Նշվել է ՀՀ ԶՈՒ ինժեներասակրավորային զորամասերից մեկի կազմավորման տարեդարձը
Ապրիլի 17-ին Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ինժեներասակրավորային զորամասերից մեկի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել զորամասի կազմավորման պատմությանն ու անցած մարտական ուղուն, ներկայիս գործունեությանն ու ինժեներական ապահովման այն մարտական խնդիրներին, որոնց կատարման արդյունքներով զորամասը բազմիցս ճանաչվել է լավագույնը զինված ուժերում:
Զորամասն անմասն չի մնացել նաև արցախյան վերջին պատերազմից: Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի և անմնացորդ նվիրումի համար 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հերոսների ծնողներին և հարազատներին զորամասի հրամանատարական կազմը հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրերով հետմահու շնորհված «Մարտական ծառայության» մեդալները:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում