Եթե 300․1 հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել դա չի նշանակում, որ անձանց մահվան հանգամանքները չպետք է քննվեն․ Ա․ Օրբելյան
Դատավարությունը կոնկրետ գործընթաց է, որը կառուցվում է կոնկրետ մեղադրանքի շուրջ։ Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան, ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանն՝ անդրադառնալով ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող հարցին։
«Պարոն Քոչարյանին առաջադրվել է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք։ Տրված է մի տեքստ, որի մեջ նկարագրված են երևույթներ՝ ներառյալ ամսի 1-ը և 2-ը նկարագրող, ինչ-որ պրոցեսներ: Ամենասկզբից ասել ենք՝ ոչ մեղադրանքն է պարզ, ոչ էլ՝ հոդվածը։ Դատախազությունն էլ ասում է, որ իր համար ամեն ինչ պարզ է։ Գործը քննում են»,- ասաց Օրբելյանը և միաժամանակ հայտնեց, թեև 300․1 հոդվածի մասով գործը փակված է, սակայն «Մարտի 1-ի» գործը շարունակվում է քննվել։
«Կա 500 հատոր գործ, որը շարունակվում է, քննվում են բազմաթիվ էլեմենտներ «Մարտի 1-ի» շրջանակներում։ Ոնենք 180-ից ավելի ոստիկան, որոնք ստացել են վիրավորում,ունենք քաղաքացիական անձ, որը ստացել է տարբեր աստիճանի առողջական վնասվածքներ։ Ունենք տասը զոհ, որոնց մահվան հանգամանքները պարզված չեն։ Ունենք բազմաթիվ գույքային վնաս՝ այրվել են մեքենաներ, խանութներ և այլն։ Տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ , խոսքը գնում է 2008 -ի մարտի 1-ի երեկոյան տեղի ունեցածի մասին»,- ասաց Օրբելյանն ու շարունակեց, որ այս գործերով քննությունը շարունակվում է։
Փաստաբանի դիտարկմամբ ՝ սակայն այլ հարց է թե արդյո՞ք դրանք կբացահայտվեն։
«Ցավոք սրտի քննչական մարմինները զբաղված են տվյալ դեպքում, վերջին 3 տարում Ռ․ Քոչարյանին մեղադրելու մեջ, փոխարենը պետք է կենտրոնանային մնացած գործընթացներն իրականացնելու մեջ ,փորձեին գտնել ապացույցներ։ Եթե 300․1 հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել դա չի նշանակում, որ անձանց մահվան հանգամանքները չպետք է քննվեն ։Այս գործը, որը փակվեց, կապ չունի զոհերի հետ»,- ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյանի նկատմամբ Քր. Օրենսգրքի 38-300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց
- Դատախազները դատավոր Դանիբեկյանին ճնշում են, որ չնայած չկա 300․1-րդ հոդվածը, բայց թող գոյություն չունեցող նորմը մի քիչ կասեցնի. Վարդևանյան
- Դատախազները առարկում են 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը
- Դատարանը կքննարկի Ռ․ Քոչարյանի նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու դիմումը