դրանց...
Աղբյուր` Panorama.am
17:50
Առցանց ապառիկ գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ԻԴԵԱԼ համակարգ»-ի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել եզակի հնարավորությունից` ձևակերպել ապառիկ վարկ անմիջապես https://shop.idealsystem.am/ կայքից և ստանալ...
Աղբյուր` Panorama.am
17:44
ԶԼՄ. Իրանում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը
Իրանում երեքշաբթի օրը սկսվել են գալիք`տասներեքերորդ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների գրանցումները: Ինչպես հայտնում է Press...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հայ աթլետները նախապատրաստվում են Սան Մարինոյում կայանալիք առաջնության
Խորվաթիայի Սպլիտ քաղաքում մայիսի 9-ին ավարտվել է Եվրոպայի նետորդների գավաթի խաղարկությունը:  Հայաստանից մասնակցել են երկու աթլետներ:...
Աղբյուր` Panorama.am
17:31
Բուհերի ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13.360 դիմորդ
Մայիսի 10-ին ավարտվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության միասնական, կենտրոնացված և ներբուհական...
Աղբյուր` Panorama.am
17:23
3 տարի է, ինչ ԵՊՀ-ն պաշարված ամրոցի պես դիմադրում է նիկովիդ հիվանդությանը. Դավիթ Ափոյան
«Իմ խնդրանքն է համալսարանով մտահոգ բոլոր մարդկանց՝ անպայման մասնակցե՛ք ընտրություններին, ընտրե՛ք ում ուզում եք՝ բացի Նիկոլից: Հիմա համալսարանին օգնելու որևէ այլ միջոց չկա»:
Աղբյուր` Panorama.am
17:17
Արտաշատում վաճառված հասարակական օգտագործման կանաչ տարածքների գործով դիմել են դատախազություն
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021թ. մարտ-ապրիլ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ԸՕ-ով ունենք մեծ ծավալի գործիքակազմ, ինչը հնարավորություն է տալիս հետևելու ողջ ընտրական գործընթացը. ԿԸՀ նախագահ
«Ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հիմնական փոփոխությունը, որ տեղի է ունեցել և գործելու է այս ընտրությունների ժամանակ,...
Աղբյուր` Panorama.am
16:58
ԵՊՀ-ում տեղի է ունեցել «Թալիշերենի բայերի բառարանի» առաջին հատորի շնորհանդեսը
ԵՊՀ իրանագիտության ամբիոնում այսօր տեղի է ունեցել նույն ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի և իրանցի թալիշ գործընկերների հակահեղափոխությամբ Իրանում...
Աղբյուր` Panorama.am
16:43
Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովին
Մոսկվայի «Ցվետնոյ բուլվար» փողոցի կրկեսում կայացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կենդանիների վարժեցնող Միխայիլ Բաղդասարովի...
Աղբյուր` Panorama.am
16:34
Արման Թաթոյանը Ադրբեջանի նախագահի հայատյաց ելույթներն ուղարկել է միջազգային կառույցներին
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ադրբեջանի նախագահի այն ելույթները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են, պաշտոնական նամակով...
Աղբյուր` Panorama.am
16:26
Այս պահին պաստառների հետ կապված ԸՕ որևէ իրավանորմի խախտում չենք կարող արձանագրել. Մուկուչյան
«Այս պահին որևէ գործառույթ Ընտրական հանձնաժողովի համար նախատեսված չէ: Այս պահին մենք պաստառների հետ կապված Ընտրական օրենսգրքի որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արշավիր Ղարամյան. Նիկոլավիրուսով վարակված հայերի պահած Շուշին
Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը հրապարակել է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
16:08
Այս իշխանության օրոք գրանցվել է երբևէ եղած ամենացածր բնական հավելաճը
Հայաստանի մշտական բնակչության աճով ու կառավարության դեմքը փրկած սահմանափակումներով պայմանավորված 2020-ին բնական հավելաճը կազմել է ընդամենը 1 077։
Աղբյուր` Panorama.am
16:00
Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցածի առթիվ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում
Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:54
Իսրայելական կործանիչը հարվածել է Գազայի բնակելի շենքին
Իսրայելի ռազմական ինքնաթիռը երեքշաբթի առավոտյան հարվածել է Գազա քաղաքի Օմար ալ-Մոխթար փողոցում գտնվող բնակելի շենքին: Այդ մասին դեպքի վայրից...
Աղբյուր` Panorama.am
15:47
ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը՝ հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հաստատվեց հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման անցկացման...
Աղբյուր` Panorama.am
15:43
Կարմիր խաչը շարունակում է այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնում նրանց կապ պահպանել իրենց ընտանիքների հետ: Այս մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Վերջին 1 տարում Պուտինն ամենաշատ թվով հեռախոսազրույցն ունեցել է Էրդողանի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին մեկ տարվա ընթացքում (2020 մայիսի 7 - 2021 մայիս 7) ամենաշատ թվով հեռախոսազրույցներն...
Աղբյուր` Panorama.am
15:34
Հենց այս իշխանությունն է ծնկաչոք խնդրել արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին. Արա Սահակյան
«Այսուհետև մենք մշտապես խոսելու ենք իշխանության ասածներից, նրանց բոլոր խոսքերը հնարավորության սահմաններում մենք օգտագործելու ենք, դա մեր...
Աղբյուր` Panorama.am
15:27
ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկների վրա նշում չի արվելու, գրիչ չի օգտագործվելու
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է գումարել, օրակարգում 15 հարց է: Օրակարգում է նաև հունիսի 20-ին կայանալիք արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
15:20
Լավրով․ Հայաստանը նացիզմի հերոսացման անթույլատրելիության մասին ՄԱԿ-ում ընդունվող բանաձևի համահեղինակներից է
«Նեոնացիզմի, նացիստների հերոսացման փորձերի հետ կապած, մեր դիրքորոշումը հստակ է։ Որտեղ էլ այն տեղի ունենա, մենք վճռականորեն դատապարտում ենք...
Աղբյուր` Panorama.am
15:12
Իտալիայում խուզարկել են նախագահին վիրավորելու մեջ կասկածվող 11 քաղաքացու տները
Իտալիայի ոստիկանները ներխուժել էին 11 կասկածյալների տները՝ Նախագահ Սերջիո Մատտարելայի պատիվն ու հեղինակությունը վիրավորելու և...
Աղբյուր` Panorama.am
15:05
Lուծումը վիժվածքին հեռացնելն է. Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը, որ միացել է #antinikol շարժմանը, գրում է. «Քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
14:58
Բոլոր մարդասիրական խնդիրները պետք է արագ լուծվեն, ներառյալ ռազմագերիների վերադարձը․Լավրով
«Բոլոր մարդասիրական խնդիրները պետք է հնարավորինս արագ լուծվեն ու առանց նախապայմանների»,-այս մասին Բաքվում ասաց Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:47
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 13-15-ը` կեսօրից հետո, առանձին շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
14:44
Վաղը ներդրողը Թուրքիայից կգա, մանկապարտեզի «Արևիկ» անունը կսարքի «Բայրաքթար».Դավիթ Սահակյանց
«Նա առնետի տեսակ է՝ անընդհատ աչքերը վազող, տարածության մեջ չկողմնորոշվող, ինչ որ բան փախցնել ուզող պերսոնաժ է Փաշինյանը իմ...
Աղբյուր` Panorama.am
14:40
Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը անդրադարձել է ՄԻԵԴ-ում ներկայացված երեք ռազմագերիների ազատման հարցին
«Ադրբեջանը պատասխան է տալու անօրինական գերության մեջ պահված հայերի մահվան համար, ինչպես Արցախյան պատերազմի ընթացքում, այնպես էլ ռազմական...
Աղբյուր` Panorama.am
14:26
Լավ, դուք ինչքան էշ եք, որ չեք հասկանում՝ նոր պատերազմ է հասունանում. Սերգեյ Շաքարյանց
«Էրդողանն աշխատում է հանուն գլոբալիստների պլանների իրականացման, վերջերս մեր հայրենակիցներից մեկը Աբու-Դաբիում մի մեծ, ծավալուն հոդված էր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}